Նատալյա Դուրիցկայա
Նատալյա Դուրիցկայա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն |
Կայք | duritskaya.ru |
Natalia Duritskaya Վիքիպահեստում |
Նատալյա Իվանովնա Դուրիցկայա (ռուս.՝ Наталья Ивановна Дурицкая, հուլիսի 16, 1960, Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Դուրիցկայան ծնվել է 1960 թվականի հուլիսի 16-ին Տագանրոգում[1]։ Սովորել է Տագանրոգի մանկական գեղարվեստական դպրոցում՝ աշակերտելով Լեոնիդ Ստուկանովին[2]։
1976-1977 թվականներին նկարչության մասնավոր դասեր է ստացել Վալենտինա Գրիգորևայի մոտ[3]։
1978 թվականից մինչև 1982 թվականը սովորել է Ռոստովի Մ․ Գրեկովի անվան գեղարվեստի տեխնիկումում (Յուրի Ֆեսենկոյի արվեստանոց)։ Ուսումնարանն ավարտելուց հետո ամուսնու՝ Ալեքսանդր Կիսլյակովի հետ վերադարձել է Տագանրոգ[4]։
1982 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Տագանրոգում՝ Նկարիչների միության ստեղծագործական-արտադրական կոմբինատում որպես նկարիչ-ձևավորող[5]։ 1988 թվականին մասնակցել է ապագա «Արվեստ կամ մահ» (ռուս.՝ «Искусство или смерть») միության «Մեկօրյա ցուցահանդեսի» (ռուս.՝ «Однодневной выставке») արվեստագիտական շրջանակներին։
1996 թվականին դարձել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ[1]։ 1996-1999 թվականներին դասավանդել է Տագանրոգի Գեղարվեստի մանկական դպրոցում (նկար, գեղանկարչություն, արվեստների պատմություն)։
2005 թվականից դասավանդել է Ռոստովի № 1 արվեստի դպրոցում (նկար, գեղանկարչություն, կոմպոզիցիա)։
2008 թվականին անցկացվել է Նատալյա Դուրիցկայայի «Ճյուղեր» (ռուս.՝ «Ветви») անհատական ցուցահանդեսը (Տագանրոգի արվեստի թանգարան), որը նվիրված էր Լեոնիդ Ստուկանովի հիշատակին։
2010 թվականին Ռոստովի Գազետնիյ նրբանցքում գտնվող հասարակական զուգարանի տղամարդկանց բաժանմունքում Սերգեյ Սապոժնիկովի հետ համատեղ անցկացրել է «Այստեղ եղել է Վովան» ակցիան[6][7][8]։ Խաղարկելով բարձրի (թանգարանային ցուցանակներ) և ցածրի (գրաֆիտին «Այստեղ եղել է...», ռուս.՝ «Здесь был…») աբսուրդային հակադրությունը՝ Նատալյա Դուրիցկայան և Սերգեյ Սապոժնիկովը հանրային զուգարանի այցելուներին հիշեցրել են այդ նկուղի բազմաթիվ ականավոր բնակիչների մասին[9][10]։ «Այստեղ եղել է Վովան» ցուցահանդես-փաստաթղթավորումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսին «Վատա» պատկերասրահում[11] Ժամանակակից արվեստի առաջին հարավռուսական բիենալեի շրջանակներում[12][13]։
2017 թվականին Ալեքսանդր Կիսլյակովի և մի խումբ ընկերների հետ ստեղծել է ZHDANOV «շրջիկ» արտ-պատկերասրահը[14][15][16]։
1999 թվականից ապրում է Դոնի Ռոստովում։ Աշխատում է հիմնականում Տագանրոգում։
Հավաքածուներ, որտեղ գտնվում են Ն. Դուրիցկայայի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
- Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան, Դոնի Ռոստով
- ART4.RU ակտուալ արվեստի թանգարան, Մոսկվա
- Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան, Կրասնոդար
- Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ
- Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարան, Կոկտեբել
- Վոլգոդոնսկի գեղարվեստի թանգարան, Վոլգոդոնսկ
- «Piter» պատկերասրահ, Տագանրոգ
- Ալեքսանդր Տոկարևի հավաքածու, Ստարոչերկասկայա[17]
- Մասնավոր հավաքածուներ Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 – «ВиноВатаЯ», «Вата» պատկերասրահ, Դոնի Ռոստով[7][18][19][20]
- 2010 – «Այստեղ եղել է Վովան» (ռուս.՝ «Здесь был Вова», Սերգեյ Սապոժնիկովի հետ համատեղ), «Вата» պատկերասրահ, Դոնի Ռոստով[7][21]
- 2010 – «Малярка», Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Անտոն Չեխովի անվան քաղաքային հանրային գրադարանի ցուցասրահ, Տագանրոգ[22][23]
- 2008 – «Midnight Alarm», «Старый Рояль» ակումբ (ԺԿԹԴ-ի համագործակցությամբ), Վոլգոդոնսկ
- 2008 – «Ветви», Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ[24][25]
- 2006 – «Просто», Քաղաքաշինության և կենցաղի թանգարան, Տագանրոգ[26][27]
- 2004 – «Наташа Де», Բնակարանային ցուցահանդես, Դոնի Ռոստով
- 2002 – «Недвижимость, неслышимость, невидимость» (Ալեքսանդր Կիսլյակովի հետ համատեղ), Բնակարանային ցուցահանդես, Դոնի Ռոստով
- 2000 – «Рост’ов», Բնակարանային ցուցահանդես, Դոնի Ռոստով
- 1995 – «Тихая жизнь мертвой натуры», Տագանրոգի գեղարվեստի մանկական դպրոցի ցուցասրահ, Տագանրոգ[28][29][30][31]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Hatva] «William Pope.L», 100х70, 2013
-
«Малярка», 74x100, 2010
-
«Սուտինի ծառուղի»,
140x95, 2008 -
«Капель дождя, побежавших вослед...»,
64x81, 2007 -
«Սև ծառ»,
100x70, 2007 -
«Տագանրոգի ծովածոց»,
81x102, 2006 -
«Եվ գետերը՝ լուսավոր, ինչպես երկինքը...»,
65х96, 2006 -
«Կապույտ ծաղկաման»,
57х47, 2003 -
«Но контуры видит безумец...»,
80х70, 2003 -
«Գայթակղություն»,
95х100, 2001 -
«Ուրիշ երկինք»,
70х90, 2000 -
«Зной»,
50х70, 2000 -
«Զգացմունքներ և մտքեր...»,
110х80, 1996 -
«Мне другие мерещатся тени...»,
80х110, 1995
Ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 – «Այստեղ եղել է Վովան» (ռուս.՝ «Здесь был Вова», Սերգեյ Սապոժնիկովի հետ համատեղ), Զուգարան Գազետնայայում, Դոնի Ռոստով[32][33][34]
- 2008 – Բարև, Բարա՛ք (ռուս.՝ «Здравствуй, Барак!»), Տագանրոգ-Վաշինգտոն[35]
Կուրատորական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 – «Կոմսից հետո 2019» (ռուս.՝ «После Графа 2019»), ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ
- 2018 – Ալեքսանդր Կիսլյակով «Փարոս» (ռուս.՝ «Маятник»,) ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[4][36][37][38].
- 2017 – «Կոմս» (ռուս.՝ «Граф», Ալեքսանդր Կիսլյակովի հետ համատեղ), ZHDANOV պատկերասրահ, Դոնի Ռոստով[39][40].
- 2017 – Վասիլի Սլեպչենկո, «Արվեստ կամ մահ» (ռուս.՝ «Искусство или смерть»), ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[41][42][43]
- 2017 – «Կոմսից հետո» (ռուս.՝ «После Графа»), ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[44][45][46][47]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 – «O, Sortie!», վավերագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Ռուֆատ Գասանով, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ստուդիա[48][49][50]
- 2010 – «Synergos: 24», վիդեոարտ, հեղինակ՝ Իգոր Վագանով, Achtung Baby![51][52]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը՝ Ալեքսանդր Կիսլյակով (1954), ռուս նկարիչ[48]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.
- ↑ Собств. корр. Наталья Дурицкая // Городская Площадь — 2001. — 16 мая.
- ↑ Дурицкая Наталья Ивановна // Донская энциклопедия. — Таганрогː Айкен, 2015. — Т. 1. — С. 235. — ISBN 978-5-900948-17-1.
- ↑ 4,0 4,1 Седова Н. Маятник Фуко Александра Кислякова // rostov-dom.info. — 2018. — 18 марта.
- ↑ Жаркова Н. Александр Кисляков: «Таганрог для меня оказался эмиграцией в тёплую страну» // Новый таганрогский курьер. — 2017. — 8 июня. — С. 7.
- ↑ Выставка-документация акции «Здесь был Вова» в галерее «Вата» 20 мая 2010 года // Неофициальный Ростов 1980—1990. — 2010. — 21 мая
- ↑ 7,0 7,1 7,2 Простаков С. Ростовская художница готова творить даже в общественном туалете // Вечерний Ростов. — 2010. — 30 июля.
- ↑ Миронова А. Удивительные экскурсии(չաշխատող հղում) // Московский комсомолец. — 2011. — 15 марта.
- ↑ Фестиваль современного искусства «2012». Каталог. — Ростов-на-Дону: Омега-принт, 2012. — 298 с.
- ↑ Владимирова Д. Большая история маленького подвала // Закон Мёрфи. — 2015. — № 4. — С. 12.
- ↑ Первая Южно-Российская биеннале современного искусства. Каталог. — Ростов-на-Дону: Омега-принт, 2010. — С. 159. — ISBN 978-5-91575-029-5.
- ↑ Здесь был Вова. Галерея «Вата». Каталог. — Ростов-на-Дону: Памир, 2010. — С. 2.
- ↑ Асланова Л. От «сурового стиля» до арт-лаборатории Արխիվացված 2016-02-16 Wayback Machine // aroundart.ru. — 2015. — 26 окт.
- ↑ Кононова Л. Авангардист в винном баре // Город N. — 2017. — 29 авг. — С. 12.
- ↑ Пилипенко Г. В Ростове откроется новая галерея // www.rostovnews.net. — 2017. — 21 авг.
- ↑ Собств. корр. Художественная галерея ZHDANOV // КТО ГЛАВНЫЙ. — 2017. — 24 авг.
- ↑ А. Токарев. Из собрания. Каталог. — Ростов н/Д: 2012. — 28 с.
- ↑ Мирвода А. Юбилейная выставка Натальи Дурицкой // Новая таганрогская газета. — 2010. — 31 июля.
- ↑ fizik10. Выставка Натальи Дурицкой «ВИНОватаЯ» в галерее «Вата» 22 июля 2010 // Неофициальный Ростов 1980—1990. — 2010. — 23 июля.
- ↑ Гальперин В. Дурицкая на «Вате» Արխիվացված 2011-09-03 Wayback Machine // Агентство культурной информации. — 2010. — 30 июля.
- ↑ fizik10. Выставка-документация перформанса «Здесь был Вова» в галерее «Вата» 20 мая 2010 года // Неофициальный Ростов 1980—1990. — 2010. — 21 мая.
- ↑ Собств. корр. «Малярка» Натальи Дурицкой // www.325050.ru. — 2010. — 9 апр.
- ↑ Лукина Е. Окунитесь в мир красок и чувств Արխիվացված 2020-03-29 Wayback Machine // Таганрог. Su. — 2010. — 9 апр.
- ↑ Гальперин В. Ветви памяти // Молот. — 2008. — 1 февр.
- ↑ Владимирова М. А ты какое дерево? // Таганрогская правда. — 2008. — 19 янв.
- ↑ Басов М. ПРОСТО выставка // Новая таганрогская газета. — 2006. — 2 дек.
- ↑ Шабельников Ю. Дурицкая // Новая таганрогская газета. — 2006. — 2 дек.
- ↑ Перцов А. Наталья Дурицкая // Каталог выставки «Тихая жизнь мертвой натуры». — 1995.
- ↑ Восковская Т. Жизнь стиля или стиль жизни?.. // Город. — 1995. — № 44.
- ↑ Морозова Г. Три взгляда на мир // Таганрогская правда. — 1995. — 6 июля.
- ↑ Басов М. Михаил и Наталья Басовы // 2000. — Ростов-на-Дону: Фонд современной культуры «Дон», 2016. — С. 148—152.
- ↑ Здесь был Вова. Галерея «Вата». Каталог. — Ростов-на-Дону: Памир, 2010. — С. 2.
- ↑ Ключников А. Туалет для миссис Черчиль // Аргументы и Факты. — 2013. — 10 апр.
- ↑ Пилипенко Г. Сортирная история Ростова // www.rostovnews.net. — 2015. — 18 ноября.
- ↑ Фестиваль современного искусства «2012». Каталог. — Ростов-на-Дону: Омега-принт, 2012. — 298 с.
- ↑ Собств. корр. Выставка Александра Кислякова «Маятник» // Кто главый. — 2018. — 7 марта.
- ↑ Жаркова Н. Выставка «Маятник» Արխիվացված 2018-03-09 Wayback Machine // www.ntk-61.ruю. — 2018. — 6 марта.
- ↑ Собств. корр. В Таганроге откроется выставка Александра Кислякова «Маятник» // bloknot-taganrog.ru. — 2018. — 7 марта.
- ↑ Собств. корр. Художественная галерея ZHDANOV // КТО ГЛАВНЫЙ. — 2017. — 24 авг.
- ↑ Пилипенко Г. В Ростове откроется новая галерея // www.rostovnews.net. — 2017. — 21 авг.
- ↑ Собств. корр. «Искусство или смерть» Василия Слепченко // Кто главный. — 2017. — 10 авг.
- ↑ Собств. корр. В Таганроге открыта выставка «Искусство или смерть» художника Василия Слепченко // Вечерний Ростов. — 2017. — 14 авг.
- ↑ Строганов А. В Таганроге открылась выставка «Искусство или смерть» Василия Слепченко // www.ruffnews.ru. — 2017. — 13 авг.
- ↑ Проницательный Г. В Таганроге пройдёт выставка, посвящённая памяти художника Леонида Стуканова // www.ruffnews.ru. — 2017. — 4 февр.
- ↑ Собств. корр. Выставка учеников художника Леонида Стуканова открылась в Таганроге // РОССИЯ. Вести-Дон. — 2017. — 27 февр.
- ↑ Собств. корр. ПОСЛЕ ГРАФА // Кто главный. — 2017. — 10 марта.
- ↑ Штерн Т. Реконструкция стиля // Новый таганрогский курьер. — 2017. — 4 марта. — С. 3.
- ↑ 48,0 48,1 Пилипенко Г. Раздражённый кувшин Натальи Дурицкой // www.newsrostovdon.ru. — 2010. — 12 авг.
- ↑ Мирвода А. Премьера фильма «O, Sortie!» в галерее «Вата» // Новая таганрогская газета. — 2010. — 28 авг.
- ↑ Смирнов И. «O, Sortie!» на Газетном // www.rostovnews.net. — 2010. — 3 сент.
- ↑ Словаева Н. Полёт Ваганова во сне и наяву // Про Ростов. — 2010. — № 10.
- ↑ Пилипенко Г. Назову себя Гантенбайн или СЛЕПЫЕ В ВАТЕ // www.rostovnews.net. — 2010. — 29 авг.