Jump to content

Քալբերթ Չինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քալբերթ Չինի
Calbert Cheaney

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Թեթև հարձակվող/Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Քալբերթ Նաթանիել Չինի
Calbert Nathaniel Cheaney
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1971 (53 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Ուիլյամ Հերի Հարիսոնի անվան (Էվանսվիլ, Ինդիանա)
համալսարան Ինդիանա (1989—1993)
Դրաֆթի տարի 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Վաշինգտոն Բուլեթս
Կարիերա սկիզբ 1993 թվական
Կարիերա ավարտ 2006 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • Նեյսմիթի անվան մրցանակ (1993)
  • Օսկար Ռոբերտսոնի անվան մրցանակ (1993)
  • Ադոլֆ Ռապի անվան մրցանակ (1993)
  • Ջոն Վուդենի անվան մրցանակ (1993)
  • UPI տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1993)
  • Sporting News տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1993)
  • Associated Press տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1993)
  • NABC տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1993)
  • Big Ten կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1993)
  • NCAA առաջին համաամերիկյան հավաքական (1993)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 825
  • Միավորներ՝ 7826 (9,5 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2610 (3,2 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1398 (1,7 փ/խ)
  • Խլումներ՝ 659 (0,8 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 198 (0,2 բ/խ)

Քալբերթ Նաթանիել Չինի (անգլ.՝ Calbert Nathaniel Cheaney, հուլիսի 17, 1971(1971-07-17), Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Սովորել է Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Բուլեթս» ակումբի կողմից՝ 6-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Վաշինգտոն Վիզարդս», «Բոստոն Սելտիքս», «Դենվեր Նագեթս», «Յութա Ջազ» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 13 մրցաշրջան։ 1993 թվականին դարձել է Նեյմիթի, Օսկար Ռոբերտսոնի անվան, Ադոլֆ Ռապի անվան և Ջոն Վուդենի անվան մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել է UPI, Sporting News, Associated Press և NABC տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ Այդ նույն տարի ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում, ինչպես նաև ճանաչվել է Big Ten կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 825 խաղ, որոնցում հավաքել է 7826 միավոր (9,5 մ/խ), կատարել 2610 անդրադարձ, 1398 փոխանցում, 569 խլում և 198 բլոկշոտ[1]։

ԱՄՆ-ի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Չինին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Մոնտեվիդեոյում մինչև 18 տարեկան պատանիների միջև անցկացվող Ամերիկայի առաջնության հաղթող։ 1991 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Շեֆիլդում անցկացվող Ամառային ունիվերսիադի չեմպիոն։

Մարզչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո, Չինին, հարազատ «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբում, աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական (2009-2011)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]