Փշատերև արևելյան
Փշատերև արևելյան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Elaeagnus orientalis
Linneus
|
Փշատերև արևելյան (լատին․՝ Elaeagnus orientalis), փշատազգիների ընտանիքի, փշատենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ մինչև 10 մ բարձրությամբ և 30-50 սմ բնի տրամագծով։ Տերևները էլիպսաձև են, էլիպսանշտարաձև, երկարավուն ձվաձև կամ շեղանկյուն, 3-7 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ։ Ծաղկապատը համեմատաբար խոշոր է, 7,5-8 մմ երկարությամբ, երկար բլթակներով և ավելի խոշոր պտուղներով, որոնց երկարությունը հասնում է 2-3 սմ-ի։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, հյուսիսային Իրանում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է կենտրոնական շրջաններում, Արաքս գետի հովում, նախալեռնային գոտում, գետերի և առուների ափերին։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները պարունակում են մինչև 90 % չոր նյութեր (շաքարներ՝ 60 %, սպիտակուցներ՝ 11 %, վիտամին C 200 մգ/տոկոս) և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ արժեքավոր նյութեր ու վիտամիններ։ Ունեն բուժիչ հատկություն, օգտագործվում են աղեստամոքսային հիվանդությունները բուժելու, արյունը մակարդելու համար և այլ նպատակներով։
Բազմանում է սերմերով, կտրոններով, բնային մացառներով և անդալիսով։ Պտղաբերում է 3-4-րդ տարում։ Չորադիմացկուն է, բավական ցրտադիմացկուն։ Ապրում է 35-40 տարի։ Լավ զարգացած, առողջ մեկ ծառի բերքատվությունը հասնում է 40-50 կիլոգրամի։ Լավ է աճում փուխր, պարարտ հողերում։ Ծաղիկները բուրումնավետ են ու մեղրատու։
Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել նաև բնակավայրերի կանաչապատման բնագավառում, քանի որ դեկորատիվ են ոչ միայն ծաղիկներն ու պտուղները, այլև արծաթափայլ տերևները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 82։