Փյունիկերենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փյունիկերենի այբուբեն
Phoenician alphabet.svg
Տեսակկոնսոնանտային գիր (աբջադ) և այբուբեն
Լեզուներփյունիկերեն, եբրայերեն, մաովիտերեն, ամոնիտերեն, ֆիլիստիմերեն
Կազմված է𐤀, 𐤁, 𐤂, 𐤃, 𐤄, 𐤅, 𐤆, 𐤇, 𐤈, 𐤉, 𐤊, 𐤋, 𐤌, 𐤍, 𐤎, 𐤏, 𐤐, 𐤑?, 𐤒, 𐤓, 𐤔 և 𐤕
Գրելաձևըաջից ձախ
Ժամանակաշրջանմ․թ․ա մոտ 1500 թվական, աստիճանաբար զարգացել է այլ գրավոր համակարգերում
Ժառանգված համակարգProto-Sinaitic script?
ISO 15924Phnx
Phoenician alphabet Վիքիպահեստում

Փյունիկյան գիր, մարդկության պատմության հնչյունական գրի առաջին վկայված համակարգերից մեկը։ Ի հայտ է եկել մոտավորապես մ.թ.ա. 15-րդ դարում և դարձել է ժամանակակից շատ այբուբենների, ինչպես նաև մի շարք այլ գրային համակարգերի նախահայրը։

Օգտագործելով համահունչ սկզբունքը, բառերը գրելու համար օգտագործվում էին միայն բաղաձայն տառերը, իսկ ձայնավորները նշանակությունը մնում էր ընթերցողի ըմբռնողությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործել են փյունիկեցիները, կարթագենցիները, ինչպես նաև հին հրեաները և մաովցիները։ Հուշարձանները՝ մ․թ․ա․ 2-րդ կեսից մինչև մ․թ․ 4-րդ դարում։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկյան գիրը, ուգարիտական և հին արաբական այբուբենների հետ միաժամանակ ծագել է հավանաբար պատկերային բնույթի հին քանական վանկային կամ հնչյունական գրից։

Փյունիկյան գրի գրույթների թիվը նախնական գրի համեմատության կրճատվել է։ Այս գրից են ծագել համարյա բոլոր տառահնչյունական համակարգերը՝ սամարական, արամեական (իսկ սրանից՝ հրեական, նաբատական, արաբական և Առաջավոր Ասիայի այլ այբուբեններ, ներառյալ՝ անուղղակի ձևով, հայերեն և վրացերեն, ինչպես նաև սողդիական, ույղուրական և մոնղոլական) գրերը։

Վաղ շրջանի փյունիկյան գրերի՝ հուշարձաններով չվկայված տարբերակներից են սերում փռյուգիական և հունական այբուբենները[1] (իսկ վերջինից՝ լատինական, կիրիլիցան և այլն), ինչպես նաև բրահմին և սրանից ծագած՝ Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի, Տիբեթի գրային համակարգերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Финикийское письмо»։ www.rbardalzo.narod.ru։ Վերցված է 2015-11-14 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png