Փիսակ Սյունի
Փիսակ Սյունի Փիսակ Սիւնի | ||
| ||
---|---|---|
մոտ 338 - 350 | ||
Մասնագիտություն՝ | սենեկապետ | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | 4-րդ դար | |
Դինաստիա | Սյունիներ | |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Փիսակ Սյունի (4-րդ դար - 4-րդ դար), հայ իշխան Մեծ Հայքում, արքունի սենեկապետ՝ Տիրան Բ-ի օրոք (338-350)[1], Սյունյաց տանուտեր` Վաղինակի, Անդովկի և Պերոզավր իշխանուհու եղբայրը, Սյունիների նախարարական տոհմից[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]350 թվականին, Ատրպատականի մարզպան, պարսիկ Վարազշապուհը պարսից արքունիքի անունից բանակցություններ է սկսում Տիրան Բ-ի հետ։ Այդ բանակցությունների ընթացքում խառնակիչ դեր է կատարում Տիրանի սենեկապետ Փիսակը, որը Տիրանի պատվիրակն էր՝ բանակցությունների ընթացքում։ Փիսակը դավաճանելով Տիրանին, Վարազշապուհին խորհուրդ է տալիս Տիրանից նվեր պահանջել նրա լավագույն նժույգը։ Վարազշապուհը մարդ է ուղարկում Տիրանի մոտ և պահանջում այն։ Տիրանը չկամենալով իր այդ նժույգը տալ և միաժամանակ չցանկանալով մի ձիու համար փչացնել հարաբերությունները, իր ձիու նմանությամբ մի այլ ձի է ուղարկում մարզպանին։ Փիսակը Վարազշապուհին բացահայտում է Տիրանի կատարած կեղծիքը։ Վարազշապուհը զայրանում է և 3000 հոգով գալիս է Մեծ Հայք։ Բանակցելու պատրվակով խաբեությամբ բռնում է Տիրանին, կուրացնում նրան և գերի տանում Պարսկաստան[1][2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, թարգմ․՝ Ստեփան Մալխասյանի, Երևան 1968, 3-րդ դպր․ գլ․ Ի (էջ 65, 106-108)․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 206․
- ↑ 3,0 3,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 466․
- ↑ «Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը», Երևան, ԵՊՀ հրատ., 1975, էջ 234․