Փիթր Փեն 2: Վերադարձ Նևերլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փիթր Փեն 2: Վերադարձ Նևերլենդ
անգլ.՝ Return to Never Land
Փիթր Փեն 2։ Վերադարձ Նևերլենդ.jpeg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ և pirate film?
Թեմաօդագնացություն, Ծովահենություն և Բրիտանիայի ճակատամարտ
Գործողության վայրԼոնդոն
ՌեժիսորDonovan Cook?[1][2][3][…] և Robin Budd?
ՀնչյունավորումHarriet Owen?[1][4][3][…], Blayne Weaver?[1][4][3][…], Քորի Բարթոն[1][4][3][…] և Ջոզեֆ Բենետ[4][5]
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն72 րոպե
ՊրիկվելՓիթեր Փեն
Թվականփետրվարի 15, 2002[6], մարտի 8, 2002[7] և սեպտեմբերի 19, 2002[8]
movies.disney.com/return-to-never-land

«Փիթր Փեն 2. Վերադարձ Նևերլենդ» (անգլ.՝ Return to Never Land), «Փիթր Փեն» մուլտֆիլմի սիկվել, ստեղծված «DisneyToon Studios» կողմից: Մուլտֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2002 թվականի փետրվարի 10- ին[9], իսկ Ռուսաստանում, 2002 թվականի հոկտեմբերի 31- ին[9]: Մուլտֆիլմը ստացել է G վարկանից, որը նշանակում է, որ չկան տարիքային սահմանափակումներ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պահից երբ Վենդին եղբայրների հետ եղել է Նիտլանդիայում և ծանոթացել է Փիթր Փենի հետ, անցել են շատ տարիներ. 12- ամյա աղջիկը Ջեյնը և 4- ամյա տղան Դեննին: Շուտով սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը, և Վենդիի ամուսինը, Էդվարդը, գնում է պատերազմ: Մի քանի տարի անց Վենդի մոտ գալիս են այն նորությունով, որ նրա երեխաները որոշ ժամանակով պետք է գնան գավառ: Բայց Ջեյնը հրաժարվում է գնալ, հիշելով հոր խոսքերը հեռանալուց առաջ.

Aquote1.png Դու պետք է, թանկագինս, հետևել մայրիկին և Դեննին:
- (անգլ.՝ «I need you here to take care of your mom and Danny!»)
Aquote2.png


Վենդին փորձում է ապացուցել Ջեյնին, որ գոյություն ունի հավատ, հույս և հրաշք: Բայց վերջինը, լինելով իրատես, հրաժարվում է հավատալ և վիճումէ մայրիկի և Դեննիի հետ: Մնալով սենյակում մենակ, Ջեյնը լաց է լինում և քնում է: Արթնանալով, նա տեսնում է իր առջև ծովահենների, ովքեր մտածում են, որ նա Վենդին է: Նրանք առևանգում են նրան և տանում են Նևերլենդ: Այնտեղ նրանց առաջնորդը, կապիտան Կրյուկը, մտածում է ծրագիր Փիթրին բռնելու համար «Վենդիի» օգնությամբ: Միայն թե վերջինս փրկում է աղջկան և Կրյուկի ծրագիրը ձախողվում է: Ավելի ուշ Փիթրը իմանում է, որ նրան, ում նա փրկել է, նրա վաղեմի ընկերուհին չէ, այլ նրա աղջիկը: Նա ցույց է տալիս նրան Նևերլենդը, բայց Ջեյնը ձգտում է վերադառնալ տուն: Այդ ժամանակ Կրյուկը ծովահենների հետ միասին գնում է Նևերլենդ, որոշելով փնտրել Փիթր Փենին:

Այդ ընթացքում Ջեյնը փորձում է լողալով հեռանալ կղզուց, բայց լողացող լաստանավը, որը նա պատրաստել է, քանդվում է: Նրան փրկում է Փիթրը և ասում է նրան, որ նա կարող է միայն թռչելով հեռանալ կղզուց: Նա փորձում է սովորեցնել Ջեյնին թռչել, բայց ոչինչ չի հաջողվում: Իմանալով այդ մասին, կապիտան Կրյուկը մտածում է նոր ծրագիր Փիթր Փենին և Անհետացած տղաներին բռնելու համար, նաև Փիթրի գողացած նրա հարստությունների արկղը: Փիթրը և Անհետացած տղաները գտնում են Ջեյնի անձնական տետրը և սկսում են խաղալ դրանով: Բայց սխալմամբ նրանցից մեկը ուտում է տետրը: Ջեյնը բարկանւմ է, և բարկացած ասում է, որ չի հավատում փերիներին և հեռանում է:

Կատարվածից հետո Դին Դինը, ով ֆիլմի գրեթե կեսում խանդում էր Փիթրին, հիվանդանում է: Նա ասում է Փիթրին, որ եթե Ջեյնին չսովորեցնեն հավատալ փերիներին, ապա նա կմահանա: Փիթրը և տղաները որոշում են անել նրան Անհետացած աղջիկ և գտնել նրան, որպեսզի նա սովորի հավատալ հրաշքների: Այդ ընթացքում Ջեյնը հանդիպում է Կրյուկին, ով նրան գործարք է առաջարկում. եթե նա օգնի նրան գտնել գանձերը, ապա Կրյուկը նրան կվերադարձնի տուն, Անգլիա: Նա տալիս է Ջեյնին պայմանների ցուցակը. Կրյուկը պետք է խոստանա, որ Փիթրի գլխից մազ չի պակասի:

Նրանք պայմանավորվում են, և Կրյուկը հեռանում է, երբ Ջեյնը գնում է Փիթրին փնտրելու: Այդ ընթացքում Դին Դինի կախարդական կրակը սկսում է մարել, և նա սկսում է մահանալ: Այդ ժամանակ Փիթրը և տղաները փնտրում են Ջեյնին, բայց նա ինքն է գալիս նրանց մոտ և համաձայնվում է դառնալ Անհետացած աղջիկ: Գտնելով գանձերով քարանձավը, նա պատրաստվում է փչել սուլիչը, բայց մտածելով, որ նրա համար ընկերությունը ավելի կարևոր է,նետում է սուլիչը ջուրը: Հետո հայտնվում է Կրյուկը տղաների հետ և վերջնականապես նրան դարձնում են Անհետացած աղջիկ:

Բայց, ցավոք Անհետացած տղաներից փոքրը գտնում է սուլիչը և փչում է նրանով: Նույն պահին հայտնվում են ծովահենները և բռնում են Փիթրին և Անհետացած տղաներին: Կապիտան Կրյուկը պատմում է Փիթրին, թե ինչ է արել Ջեյնը, և այդ ժամանակ Փիթրը նրան մեղադրում է դավաճանության մեջ և ասում է, որ Դին Դինը մահանում է այն պատճառով, որ նա չի հավատում փերիների գոյությանը: Հասկանալով, թե ինչ է նա արել, Ջեյնը որոշում է փրկել իր ընկերներին և փախչում է Փիթրի գաղտնի թաքստոց, որպեսզի գտնի Դին Դինին, բայց վերջինս մահանում է: Ջեյնը դնում է նրան անկողնու վրա և լաց է լինում: Հասկանալով իր սխալները, նա մինագամից վերանայում է իր հայացքները կյանքի նկատմամբ և կրկին սկսում է հավատալ հրաշքների, և Դին Դինը կենդանանում է: Ջեյնը ուրախանում է, բայց շուտով հիշում է Փիթրի մասին և Դին Դինի հետ միասին շտապում են նրան փրկելու:

Այդ ընթացքում Փիթրին ստիպում են քայլել տախտակի վրայով, բայց ժամանակին հայտնվում են Ջեյնը և Դինը և, ազատելով Անհետացած տղաներին, ազատվում են ծովահեններից: Կատարվածից հետո Ջեյնը վերցնում է Կրյուկից Փիթրի կապանքների բանալիները, բայց նա ստիպում է նրան բարձրանալ կայմի ծայրը և հրամայում է հանձնվել: Ջեյնը ասում է նրան, որ նա չի կարող հաղթել, քանի դեռ գոյություն ունի հավատը, հույսը և կախարդական փոշին: Դին Դինը փոշուց լցնում է Ջեյնի վրա, և վերջինս առաջին անգամ թռչում է և փրկում է Փիթրին: Բայց այդտեղ հայտնվում է Կրյուկը և բռնում է Ջեյնին:

Փիթրը օգնում է նրան, իսկ ծովահենները ծիծաղելի ձևով փաղչում են խորտակվող «Ուրախ Ռոջերից», փրկվելով հսկա ութոտնուկից, որը ըստ սյուժեի անընդհատ հետապնդում էր կապիտան Կրյուկին(կոկորդիլոսի փոխարեն, որը ներկա էր առաջին ֆիլմում): Հետո Փիթրը և Դինը օգնում են Ջեյնին վերադառնալ տուն, որտեղ Փիթրը հանդիպում է Վենդիին և ուրախանում է հոգու խորքում: Դրանից հետո Փիթրը և Դին Դինը վերադառնում են Նևերլենդ, իսկ Էդվարդը վերադառնում է պատերազմից: Այդ օրվանից Ջեյնը որոշում է, ընդմիշտ հավատալ Փիթր Փենին և Նևերլենդի գոյությանը:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյն Դարլինգ (անգլ.՝ Jane Darling) — մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին:

Գեղեցիկ և խելացի, բայց մի փոքր տաքարյուն Վենդի 12- ամյա աղջիկը: Փոքր հասակում նա սիրել է և հավատացել է Փիթր Փենի մասին հեքիաթներին, որոնք պատմել է իրեն իր մայրիկը: Բայց մեծանալով, նա կորցնում է հավատը, մինչև մի անգամ նրան չեն առևանգում ծովահենները և չեն տանում Նևերլենդ, շփոթելով Վենդիի հետ: Այնտեղ նա ծանոթանում է Փիթր Փենի հետ, ով փրկում է նրան կապիտան Կրյուկից: Վերջում Ջեյնը սկսում է հավատալ Փիթրին:

  • Փիթր Փեն (անգլ.՝ Peter Pan) — գլխավոր հերոսը և Վենդիի լավագույն ընկերը: Նա փրկում է Ջեյնին կապիտան Կրյուկից և փորձում է նրան սովորեցնել հավատալ հրաշքներին: Վերջում Փիթրը Ջեյնին ճանապարհում է տուն, որտեղ նա հանդիպում է արդեն հասուն Վենդիին: Ավելի ուշ նա կրկին վերադառնում է Նևերլենդ:
  • Դին Դիլին (անգլ.՝ Tinker Bell) — փերի, ով ապրում է Փիթրի և կորած տղաների հետ: Այս ֆիլմում նա խանդում է Փիթրին: Մի անգամ աղջիկը ասում է, որ չի հավատում փերիներին, և նա սկսում է մահանալ: Շուտով Ջեյնի շնորհիվ Դին Դիլինը վերակենդանանում է: Վերջում նրանք դառնում են ընկերներ:
  • Կապիտան Ջեյմս Կրյուկ (անգլ.՝ Captain James Hook) — գլխավոր հակառակորդ և Փիթր Փենի ոխերիմ թշնամին: Նրա հոգին հանգիստ չի գտնի, քանի դեռ չի բռնել տղային: Շուտով նա առևանգում է Ջեյնին, մտածելով, որ նա Վենդին է, բայց Փիթրը հասցնում է փրկել նրան, և Կրյուկը փորձում է գտնել այլ տարբերակ: Շուտով նա գտնում է Ջեյնին և առաջարկում է գործարք, բայց խոստանում է, որ չի վնասի Փիթր Փենին: Տղաների խաղի ժամանակ Կրյուկը բռնում է Փիթրին և նրա ընկերներին, բացի նրանից: Վերջում Կրյուկը փախչում է մյուս ծովահենների հետ մեծ ութոտնուկից:
  • Պարոն Սմի (անգլ.՝ Mr. Smee) — ծովահեն և Կրյուկի խոնարհ ծառան: Բայց մյուս ծովահներեի համեմատ, նա ուրախ է և պատրաստ է կատարել կապիտանի յուրաքանչյուր քմահաճույքը, կարող է նրան հեգնել:
  • Վենդի Դարլինգ (անգլ.՝ Wendy Darling) — Ջեյնի և Դեննիի մայրը: Սիրել է Փիթր Փենին երբ երիտասարդ էր: Նրանց վերջին հանդիպումից անցել են շատ տարիներ: Վենդին մեծացել է, ամուսնացել և ունեցել է երկու երեխա: Ֆիլմի վերջում նա հանդիպում է Փիթր Փենին:
  • Կորած տղաներ (անգլ.՝ Lost Boys) — 6 կորած որբեր: Նրանք ապրում են Նևերլենդում և ունեն արկածներով լի կյանք: Այդ ամենի հետ մեկտեղ սիրում են չարաճճիություն անել և խաղալ վտանգավոր խաղեր: Նրանց լիդերն է (այսնիքն առաջնորդը) համարվում Փիթր Փենը:
  • Դեննի (անգլ.՝ Danny), Դեննի Դարլինգ (անգլ.՝ Daniel Darling) — Ջեյնի փոքր եղբայրը, ով երազում է դառնալ Փիթր Փենի նման:
  • Էդվարդ Դարլինգ (անգլ.՝ Edward Darling) — Վենդի ամուսինը և Ջեյնի ու Դեննի հայրը: Սկզբում նա գնում է պատերազմ, իսկ վերջում վերադառնում է տուն:

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերիիեթ Օուեն — Ջեյն Դարլինգ/Երիտասարդ Վենդի Դարլինգ
  • Բլեյն ՈՒիզեր — Փիթր Փեն
  • Կորի Բյորթոն — կապիտան Ջեյմս Կրյուկ
  • Ջեֆֆ Բենեթ — պարոն Սմի/այլ ծովահեններ
  • Քեյթ Սյուսի — մեծահասակ Վենդի Դարլինգ
  • Էնդրյու ՄակԴոնոու — Դեննի Դարլինգ
  • Ռոջեր Ռիս — Էդվարդ Դարլինգ
  • Սպենսեր Բրեսլին — Կաբբի
  • Բրեդլի Փիրս — Պարծենկոտ
  • Քուինն Բեսվիկ — Խորամանկ
  • Ահրոն Սպենն — Երկվորյակներ
  • Ֆրենկ Ուելկեր — ութոտնուկ/Նենա- 2

Աղբյուր.[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]