Փիթեր Պեն 2: Վերադարձ Նևերլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փիթեր Պեն 2. Վերադարձ Նևերլենդ
անգլ.՝ Return to Never Land
Poster227x227.jpeg
ՏեսակՆկարված մուլտիպլիկացիա
ԺանրԱրկածային
Մյուզիքլ
Թեմաօդագնացություն, Ծովահենություն և Battle of Britain
Գործողության վայրԼոնդոն
ՌեժիսորՌոբին Բադդ
Դոնովան Կուկ
ՍցենարիստԹեմպլ Մետյուզ
Քարթեր Քրոկեր
ՀնչյունավորումՀարրիետ Օուեն
Բլեյն Ուիվեր
Կորի Բյորթոն
ՊրոդյուսերՇերիլ Էբուդ
Քրիստոֆեր Չեյզ
Միշել Պապպալարդո- Ռոբինսոն
Դեն Ռաունդս
ԵրաժշտությունՋոն Ֆլենսբերգ
Ջոն Լիննելլ
Ջոել ՄակՆիլի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Ավստրալիա Ավստրալիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
DisneyToon Studios
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն72 րոպե[1]
ՊրիկվելՓիթեր Պեն
Թվական2002 թվական
Բյուջե20 միլիոն $
Շահույթ109 862 682 $[2]

«Փիթեր Պեն 2. Վերադարձ Նևերլենդ» (անգլ.՝ Return to Never Land) — «Փիթեր Պեն» մուլտֆիլմի սիկվել, ստեղծված «DisneyToon Studios» կողմից: Մուլտֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2002 թվականի փետրվարի 10- ին[3], իսկ Ռուսաստանում, 2002 թվականի հոկտեմբերի 31- ին[3]: Մուլտֆիլմը ստացել է G վարկանից, որը նշանակում է, որ չկան տարիքային սահմանափակումներ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պահից երբ Վենդին եղբայրների հետ եղել է Նիտլանդիայում և ծանոթացել է Փիթեր Պենի հետ, անցել են շատ տարիներ. 12- ամյա աղջիկը Ջեյնը և 4- ամյա տղան Դեննին: Շուտով սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը, և Վենդիի ամուսինը, Էդվարդը, գնում է պատերազմ: Մի քանի տարի անց Վենդի մոտ գալիս են այն նորությունով, որ նրա երեխաները որոշ ժամանակով պետք է գնան գավառ: Բայց Ջեյնը հրաժարվում է գնալ, հիշելով հոր խոսքերը հեռանալուց առաջ.

Aquote1.png Դու պետք է, թանկագինս, հետևել մայրիկին և Դեննին:
- (անգլ.՝ «I need you here to take care of your mom and Danny!»)
Aquote2.png


Վենդին փորձում է ապացուցել Ջեյնին, որ գոյություն ունի հավատ, հույս և հրաշք: Բայց վերջինը, լինելով իրատես, հրաժարվում է հավատալ և վիճումէ մայրիկի և Դեննիի հետ: Մնալով սենյակում մենակ, Ջեյնը լաց է լինում և քնում է: Արթնանալով, նա տեսնում է իր առջև ծովահենների, ովքեր մտածում են, որ նա Վենդին է: Նրանք առևանգում են նրան և տանում են Նևերլենդ: Այնտեղ նրանց առաջնորդը, կապիտան Կրյուկը, մտածում է ծրագիր Փիթերին բռնելու համար «Վենդիի» օգնությամբ: Միայն թե վերջինս փրկում է աղջկան և Կրյուկի ծրագիրը ձախողվում է: Ավելի ուշ Փիթերը իմանում է, որ նրան, ում նա փրկել է, նրա վաղեմի ընկերուհին չէ, այլ նրա աղջիկը: Նա ցույց է տալիս նրան Նևերլենդը, բայց Ջեյնը ձգտում է վերադառնալ տուն: Այդ ժամանակ Կրյուկը ծովահենների հետ միասին գնում է Նևերլենդ, որոշելով փնտրել Փիթեր Պենին:

Այդ ընթացքում Ջեյնը փորձում է լողալով հեռանալ կղզուց, բայց լողացող լաստանավը, որը նա պատրաստել է, քանդվում է: Նրան փրկում է Փիթերը և ասում է նրան, որ նա կարող է միայն թռչելով հեռանալ կղզուց: Նա փորձում է սովորեցնել Ջեյնին թռչել, բայց ոչինչ չի հաջողվում: Իմանալով այդ մասին, կապիտան Կրյուկը մտածում է նոր ծրագիր Փիթեր Պենին և Անհետացած տղաներին բռնելու համար, նաև Փիթերի գողացած նրա հարստությունների արկղը: Փիթերը և Անհետացած տղաները գտնում են Ջեյնի անձնական տետրը և սկսում են խաղալ դրանով: Բայց սխալմամբ նրանցից մեկը ուտում է տետրը: Ջեյնը բարկանւմ է, և բարկացած ասում է, որ չի հավատում փերիներին և հեռանում է:

Կատարվածից հետո Դին Դինը, ով ֆիլմի գրեթե կեսում խանդում էր Փիթերին, հիվանդանում է: Նա ասում է Փիթերին, որ եթե Ջեյնին չսովորեցնեն հավատալ փերիներին, ապա նա կմահանա: Փիթերը և տղաները որոշում են անել նրան Անհետացած աղջիկ և գտնել նրան, որպեսզի նա սովորի հավատալ հրաշքների: Այդ ընթացքում Ջեյնը հանդիպում է Կրյուկին, ով նրան գործարք է առաջարկում. եթե նա օգնի նրան գտնել գանձերը, ապա Կրյուկը նրան կվերադարձնի տուն, Անգլիա: Նա տալիս է Ջեյնին պայմանների ցուցակը. Կրյուկը պետք է խոստանա, որ Փիթերի գլխից մազ չի պակասի:

Նրանք պայմանավորվում են, և Կրյուկը հեռանում է, երբ Ջեյնը գնում է Փիթերին փնտրելու: Այդ ընթացքում Դին Դինի կախարդական կրակը սկսում է մարել, և նա սկսում է մահանալ: Այդ ժամանակ Փիթերը և տղաները փնտրում են Ջեյնին, բայց նա ինքն է գալիս նրանց մոտ և համաձայնվում է դառնալ Անհետացած աղջիկ: Գտնելով գանձերով քարանձավը, նա պատրաստվում է փչել սուլիչը, բայց մտածելով, որ նրա համար ընկերությունը ավելի կարևոր է,նետում է սուլիչը ջուրը: Հետո հայտնվում է Կրյուկը տղաների հետ և վերջնականապես նրան դարձնում են Անհետացած աղջիկ:

Բայց, ցավոք Անհետացած տղաներից փոքրը գտնում է սուլիչը և փչում է նրանով: Նույն պահին հայտնվում են ծովահենները և բռնում են Փիթերին և Անհետացած տղաներին: Կապիտան Կրյուկը պատմում է Փիթերին, թե ինչ է արել Ջեյնը, և այդ ժամանակ Փիթերը նրան մեղադրում է դավաճանության մեջ և ասում է, որ Դին Դինը մահանում է այն պատճառով, որ նա չի հավատում փերիների գոյությանը: Հասկանալով, թե ինչ է նա արել, Ջեյնը որոշում է փրկել իր ընկերներին և փախչում է Փիթերի գաղտնի թաքստոց, որպեսզի գտնի Դին Դինին, բայց վերջինս մահանում է: Ջեյնը դնում է նրան անկողնու վրա և լաց է լինում: Հասկանալով իր սխալները, նա մինագամից վերանայում է իր հայացքները կյանքի նկատմամբ և կրկին սկսում է հավատալ հրաշքների, և Դին Դինը կենդանանում է: Ջեյնը ուրախանում է, բայց շուտով հիշում է Փիթերի մասին և Դին Դինի հետ միասին շտապում են նրան փրկելու:

Այդ ընթացքում Փիթերին ստիպում են քայլել տախտակի վրայով, բայց ժամանակին հայտնվում են Ջեյնը և Դինը և, ազատելով Անհետացած տղաներին, ազատվում են ծովահեններից: Կատարվածից հետո Ջեյնը վերցնում է Կրյուկից Փիթերի կապանքների բանալիները, բայց նա ստիպում է նրան բարձրանալ կայմի ծայրը և հրամայում է հանձնվել: Ջեյնը ասում է նրան, որ նա չի կարող հաղթել, քանի դեռ գոյություն ունի հավատը, հույսը և կախարդական փոշին: Դին Դինը փոշուց լցնում է Ջեյնի վրա, և վերջինս առաջին անգամ թռչում է և փրկում է Փիթերին: Բայց այդտեղ հայտնվում է Կրյուկը և բռնում է Ջեյնին:

Փիթերը օգնում է նրան, իսկ ծովահենները ծիծաղելի ձևով փաղչում են խորտակվող «Ուրախ Ռոջերից», փրկվելով հսկա ութոտնուկից, որը ըստ սյուժեի անընդհատ հետապնդում էր կապիտան Կրյուկին(կոկորդիլոսի փոխարեն, որը ներկա էր առաջին ֆիլմում): Հետո Փիթերը և Դինը օգնում են Ջեյնին վերադառնալ տուն, որտեղ Փիթերը հանդիպում է Վենդիին և ուրախանում է հոգու խորքում: Դրանից հետո Փիթերը և Դին Դինը վերադառնում են Նևերլենդ, իսկ Էդվարդը վերադառնում է պատերազմից: Այդ օրվանից Ջեյնը որոշում է, ընդմիշտ հավատալ Փիթեր Պենին և Նևերլենդի գոյությանը:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյն Դարլինգ (անգլ.՝ Jane Darling) — մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին:

Գեղեցիկ և խելացի, բայց մի փոքր տաքարյուն Վենդի 12- ամյա աղջիկը: Փոքր հասակում նա սիրել է և հավատացել է Փիթեր Պենի մասին հեքիաթներին, որոնք պատմել է իրեն իր մայրիկը: Բայց մեծանալով, նա կորցնում է հավատը, մինչև մի անգամ նրան չեն առևանգում ծովահենները և չեն տանում Նևերլենդ, շփոթելով Վենդիի հետ: Այնտեղ նա ծանոթանում է Փիթեր Պենի հետ, ով փրկում է նրան կապիտան Կրյուկից: Վերջում Ջեյնը սկսում է հավատալ Փիթերին:

  • Փիթեր Պեն (անգլ.՝ Peter Pan) — գլխավոր հերոսը և Վենդիի լավագույն ընկերը: Նա փրկում է Ջեյնին կապիտան Կրյուկից և փորձում է նրան սովորեցնել հավատալ հրաշքներին: Վերջում Փիթերը Ջեյնին ճանապարհում է տուն, որտեղ նա հանդիպում է արդեն հասուն Վենդիին: Ավելի ուշ նա կրկին վերադառնում է Նևերլենդ:
  • Դին Դիլին (անգլ.՝ Tinker Bell) — փերի, ով ապրում է Փիթերի և կորած տղաների հետ: Այս ֆիլմում նա խանդում է Փիթերին: Մի անգամ աղջիկը ասում է, որ չի հավատում փերիներին, և նա սկսում է մահանալ: Շուտով Ջեյնի շնորհիվ Դին Դիլինը վերակենդանանում է: Վերջում նրանք դառնում են ընկերներ:
  • Կապիտան Ջեյմս Կրյուկ (անգլ.՝ Captain James Hook) — գլխավոր հակառակորդ և Փիթեր Պենի ոխերիմ թշնամին: Նրա հոգին հանգիստ չի գտնի, քանի դեռ չի բռնել տղային: Շուտով նա առևանգում է Ջեյնին, մտածելով, որ նա Վենդին է, բայց Փիթերը հասցնում է փրկել նրան, և Կրյուկը փորձում է գտնել այլ տարբերակ: Շուտով նա գտնում է Ջեյնին և առաջարկում է գործարք, բայց խոստանում է, որ չի վնասի Փիթեր Պենին: Տղաների խաղի ժամանակ Կրյուկը բռնում է Փիթերին և նրա ընկերներին, բացի նրանից: Վերջում Կրյուկը փախչում է մյուս ծովահենների հետ մեծ ութոտնուկից:
  • Պարոն Սմի (անգլ.՝ Mr. Smee) — ծովահեն և Կրյուկի խոնարհ ծառան: Բայց մյուս ծովահներեի համեմատ, նա ուրախ է և պատրաստ է կատարել կապիտանի յուրաքանչյուր քմահաճույքը, կարող է նրան հեգնել:
  • Վենդի Դարլինգ (անգլ.՝ Wendy Darling) — Ջեյնի և Դեննիի մայրը: Սիրել է Փիթեր Պենին երբ երիտասարդ էր: Նրանց վերջին հանդիպումից անցել են շատ տարիներ: Վենդին մեծացել է, ամուսնացել և ունեցել է երկու երեխա: Ֆիլմի վերջում նա հանդիպում է Փիթեր Պենին:
  • Կորած տղաներ (անգլ.՝ Lost Boys) — 6 կորած որբեր: Նրանք ապրում են Նևերլենդում և ունեն արկածներով լի կյանք: Այդ ամենի հետ մեկտեղ սիրում են չարաճճիություն անել և խաղալ վտանգավոր խաղեր: Նրանց լիդերն է (այսնիքն առաջնորդը) համարվում Փիթեր Պենը:
  • Դեննի (անգլ.՝ Danny), Դեննի Դարլինգ (անգլ.՝ Daniel Darling) — Ջեյնի փոքր եղբայրը, ով երազում է դառնալ Փիթեր Պենի նման:
  • Էդվարդ Դարլինգ (անգլ.՝ Edward Darling) — Վենդի ամուսինը և Ջեյնի ու Դեննի հայրը: Սկզբում նա գնում է պատերազմ, իսկ վերջում վերադառնում է տուն:

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերիիեթ Օուեն — Ջեյն Դարլինգ/Երիտասարդ Վենդի Դարլինգ
  • Բլեյն ՈՒիզեր — Փիթեր Պեն
  • Կորի Բյորթոն — կապիտան Ջեյմս Կրյուկ
  • Ջեֆֆ Բենեթ — պարոն Սմի/այլ ծովահեններ
  • Քեյթ Սյուսի — մեծահասակ Վենդի Դարլինգ
  • Էնդրյու ՄակԴոնոու — Դեննի Դարլինգ
  • Ռոջեր Ռիս — Էդվարդ Դարլինգ
  • Սպենսեր Բրեսլին — Կաբբի
  • Բրեդլի Փիրս — Պարծենկոտ
  • Քուինն Բեսվիկ — Խորամանկ
  • Ահրոն Սպենն — Երկվորյակներ
  • Ֆրենկ Ուելկեր — ութոտնուկ/Նենա- 2

Աղբյուր.[4]

Ռուսերեն կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ռուսերեն կրկնօրինակվել է «Нева-1» կինոընկերությունում «Disney Character Voices International» խնդրանքով 2002 թվականին[5]:

  • Կրկնօրինակման ռեժիսոր — Լյուդմիլա Դեմյանենկո
  • Թարգմանիչ — Օլգա Վոեյկովա
  • Համաժամանակյա տեքստի և խոսքերի հեղինակ — Ելենա Ստավրոգինա
  • Ձայնի ռեժիսոր — Օկսանա Ստրուգինա
  • Երաժշտական տնօրեն — Ալեքսանդր Նիկիֆորով
  • Ստեղծագործական խորհրդատու — Մարիուշ Յավորովսկի

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտորիա Սլուցկյա — Ջեյն
  • Յուլիա Ռուդինա — երիտասարդ Վենդի
  • Ռոման Ումարով — Փիթեր Պեն
  • Վիկտոր Կոստեցկիհ — կապիտան Կրյուկ Крюк
  • Յուրի Գերցման — Սմի
  • Ալեքսանդրա Կոժևնիկովա — Վենդի Դարլինգ
  • Ֆյոդոր Մաշանով — Դեննի
  • Ստանիսլավ Կոնցեվիչ — Էդվարդ
  • Ալեքսեյ Ռեշետնիկով — Կաբբի
  • Իվան Զաբաշատա — Պարծենկոտ
  • Արտյոմ Սերգեև — Խորամանկ
  • Ալեքսանդր Բուրով — Երկվորյակներ

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազո Անատոլիհ
  • Օլգա Արշանսկայա
  • Քսենիա Բրեժեզովսկայա
  • Նիկոլայ Բուրով
  • Սվետլանա Ռեպետինա
  • Մաքսիմ Սերգեև
  • Եվգենի Ումարով
  • Նիկոլայ Ֆեդորցով

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինա Մալշևա
  • Եվգենի Կոլաչկով
  • Յեգոր Գիրել
  • Յերոսլավ Ռոշինենկո

Աղբյուր.[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Peter Pan: Return to Neverland (2002)»։ Yahoo! Movies։ Yahoo!։ Վերցված է 2013-09-01 
  2. «Return to Never Land (2002)»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-02-ին։ Վերցված է 2011-10-05 
  3. 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ imdb անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Питер Пэн 2: Возвращение в Нетландию: озвучивание персонажей
  5. Фильмы, дублированные на студии «Невафильм»
  6. Կազմի և դերասանների կրկնօրինակման ցուցակը կազմվել է ըստ տիտրերի, որը ցուցադրվել է DVD- ով և Blu-ray- ով մուլտֆիլմի ցուցադրությունից հետո:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]