Փերեսթիանիի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերեսթիանիի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Փերեսթիանիի տուն (ռուս.՝ Дом Перестиани), XIX դարի ֆոնային կառուցապատման օրինակ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 64 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականների սկզբին ժամանակակից Հունական փողոց, 64 հասցեում կառուցվել է երկհարկանի տուն, որը մինչև 1880 թվականը պատկանել է պետական պաշտոնյա Նիկոլայ Աֆանասևիչ Փերեսթիանիին։ Նա սերում էր առևտրականների հարուստ ընտանիքից, զբաղեցնում էր հաշտարար դատավորի պաշտոն և Տագանրոգի արտիստական ընկերության անդամ էր[1]։ Առաջին ամուսնությունն անհաջող էր, և առաջին կնոջից նա բաժանվեց։

Նիկոլայ Աֆանասևիչն ուներ արտամուսնական երկու երեխա դերասանուհի Աննա Իվանովնա Սոլոդուխինայից (ստեղծագործական կեղծանունը` Ալեքսանդրովա)։ Այդ երեխաներից կրտսերը դարձել է հայտնի կինոռեժիսոր և դերասան. Իվան Նիկոլաևիչ Փերեսթիանին նկարահանվել է «Կարմիր դևուկներ», «Երեք կյանք» ֆիլմերում, աշխատել է նաև «Հայկինո» ստուդիայում` նկարահանվելով «Արսեն», «Գեորգի Սաակաձե», «Դավիթ Բեկ» և այլ ֆիլմերում։ Նիկոլայ Աֆանասևիչ Փերեսթիանին շատ ուժեր է ծախսել, գրել զանազան խնդրագրեր, որպեսզի իր երեխաները չհամարվեն ապօրինածին և արդյունքում հասել է պաշտոնական որդեգրման։

Նրա երկրորդ պաշտոնական կինը դարձել է Լիդիա Պավլովնա Պետրոպավլովսկայան։ Դա նաև կնոջ երկրորդ ամուսնությունն էր. նա կոլեգիալ ասեսորի այրի էր։ Հարսանիքը տեղի է ունեցել 1872 թվականի հոկտեմբերի 15-ին։ Լիդիա Պետրոպավլովսկայայից Փերեսթիանին ունեցավ երեք երեխա` Լիդիան, Լյուդմիլան և Մստիսլավը։ Նիկոլայ Աֆանասևիչը մահացել է 1899 թվականին[2]։

1890-1906 թվականներին տունը եղել է Լիդիա Փերեսթիանիի սեփականությունը։ 1915 թվականին տան սեփականատեր է դարձել կոլեգիալ ասեսորի կին Ելենա Կոնստանտինովնա Կովալևսկայան[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի տունը աղյուսից է, կառուցվել է քարե հիմքի վրա։ 1871 թվականի դրությամբ տանը կից եղել են տնակ, մեծ բակ և փայտե ծառայողական շինություններ[2]։ Շենքի ճակատը առաջին հարկի մակարդակով երեսպատված է կոպտատաշ քարով։ Աղյուսե մույթերի միջև գտնվում են կռած դարպասը և դռնակը։ Բակում կա երկհարկանի ելուստ, որը ծառայում է որպես կենտրոնական մուտք։ Առաջին հարկի պատուհանները զարդարված են առյուծի դիմակներով կողպեքային քարերով, որոնք տեղադրված են կառուցվածքի վերևում։ Երկրորդ հարկի պատուհաններն ուղղանկյունաձև են, նրանք տեղավորված են հասարակ պարակալների մեջ։ Ճակատային պսակող քիվը հենվում է բարձակներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 «Дом 64, Греческая улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.