Փաքիզե Թարզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաքիզե Թարզի
Ի ծնեթուրքերեն՝ Pakize İzzet
Ծնվել է1910
ԾննդավայրՀալեպ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է2004
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ

Փաքիզե Թարզի (թուրքերեն՝ Pakize İzzet Tarzi, 1910, Հալեպ, Օսմանյան կայսրություն[1] - 2004, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք բժիշկ։ Հայտնի է որպես Թուրքիայի առաջին կին գինեկոլոգ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարզին ծնվել է 1910 թվականին Օսմանյան կայսրության երրորդ ամենամեծ քաղաքում՝ Հալեպում[3]։ Նրա հայրը Հալեպում Ziraat Bankası պետական բանկի գլխավոր տեսուչն էր։ Նրանց ընտանիքը տեղափոխվեց Ադանա, երբ բրիտանացիները 1918 թվականին ներխուժեցին Դամասկոս, իսկ երբ Ադանան անցավ ֆրանսիացիների տիրապետության ներքո, նրանք տեղափոխվեցին Կոնիա։ Միջնակարգ կրթություն Թարզին ստացել է Sörler Okulu-ում, ապա, երբ սովորում էր Բուրսայի աղջիկների ամերիկյան քոլեջում, որոշել է շարունակել կարիերան որպես բժիշկ։ 1932 թվականին ավարտել է բժշկական կրթությունը[3]։

1949 թվականի հուլիսի 21-ին Թուրքիայի Ստամբուլի Շիշլի համայնքում բացել է «Pakize İ. Tarzi Kliniği» կոչվող առաջին կլինիկան կանանց համար[3]։

Թարզին առաջին թուրք կինն է, ով 1930-ական թվականներին լողալով հատել է Բոսֆորը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Փաքիզեն ամուսնացել է Ֆեթահ Թարզիի հետ, ով Աֆղանստանի թագավոր Ամանուելլահ-Խանի զարմիկն է[3]։ Նրանց դուստրը՝ Զեյնաթ Թարզին, օսմաների արքայազն Էրթուղլու Օսմանիի կինն է[5]։

Թարզին մահացել է 2004 թվականին Ստամբուլում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20150415001247/http://bianet.org/bianet/kadin/45304-ilklerin-kadini-tarzi-92-yasinda-vefat-etti
  2. Hurriyet Daily News (2008). «The first Turkish women in numerous occupations». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hurriyet (2004). «İlk kadın doğumcu Dr Pakize Tarzi öldü». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Gynecology page (թուրքերեն)
  5. BBC (2014). «Prenses Zeynep Osman'ın evinden atılmama mücadelesi». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.