Փառքի երեխաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառքի երեխաներ
հունգ.՝ Szabadság, szerelem
Երկիր Հունգարիա
Ժանրդրամա
Թվականհոկտեմբերի 23, 2006[1]
Լեզուհունգարերեն, անգլերեն[1] և ռուսերեն[1]
ՌեժիսորKrisztina Goda?[2]
ՊրոդյուսերԷնդրյու Վայնա
Սցենարի հեղինակՋո Էստերհազ, Գեզա Բերեմենեյ, Éva Gárdos? և Réka Divinyi?
ԴերակատարներԿատա Դոբո[3], Sándor Csányi?, Իլդիկո Բանշագի, Iván Fenyő? և Károly Gesztesi?
ՕպերատորJános Vecsernyés?
ԵրաժշտությունՆիկ Գլենի-Սմիթ
ՄոնտաժÉva Gárdos?[1]
Պատմվածքի վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունC2 Pictures
Տևողություն123 րոպե
Պաշտոնական կայքէջ

Փառքի երեխաներ (հունգ.՝ Szabadság, szerelem), 2006 թվականի ֆիլմ է` Քրիստիան Գոդայի ղեկավարությամբ։ Այն կապվում է 1956 թվականի Հունգարական հեղափոխության և Արյուն ջրում-ի հետ։ Ֆիլմը հանդիսատեսին փոխադրում է 20-րդ դարի ամենադրամատիկ իրադարձությունների ոլորտը։ Այդ տարի Խորհրդային տանկերը ճնշեցին հեղափոխությունը Հունգարիայում։ Պատմելով 1956 թվականի կերպարների մասին` կինեմատոգրաֆները միաժամանակ վերստեղծում են հեղափոխության հետ կապված առանցքային նշանակություն ունեցող իրադարձություններ, այդ թվում` խոշոր ցույցեր և ռազմական գործողություններ Բուդապեշտի փողոցներում։ 1956 թվականի հոկտեմբերի և նոյեմբերի Օլիմպիական խաղերում հունգարական Ջրագնդակի թիմը հաղթել է Ռուսաստանին Մելբուրնի Օլիմպիական խաղերում, և դրա համար էլ պատմության մեջ առաջացել է «արյուն ջրում» արտահայտությունը։

Սյուժեի ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարցսի Սաբոն եղել է Բուդապեշտի համալսարանի աստղ մարմնամարզիկ և կոչվել Ազգային ջրագնդակի թիմի կապիտան։ Նա Հունգարիան ներկայացրել է Ավստրալիայի ամառային օլիմպիական խաղերում։ Հունգարիան ընկել էր Խորհրդային Միության ղեկավարության տակ, և հունգարացիները պահանջում էին անկախություն։ Մի օր Սաբոն և նրա ընկեր Թիբին (Սանդոր Քսանյի) ականատես են լինում ցույցի` Վիկի Ֆալկայի (Կատա Դոբո) առաջնորդությամբ։ Ցուցարարները պահանջում էին անկախություն Խորհրդային իշխանությունից։ Չնայած Սաբոյին առավելապես ձգում էր Ֆալկայի գեղեցկությունը, քան ցույցերը, այնուամենայնիվ, նա գիտակցում է հեղափոխության անհրաժեշտությունը։ Հեղափոխությունը, սակայն, ճնշվում է խորհրդային ուժերի կողմից, և հունգար ժողովրդի դրությունը ավելի է ծանրանում։ Երբ Սաբոն և ընկերները հասկանում են, որ ԽՍՀՄ-ի թիմը մրցելու է տղամարդկանց լողի Օլիմպիական խաղերում, նրանք ճնշողների դեմ խորհրդանշական հաղթանակ տանելու հնարավորություն են տեսնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]