Փախուստ Եգիպտոս (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փախուստ Եգիպտոս
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1][2]
տարի1563[2]
բարձրություն37,1 սանտիմետր[2]
լայնություն55,6 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[2][3] և փայտե տախտակ[2][3]
գտնվում էՔորթոուլդ պատկերասրահ[4]
հավաքածուAntoine Seilern collection?[1] և Քորթոուլդ պատկերասրահ[4]
սեփականատերAntoine Seilern?
հիմնական թեմաՓախուստ Եգիպտոս
կայք
Ծանոթագրություններ
 Pieter Bruegel the Elder - Landscape with the flight into Egypt Վիքիպահեստում

«Փախուստ դեպի Եգիպտոս» (անգլ.՝ Flight into Egypt), «Բնանկար դեպի Եգիպտոս փախուստով» (անգլ.՝ Landscape with the Flight into Egypt), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը, որն ստեղծել է 1563 թվականին յուղաներկով փայտի վրա և պատկերում է Աստվածաշնչյան Մարիամի և Հովսեփի փախուստը դեպի Եգիպտոս մանուկ Հիսուսի հետ։ Նկարը գտնվում է Լոնդոնի Կուրտո պատկերասրահում[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը պատկերում է Սուրբ ընտանիքի՝ Բեթղեհեմի հետապնդումից փրկության պատմությունը, որը նկարիչը տեղափոխել է գետի հովտի վրա գտնվող հյուսիսեվրոպական բնապատկեր, որը ծածկված է ժայռոտ գագաթներով։ Դրամատիկ իրավիճակը ուժեղացրել է կրոնական պատմությունը[5]։

Աշխատանքը նատուրալիստական ոճով է[6], ֆլամանդական լանդշաֆտային նկարչության հիմնադիր Յոահիմ Պատինիրի ուղեցույցներին համապատասխան։ Օբյեկտը՝ Սուրբ ընտանիքը, փոքր ֆիգուրներ են երևակայական համայնապատկերային լանդշաֆտի մեջ, որը երևում է բարձրադիր դիտակետից՝ լեռներով ու ցածրադիր վայրերով, ջրերով և շենքերով։ Այս ոճը վաղուց տարածված էր վաղ հոլանդական արվեստում, և հատկապես՝ Պատինիրի ժամանակներից[7]։

Պիտեր Բրեյգել Ավագ, «Փախուստ դեպի Եգիպտոս», մանրամասն

Հովսեփը մի էշ է տանում, որի վրա նստած է Մարիամ Աստվածածինը, որը պահում է նորածին Հիսուսին, որը ամուր փաթաթված է հեռավոր ճանապարհի համար, նրա սպիտակ գլուխը տեսանելի է նրա կրծքավանդակին։ Նրանք իջնում են լանջով՝ որտեղից երևում է ալպյան լանդշաֆտը, լայն գետի հովիտը, որը պատված է բլուրներով և լեռներով։ Նկարում գերակշռում են հողի շագանակագույն և կանաչ երանգները, ինչպես նաև ջրի և երկնքի կապույտ երանգները։ Մարիամի անսովոր կարմիր թիկնոցը (ոչ ավանդական կապույտ) և սպիտակ գլխարկը առանձնացնում են գետի ֆոնին, իսկ Հովսեփի մոխրագույն հագուստը հակադրվում է անտառապատ լեռների կանաչ և շագանակագույն ֆոնի վրա։ Հետին պլանում երևում են գետի երկու կողմում գտնվող քաղաքային շինությունները[8]։

Աջ կողմում հեթանոսական արձանը ընկել է սրբարանից, երբ ընտանիքը անցնում էր նրա կողքով՝ խորհրդանշելով քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ[9]։ Դա մեկն էր այն հրաշալի դեպքերից, որ միջնադարյան լեգենդը ավելացրել է կարճ աստվածաշնչյան պատմության մեջ[7]։ Մարիամի հետևում ծառի վրա ընկած գերանը ձևավորում է խաչ, որը խորհրդանշում է ապագա խաչելությունը[8]։ Երկու փոքրիկ սալամանդրները՝ չարի խորհրդանիշներ, կարելի է տեսնել ֆիգուրների տակ (շատ մոտ է ստորին եզրին)[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստորագրվել է՝ «BRVEGEL MDLXIII»[6]։ Բրեյգելն այն ստեղծել է իր կարևոր հովանավորի՝ կարդինալ Անտուան Պեռենոտ դե Գրանվելեի (1517-1586) համար, որը Հաբսբուրգյան Նիդեռլանդներում կարևոր ադմինիստրատոր էր։ Նկարը հիշատակվում է 1607 թվականի գույքագրման մեջ, սա միակ նկարն է, որը կարելի է վստահորեն ճանաչել որպես նրան պատկանող։ Ավելի ուշ նկարը պատկանել է նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսին, որին պատկանել են նաև Բրեյգելի տասը կամ տասնմեկ այլ ստեղծագործություններ։

1939 թվականին նկարը գնվել է Լոնդոնում Christie's-ի աճուրդում՝ Կոմս Անտուան Զայլեռնի կողմից։ 1987 թվականին Զայլեռնի հավաքածուից «Փախուստ Եգիպտոսից» նկարը և Բրեյգելի մեկ այլ՝ «Քրիստոսն ու անառակության մեջ մեղադրվող կինը» նկարը նվիրվել են Կուրտոյի արվեստի ինստիտուտին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/259911
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://artuk.org/discover/artworks/landscape-with-the-flight-into-egypt-207067
  3. 3,0 3,1 https://rkd.nl/en/explore/images/259911
  4. 4,0 4,1 https://artuk.org/discover/artworks/landscape-with-the-flight-into-egypt-207067
  5. 5,0 5,1 «Landscape with the Flight into Egypt». The Courtauld Gallery, London. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 Braham, 6
  7. 7,0 7,1 Wied, 126
  8. 8,0 8,1 Padel
  9. Braham, 7
  10. Braham, 6-7; Wied, 126

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Braham, Helen, The Princes Gate Collection, cat. # 8, Courtauld Institute Galleries, London 1981, 0904563049
  • Padel, Ruth, «Picture this», The Guardian, 18 September 2010
  • Wied, Alexander, Bruegel, 1980, Studio Vista, 0289709741

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախուստ Եգիպտոս (նկար)» հոդվածին։