Ցրտնոտի կամուրջ
Ցրտնոտի կամուրջ | |
---|---|
Երկիր | Արցախ |
Տեղանք | Ցրտնոտ |
Տեսակ | կամարաձև կամուրջ և մշակութային ժառանգություն |
Նյութ | գետաքար, կրաշաղախ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Թարթառ |
Կառուցվել է | 13-16-րդ դարեր |
Լայնություն | 2,05 մ |
Բարձրություն | 7,1 մ |
Ժառանգության կարգավիճակ | անհայտ |
Ցրտնոտի կամուրջ, միակամար կամուրջ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի ենթաշրջանում, Ցրտնոտ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Ցրտնոտ և Խոլոզանց գյուղատեղիների միջև, Թարթառ գետի վրա[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցրտնոտի կամուրջի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Ցրտնոտ և Խոլոզանց գյուղերը հիշատակվում են Դադիվանքի վիմագրերում[3] և 1763 թվականի կալվածացուցակում՝ վանքապատկան այլ գյուղերի հետ միասին[4]։ Քարվաճառի շրջանում քոչվոր ցեղերի՝ քրդերի հաստատումից հետո երկու գյուղերը ստանում են նոր անվանումներ, որոնք հների աղավաղված և թարգմանված ձևերն են՝ Սոյուղբուլաղ (Ցրտաղբյուր) և Խոլազեյ-Ալխասլը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը միաթռիչք է, կառուցված է անմշակ քարերով՝ հատկապես գետաքարով և կրաշաղախով։ Կամուրջի անցուղու լայնությունը 2,05 մետր է, թռիչքը՝ 7,10 մետր։ Հիմք ընդունելով կամուրջի շինարարական առանձնահատկությունները և համեմատություն անելով այլ կամուրջների հետ՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կամուրջը թվագրում է մոտավորապես 13-16-րդ դարերով[1][2]։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառի ադրբեջանական օկուպացումից հետո կանգուն է մնացել։ Կամուրջը 1980-ականների կեսերին սոյուղբուլաղցի ադրբեջանացած քրդերը «նորոգել են»՝ բետոնի շերտով ծածկելով անցուղու ամբողջ հատվածը և դրանով ավելացնելով թաղի ծանրությունը[2][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Մռակավանք», Սամվել Կարապետյան, Երևան, 2019, էջ 394։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ցրտնոտի կամուրջը». monumentwatch.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պրակ 5, Արցախ, Երևան, 1982, էջ 216։
- ↑ 4,0 4,1 «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Սամվել Կարապետյան, Երևան, 1999, էջ 55։