Բողոքի ցույցեր ընդդեմ Դոնալդ Թրամփի
Բողոքի ցույցեր ընդդեմ Դոնալդ Թրամփի կամ հակաթրամփական ցույցեր, զանգվածային միջոցառումներ, որոնք տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում՝ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և ընտություններում նրա հաղթանակի կապակցությամբ, և շարունակվել են մինչև նրա երդմնակալության արարողությունը և դրանից հետո։
Նախագահական քարոզարշավի ժամանակ ակտիվիստները ինքնաբուխ ցույցեր են կազմակերպել Թրամփի հանրահավաքների ժամանակ, երբեմն կոչ անելով վերջ դնել հանրահավաքներին[1][2][3][4][5][6] : Թրամփի` նախագահ ընտվելուց հետո ուսանողներն ու այլ ակտիվիստներ կազմակերպել են մեծամասշտաբ բողոքի ցույցեր ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ՝ ներառելով այնպիսի մեծ քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Բոսթոնը, Չիկագոն, Պորտլենդը, Օքլենդը և այլն։ Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի այս ցույցերին՝ վանկարկելով «Ոչ իմ նախագահը»՝ այս կերպով արտահայտելով իրենց անհամաձայնությունը Թրամփի հաղթանակի նկատմամբ[7][8][9][10]։
Թրամփի նախագահական քարոզարշավի ընթացքում շատ ցուցարարներ կազմակերպված խմբերի անդամներ են եղել, որոնցից է օրինակ Black Lives Matter-ը[11][12]։ Նրանք երբեմն նույնիսկ փորձ են արել մտնել միջոցառման անցկացման վայր, կամ գործողություններ իրականացնել այդտեղից դուրս, քանի որ թեկնածուների աջակիցների միջև բախումներ կարող էին տեղի ունենալ քարոզարշավի ժամանակ, դրանից առաջ և հետո[13]։ Թրամփի հանրահավաքների ժամանակ ցուցարարները երբեմն փորձել են մուտք գործել բեմահարթակ[14], երբեմն՝ հակաթրամփական ցուցարարները կատաղի կերպով հարձակվել են Թրամփի աջակիցների վրա։ Այս գործողությունները դատապարտվել են երկու կուսակցությունների կողմից էլ[15]։ MoveOn.org, People for Bernie, the Muslim Students' Association, Assata's Daughters, Black Student Union, Fearless Undocumented Alliance, և Black Lives Matter կազմակերպությունները եղել են 2016 թվականի մարտի 11-ին Չիկագոյում Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ բողոքի ցույցի կազմակերպիչների ու աջակիցների թվում[1][16][17][18]։
Բազմաթիվ անգամներ, տարբեր լրատվամիջոցների կողմից հաղորդվել է քարոզարշավների ժամանակ Դոնալդ Թրամփի աջակիցների և նրա դեմ պայքարողների միջև բանավոր և ֆիզիկական բախումների մասին.[19][20]
2017 հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- հունվարի 14 – Մոտ 2000 ցուցարարներ, որոնց մեծ մասը աֆրոամերիկացիներ էին, երթով գնացին մինչև Մաթին Լութեր Քինգի հուշարձան՝ պահանջելով քաղաքացիական իրավունքի և քվերակության իրավունքի պաշտպանություն[21]։
- հունվարի 19
- երդմնակալության արարողությանը նախորդող գիշերը բազմաթիվ մարդիկ բողոքի ցույց կազմակերպեցին Նյու Յորքի «Թրամփ» միջազգային հյուրանոց և աշտարակի դիմաց[22]
- Վաշինգտոն ԿՇ-ում DeploraBall-ի ընթացքում հարյուրավոր հակաթրամփական ցուցարարներ բողոքի ցույց կազմակերպեցին Ազգային մամուլի շենքի առջև[23]։
- հունվարի 21
- Կանանց երթը Վաշինգտոնում տեղի ունեցավ Վաշինգտոն ԿՇ-ում[24]։
Բողոքի ցույցեր երդմնակալության արարողության ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 20-ին բազմաթիվ բողոքի ցույցեր էին կազմակերպվել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հետ կապված[25]։ 28.000 հոգանոց անվտանգության անձանակազմ է ձևավորվել երդմնակալության արարողության համար[26]։ Հակաթրամփական ցուցարարները, մեծ մասամբ սևազգեստ, փորձեցել են խանգարել արարողությանը ու Վաշինգտոն ԿՇ-ի տարբեր հատվածներում ոստիկանների հետ բախումներ են եղել։ Հունվարի 19-ին disruptJ20 կոչվող խմբի ցուցարարները հավաքվեցել են Վոշինգտոն ԿՇ-ի մոտ, որտեղ տեղի էր ունենում երդմնակալության պարահանդեսը։ Խումբն ինչ-որ բեկորներ է նետել հանդիսատեսի կողմը։ Մի մարդ գլխի վնասվածք է ստացել[27]։ Ոստիկանությունը պատասխան հարված է հասցրել արցունքաբեր գազով ու պղպեղի սփրեյով[28]։ Հունվարի 20-ին 100-հոգանոց ցուցարարների խւումբը ցուցափեղկեր է կոտրել ու շրջեց աղբամաններ[29]։ Ցուցարարները նաև փակել են ճանապարհների մուտքերը դեպի արարողության վայր և մարդկանց շղթաներ կազմելով փորձել են կանխել Թրամփի աջակիցներին հավաքվել երդմնակալության երթաքայլի ուղում[26]։ Երթաքայլի ճանապարհին հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել հակաթրամփական պաստառներով ու հանդերձանքով՝ վանկարկելով հակաթրամփական արտահայտություններ։ Ոստիկաների ու ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ են եղել[30], որի ընթացքում դիմակավորված ցուցարարները քարեր ու բեկորներ են նետել ոստիկանների վրա[31]։ Անկարգությունները շարունակվել են մինչև կեսօր՝ հասնելով մինչև Փենսիլվանիա պողոտա[32]։ Մի լիմուզին պատել են նկարներով, այնուհետև պատուհանները կոտրել ու վառել[33] Մինչև օրվա վերջը 217 մարդ է ձերբակալվել, 6 ոստիկան ստացել վնասվածքներ[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Cassidy, John (2016 թ․ մարտի 13). «The Chicago Anti-Trump Protest Was Only the Beginning». The New Yorker. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ Seitz-Wald, Alex (2016 թ․ մարտի 12). «How Bernie Sanders Supporters Shut Down Donald Trump's Rally in Chicago». MSNBC. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ Stewart, Brian. «MoveOn: Trump's Attempt to Scapegoat Progressive Activists Profoundly Dishonest». Move On. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- ↑ Chiacu, Doina (2016 թ․ մարտի 13). «Trump says accepts no responsibility for campaign protesters». Reuters. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Tumulty, Karen; Johnson, Jenna; DelReal, Jose A. (2016 թ․ մարտի 12). «Trump has lit a fire. Can it be contained?». The Washington Post. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին. «The racially tinged anger that has both fueled Trump's political rise and stoked the opposition to it has turned into a force unto itself.»
- ↑ Editors of the editorial page (2016 թ․ մարտի 14). «Trump and the Protesters; Trump and the Protesters». The Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «Tens of Thousands Protest Trump Election Victory, 124 Arrested».
- ↑ «More anti-Trump protests held across U.S.».
- ↑ «Students lead new wave of anti-Trump protests».
- ↑ Gold, Matea; Lydersen, Kari; Berman, Mark (2016 թ․ նոյեմբերի 10). «'Not my president': Thousands protest Trump in rallies across the U.S.». The Washington Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Schreckinger, Ben (2016 թ․ մարտի 7). «Trump cracks down on protesters Loyalty oaths, plainclothes guards and new media restrictions deployed at recent rallies». Politico. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ Rappeport, Alan; Haberman, Maggie (2016 թ․ մարտի 13). «For Donald Trump, 'Get 'Em Out' Is the New 'You're Fired'». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին. «...local police officers, the Secret Service and his private detail are present at rallies.»
- ↑ O'Brien, Keith (2016 թ․ մարտի 13). «Inside the Protest That Stopped the Trump Rally The plan worked better than they'd ever imagined. Then the trouble began». Politico. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Man Arrested at Trump Rally After Allegedly Rushing Stage». ABC News. 2016 թ․ մարտի 12. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Anti-Trump violence is widely condemned. Will backlash help his candidacy?». Los Angeles Times. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Linthicum, Kate (2016 թ․ մարտի 12). «How black, Latino and Muslim college students organized to stop Trump's rally in Chicago». The Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ Scott, Eugene (2016 թ․ մարտի 12). «Sanders: Don't blame my supporters for violence at Trump rally». CNN. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ Riddell, Kelly (2016 թ․ մարտի 13). «Moveon.Org raising funds from Trump protests, warns more disruptions to come». The Washington Times. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ Mathis-Lilley, Ben (2016 թ․ մարտի 2). «A List, Which Will Probably Get Longer, of Violent Incidents at Trump Events». Slate. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ Frej, Willa (2016 թ․ մարտի 9). «Here's a Running List of Racial Things that have Happened at Trump Rallies». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ Johnson, Lacey (2017 թ․ հունվարի 14). «Washington protesters vow to fight for civil rights under Trump». Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Simpson, Ian (2017 թ․ հունվարի 19). «Fortress Washington braces for anti-Trump protests». Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Williams, Clarence (2017 թ․ հունվարի 19). «Trump supporters, opponents clash outside 'DeploraBall' in downtown D.C.». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Tolentino, Jia (2017 թ․ հունվարի 18). «The Somehow Controversial Women's March on Washington». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Reuters (2017 թ․ հունվարի 20). «Washington Braces for Massive Protests as Trump Becomes U.S. President». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 26,0 26,1 CNN, Gregory Krieg (2017 թ․ հունվարի 20). «Police injured in protests, nearly 100 arrested at Trump inauguration». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
{{cite news}}
:|last1=
has generic name (օգնություն) - ↑ Hernandez, Theresa Vargas, Taylor Hartz and Arelis R. «Nearly 100 arrested amid inauguration protests that leave trail of damage in D.C.».
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Police pepper spray inauguration eve Trump protesters in D.C.».
- ↑ «Anti-Trump protesters in D.C. smash windows near inauguration».
- ↑ Kozlowska, Hanna (2017 թ․ հունվարի 20). «Tension builds in Washington as Trump supporters and protesters meet». Quartz. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «95 arrested during anti-Trump protests in Washington».
- ↑ «Violence at Trump's inauguration».
- ↑ «Donald Trump protests: Limo 'set on fire' and 100 arrested as police use tear gas on black-clad activists».
- ↑ «217 arrested, 6 officers hurt in DC protests». WGN-TV. 2017 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2017-01-21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բողոքի ցույցեր ընդդեմ Դոնալդ Թրամփի կատեգորիայում։ |