Բողոքի ցույցեր ընդդեմ Դոնալդ Թրամփի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բողոքի ցույցեր ընդդեմ Դոնալդ Թրամփի կամ հակաթրամփական ցույցեր, զանգվածային միջոցառումներ, որոնք տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում՝ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և ընտություններում նրա հաղթանակի կապակցությամբ, և շարունակվել են մինչև նրա երդմնակալության արարողությունը և դրանից հետո։

Նախագահական քարոզարշավի ժամանակ ակտիվիստները ինքնաբուխ ցույցեր են կազմակերպել Թրամփի հանրահավաքների ժամանակ, երբեմն կոչ անելով վերջ դնել հանրահավաքներին[1][2][3][4][5][6] : Թրամփի` նախագահ ընտվելուց հետո ուսանողներն ու այլ ակտիվիստներ կազմակերպել են մեծամասշտաբ բողոքի ցույցեր ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ՝ ներառելով այնպիսի մեծ քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Բոսթոնը, Չիկագոն, Պորտլենդը, Օքլենդը և այլն։ Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի այս ցույցերին՝ վանկարկելով «Ոչ իմ նախագահը»՝ այս կերպով արտահայտելով իրենց անհամաձայնությունը Թրամփի հաղթանակի նկատմամբ[7][8][9][10]։

Թրամփի նախագահական քարոզարշավի ընթացքում շատ ցուցարարներ կազմակերպված խմբերի անդամներ են եղել, որոնցից է օրինակ Black Lives Matter[11][12]։ Նրանք երբեմն նույնիսկ փորձ են արել մտնել միջոցառման անցկացման վայր, կամ գործողություններ իրականացնել այդտեղից դուրս, քանի որ թեկնածուների աջակիցների միջև բախումներ կարող էին տեղի ունենալ քարոզարշավի ժամանակ, դրանից առաջ և հետո[13]։ Թրամփի հանրահավաքների ժամանակ ցուցարարները երբեմն փորձել են մուտք գործել բեմահարթակ[14], երբեմն՝ հակաթրամփական ցուցարարները կատաղի կերպով հարձակվել են Թրամփի աջակիցների վրա։ Այս գործողությունները դատապարտվել են երկու կուսակցությունների կողմից էլ[15]։ MoveOn.org, People for Bernie, the Muslim Students' Association, Assata's Daughters, Black Student Union, Fearless Undocumented Alliance, և Black Lives Matter կազմակերպությունները եղել են 2016 թվականի մարտի 11-ին Չիկագոյում Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ բողոքի ցույցի կազմակերպիչների ու աջակիցների թվում[1][16][17][18]։

Բազմաթիվ անգամներ, տարբեր լրատվամիջոցների կողմից հաղորդվել է քարոզարշավների ժամանակ Դոնալդ Թրամփի աջակիցների և նրա դեմ պայքարողների միջև բանավոր և ֆիզիկական բախումների մասին.[19][20]

2017 հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • հունվարի 14 – Մոտ 2000 ցուցարարներ, որոնց մեծ մասը աֆրոամերիկացիներ էին, երթով գնացին մինչև Մաթին Լութեր Քինգի հուշարձան՝ պահանջելով քաղաքացիական իրավունքի և քվերակության իրավունքի պաշտպանություն[21]։
  • հունվարի 19
    • երդմնակալության արարողությանը նախորդող գիշերը բազմաթիվ մարդիկ բողոքի ցույց կազմակերպեցին Նյու Յորքի «Թրամփ» միջազգային հյուրանոց և աշտարակի դիմաց[22]
    • Վաշինգտոն ԿՇ-ում DeploraBall-ի ընթացքում հարյուրավոր հակաթրամփական ցուցարարներ բողոքի ցույց կազմակերպեցին Ազգային մամուլի շենքի առջև[23]։
  • հունվարի 21
    • Կանանց երթը Վաշինգտոնում տեղի ունեցավ Վաշինգտոն ԿՇ-ում[24]։

Բողոքի ցույցեր երդմնակալության արարողության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հազարավոր մարդիկ, որոնցից շատերը մանուշակագույն էին հագնված, շղթաներ էին կազմել Ոսկե Դարպասներ կամրջի վրա, որպեսի խաղաղ կերպով պայքարեին Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության դեմ:
Ոստիկանները պատ են կազմել ցուցարների առջև, մինչ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի երդումն էր տալիս Վաշինգտոն ԿՇ-ում 2017 թվականի հունվարի 20-ին:

Հունվարի 20-ին բազմաթիվ բողոքի ցույցեր էին կազմակերպվել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հետ կապված[25]։ 28.000 հոգանոց անվտանգության անձանակազմ է ձևավորվել երդմնակալության արարողության համար[26]։ Հակաթրամփական ցուցարարները, մեծ մասամբ սևազգեստ, փորձեցել են խանգարել արարողությանը ու Վաշինգտոն ԿՇ-ի տարբեր հատվածներում ոստիկանների հետ բախումներ են եղել։ Հունվարի 19-ին disruptJ20 կոչվող խմբի ցուցարարները հավաքվեցել են Վոշինգտոն ԿՇ-ի մոտ, որտեղ տեղի էր ունենում երդմնակալության պարահանդեսը։ Խումբն ինչ-որ բեկորներ է նետել հանդիսատեսի կողմը։ Մի մարդ գլխի վնասվածք է ստացել[27]։ Ոստիկանությունը պատասխան հարված է հասցրել արցունքաբեր գազով ու պղպեղի սփրեյով[28]։ Հունվարի 20-ին 100-հոգանոց ցուցարարների խւումբը ցուցափեղկեր է կոտրել ու շրջեց աղբամաններ[29]։ Ցուցարարները նաև փակել են ճանապարհների մուտքերը դեպի արարողության վայր և մարդկանց շղթաներ կազմելով փորձել են կանխել Թրամփի աջակիցներին հավաքվել երդմնակալության երթաքայլի ուղում[26]։ Երթաքայլի ճանապարհին հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել հակաթրամփական պաստառներով ու հանդերձանքով՝ վանկարկելով հակաթրամփական արտահայտություններ։ Ոստիկաների ու ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ են եղել[30], որի ընթացքում դիմակավորված ցուցարարները քարեր ու բեկորներ են նետել ոստիկանների վրա[31]։ Անկարգությունները շարունակվել են մինչև կեսօր՝ հասնելով մինչև Փենսիլվանիա պողոտա[32]։ Մի լիմուզին պատել են նկարներով, այնուհետև պատուհանները կոտրել ու վառել[33] Մինչև օրվա վերջը 217 մարդ է ձերբակալվել, 6 ոստիկան ստացել վնասվածքներ[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Cassidy John (March 13, 2016)։ «The Chicago Anti-Trump Protest Was Only the Beginning»։ The New Yorker։ Վերցված է March 13, 2016 
  2. Seitz-Wald Alex (March 12, 2016)։ «How Bernie Sanders Supporters Shut Down Donald Trump's Rally in Chicago»։ MSNBC։ Վերցված է March 12, 2016 
  3. Stewart Brian։ «MoveOn: Trump's Attempt to Scapegoat Progressive Activists Profoundly Dishonest»։ Move On։ Վերցված է March 15, 2016 
  4. Chiacu Doina (March 13, 2016)։ «Trump says accepts no responsibility for campaign protesters»։ Reuters։ Վերցված է November 15, 2016 
  5. Tumulty Karen, Johnson Jenna, DelReal Jose A. (March 12, 2016)։ «Trump has lit a fire. Can it be contained?»։ The Washington Post։ Վերցված է March 13, 2016։ «The racially tinged anger that has both fueled Trump's political rise and stoked the opposition to it has turned into a force unto itself.» 
  6. Editors of the editorial page (March 14, 2016)։ «Trump and the Protesters; Trump and the Protesters»։ The Wall Street Journal։ Վերցված է March 15, 2016 
  7. «Tens of Thousands Protest Trump Election Victory, 124 Arrested» 
  8. «More anti-Trump protests held across U.S.» 
  9. «Students lead new wave of anti-Trump protests» 
  10. Gold Matea, Lydersen Kari, Berman Mark (November 10, 2016)։ «'Not my president': Thousands protest Trump in rallies across the U.S.»։ The Washington Post։ Վերցված է November 10, 2016 
  11. Schreckinger Ben (March 7, 2016)։ «Trump cracks down on protesters Loyalty oaths, plainclothes guards and new media restrictions deployed at recent rallies.»։ Politico։ Վերցված է March 14, 2016 
  12. Rappeport Alan, Haberman Maggie (March 13, 2016)։ «For Donald Trump, ‘Get ’Em Out’ Is the New ‘You’re Fired’»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է March 14, 2016։ «...local police officers, the Secret Service and his private detail are present at rallies.» 
  13. O'Brien Keith (March 13, 2016)։ «Inside the Protest That Stopped the Trump Rally The plan worked better than they'd ever imagined. Then the trouble began.»։ Politico։ Վերցված է March 14, 2016 
  14. «Man Arrested at Trump Rally After Allegedly Rushing Stage»։ ABC News։ March 12, 2016։ Վերցված է April 8, 2016 
  15. «Anti-Trump violence is widely condemned. Will backlash help his candidacy?»։ Los Angeles Times։ June 3, 2016։ Վերցված է June 3, 2016 
  16. Linthicum Kate (March 12, 2016)։ «How black, Latino and Muslim college students organized to stop Trump's rally in Chicago»։ The Los Angeles Times։ Վերցված է March 13, 2016 
  17. Scott Eugene (March 12, 2016)։ «Sanders: Don't blame my supporters for violence at Trump rally»։ CNN։ Վերցված է March 12, 2016 
  18. Riddell Kelly (March 13, 2016)։ «Moveon.Org raising funds from Trump protests, warns more disruptions to come»։ The Washington Times։ Վերցված է March 14, 2016 
  19. Mathis-Lilley Ben (March 2, 2016)։ «A List, Which Will Probably Get Longer, of Violent Incidents at Trump Events»։ Slate։ Վերցված է March 9, 2016 
  20. Frej Willa (March 9, 2016)։ «Here's a Running List of Racial Things that have Happened at Trump Rallies»։ The Huffington Post։ Վերցված է March 9, 2016 
  21. Johnson Lacey (January 14, 2017)։ «Washington protesters vow to fight for civil rights under Trump»։ Reuters։ Վերցված է January 14, 2017 
  22. Simpson Ian (January 19, 2017)։ «Fortress Washington braces for anti-Trump protests»։ Yahoo! News։ Արխիվացված օրիգինալից January 19, 2017-ին 
  23. Williams Clarence (January 19, 2017)։ «Trump supporters, opponents clash outside 'DeploraBall' in downtown D.C.»։ Washington Post։ Վերցված է January 20, 2017 
  24. Tolentino Jia (January 18, 2017)։ «The Somehow Controversial Women’s March on Washington»։ The New Yorker։ Վերցված է January 20, 2017 
  25. Reuters (2017-01-20)։ «Washington Braces for Massive Protests as Trump Becomes U.S. President»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-01-20 (չաշխատող հղում)
  26. 26,0 26,1 CNN Gregory Krieg (հունվարի 20, 2017)։ «Police injured in protests, nearly 100 arrested at Trump inauguration»։ CNN։ Վերցված է հունվարի 20, 2017 
  27. Hernandez Theresa Vargas, Taylor Hartz and Arelis R.։ «Nearly 100 arrested amid inauguration protests that leave trail of damage in D.C.» 
  28. «Police pepper spray inauguration eve Trump protesters in D.C.» 
  29. «Anti-Trump protesters in D.C. smash windows near inauguration» 
  30. Kozlowska Hanna (հունվարի 20, 2017)։ «Tension builds in Washington as Trump supporters and protesters meet»։ Quartz։ Վերցված է հունվարի 20, 2017 
  31. «95 arrested during anti-Trump protests in Washington» 
  32. «Violence at Trump’s inauguration» 
  33. «Donald Trump protests: Limo 'set on fire' and 100 arrested as police use tear gas on black-clad activists» 
  34. «217 arrested, 6 officers hurt in DC protests»։ WGN-TV։ հունվարի 20, 2017։ Վերցված է հունվարի 21, 2017