Ցոլակ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Սիմոնյան
Ծնվել է1919
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1945)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Ցոլակ Ռուբենի Սիմոնյան (1919, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ մանկավարժ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Սիմոնյանը ծնվել է 1919 թվականին, Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում։ 1937-1938 թվականներին ուսուցիչ է աշխատել Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։

1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ավարտել ռազմական ուսումնարանը։ 1942 թվականի հոկտեմբերից Սիմոնյանը 34-րդ առանձին բրիգադի կազմում, Հյուսիսային Կովկասում, մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին։ Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մարտերից մեկում վիրավորվել է, ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

1945 թվականին Սիմոնյանը ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1946-1953 թվականներին դասավանդել է մայրաքաղաքի մի շարք դպրոցներում։ 1953-1973 թվականներին դասավանդել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ 1973 թվականից աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, որպես ընդհանուր մանկավարժության ամբիոնի դոցենտ։ Հեղինակ է մի շարք գրքերի ու հոդվածների[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևելահայ մանկավարժական միտքը XIX դարի երկրորդ կեսին։ ՀԽՍՀ Լուսավորության նախարարություն։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ։ Երևան, Հայաստան, 1978 (համահեղինակ)[2]։
  • Հայ մանկավարժության պատմության ուսումնասիրումը (Մեթոդական ցուցումներ և առաջադրանքներ)։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ։ Երևան, ՀԽՍՀ Լուսավորության նախարարություն, 1984[3]։
  • Հայ մանկավարժության պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարավերջ։ Ուս. ձեռնարկ։ Արմավիրի «Արարատ» համալսարան։ Երևան, Ա. հ., 1998 (համահեղինակ)[4]։
  • Հայ մանկավարժության պատմություն։ 19-20-րդ դարեր։ Երևան, Ա. հ., 2000 (համահեղինակ)[5]։
  • Մանկավարժության պատմության։ Համառոտ ուսումնական ձեռնարկ։ Արարատ համալսարան Արմավիր, Արմավիր։ Պարգև Ոսկանյան, 2007 (համահեղինակ)[6]։
  • Հայ մանկավարժական մտքի պատմության քրեստոմատիա։ Երևան, Մանկավարժ, 2007 (համահեղինակ)։
  • Հայ մանկավարժության պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան, Վան Արյան, 2012[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. Հարությունյան, Գևորգ Հակոբի (1978). Սիմոնյան, Ցոլակ Ռուբենի (ed.). Արևելահայ մանկավարժական միտքը XIX դարի երկրորդ կեսին. ՀՍՍՀ Լուսավորության մինիստրություն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ. Երևան: Հայաստան.
  3. Սիմոնյան, Ցոլակ Ռուբենի (1984). Հայ մանկավարժության պատմության ուսումնասիրումը։ Մեթոդական ցուցումներ և առաջադրանքներ. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ. Երևան: տպ. ՀՍՍՀ Լուս. մին.
  4. Սիմոնյան, Ցոլակ Ռուբենի (1998). Զաքարյան, Ա Ե (ed.). Հայ մանկավարժության պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարավերջ։ Ուս. ձեռնարկ. Արմավիրի «Արարատ» համալսարան. Երևան: Ա. հ.
  5. Սիմոնյան, Ցոլակ Ռուբենի (2000). Զաքարյան, Ա Ե (ed.). Հայ մանկավարժության պատմություն։ 19-20-րդ դարեր. Երևան: Ա. հ.
  6. Սիմոնյան, Ցոլակ Ռուբենի (2007). Մկրտչյան Ռ (ed.). Մանկավարժության պատմության։ Համառոտ ուսումնական ձեռնարկ. Արարատ համալսարան Արմավիր. Արմավիր: Պարգև Ոսկանյան. ISBN 978-99930-962-3-8.
  7. Սիմոնյան, Ցոլակ Ռուբենի (2012). Հայ մանկավարժության պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Երևան: Վան Արյան.