Ցական Շողենց
Ցական Շողենց Ցական Պետրոսի Ցականյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1909 |
Ծննդավայր | Բաքու (Ռուսական կայսրություն) |
Մահացել է | 1969, ապրիլի 21 |
Մահվան վայր | Երևան (Հայաստան) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ցական Պետրոսի Շողենց (Ցականյան, մայիսի 25, 1909, Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից
Ծնվել է Բաքվում։ 1919-1924 թվականներին բատրակություն է արել Շամխորում։ Եղել է Շամխորի շրջանի կոլտնտեսության կազմակերպիչներից։ 1930 թվականին խմբագրել է «Ապրիլյան արև» թերթը (Կիրովաբադ)։ 1930-1931 թվականներին սովորել է Երևանի համալսարանում։ 1932-1935 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Մի քանի տարի աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1]։
Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շրջադարձի երգեր, Ե., Պետհրատ, 1932, 22 էջ։
- Խիզախություն (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1938, 44 էջ։
- Հայրենի լեռներում (չափածո գործեր), Ե., Հայպետհրատ, 1945, 118 էջ։
- Վերադարձ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1948, 62 էջ։
- Բարի ճանապարհ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1953, 36 էջ։
- Սիրո գիրք (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1956, 111 էջ։
- Կյանք (վեպ), Ե., Հայպետհրատ, 1959, 404 էջ[2]։
- Տարիների երթը (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1964, 188 էջ[3]։
- Սեր և գեղեցկություն (չափածո գործեր), Ե., «Հայաստան», 1971, 152[4]։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 435
- ↑ Շողենց Ցական Պետրոսի (1959)։ Գալստյան Հ, ed.։ Կյանք: Վեպ։ Երևան: Հայպետհրատ(չաշխատող հղում)
- ↑ Շողենց Ցական Պետրոսի (1964)։ Գալստյան Հ, ed.։ Տարիների երթը։ Երևան: Հայպետհրատ(չաշխատող հղում)
- ↑ Շողենց Ցական Պետրոսի (1971)։ Գալստյան Հ, ed.։ Կյանք: Վեպ։ Երևան: Հայաստան(չաշխատող հղում)
Կատեգորիաներ:
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Մայիսի 25 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 1969 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լրագրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ բանաստեղծներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ