Ցախավելի վրա նստած (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցախավելի վրա նստած
անգլ.՝ Room on the Broom
Room on the Broom (2012).jpg
Տեսակհեռուստաֆիլմ և մուլտֆիլմ
ՌեժիսորJan Lachauer? և Մաքս Լենգ[1]
ՍցենարիստՋուլիա Դոնալդսոն և Մաքս Լենգ[1]
ՀնչյունավորումՍայմոն Պեգ, Ջիլիան Անդերսոն, Սալլի Հոուքինս, Թիմիթի Սփոլ, Rob Brydon?, David Walliams? և Martin Clunes?
ԵրաժշտությունRené Aubry?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of Germany.svg Գերմանիա
Լեզուանգլերեն և գերմաներեն[1]
Տևողություն25 րոպե
Թվականդեկտեմբերի 25, 2012[1]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
roomonthebroom.com

«Ցախավելի վրա նստած» (նաև «Տեղ ցախավելի վրա», անգլ.՝ Room on the Broom), համակարգչային անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված անգլիացի գրող Ջուլյա Դոնալդսոնի համանուն մանկական գրքի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է այն նույն կինոընկերության կողմից, որը նախկինում թկրանավորել էր Դոնալդսոնի «Գրուֆալո» և «Գրուֆալոյի դստրիկը» գրքերը։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականին՝ Սուրբ ծնունդից առաջ, BBC One ալիքով. այդպիսով՝ այդ ալիքը երեք տարի անընդմեջ Սուրբ ծնունդին ցուցադրել է Դոնալդսոնի գրքերի հիման վրա նկարահանված նոր ֆիլմեր[2]։ Ինչպես նախորդ ֆիլմերի, այնպես էլ «Ցախավելի վրա նստած» մուլտֆիլմի ոճավորումը հիմնված է գրքերի համար Ակսել Շեֆլերի կատարած նկարազարդումների վրա։ Մուլտֆիլմը հնչյունավորել են բրիտանացի դերասաններ, իսկ պատմողի դերում հանդես է գալիս Սայմոն Պեգը։

Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների և առաջադրվել «Օսկար» մրցանակի 2014 թվականին Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդուհին, որ ճանապարհորդում է ցախավելով իր Կատվի հետ, հերթով գետնին է գցում իր սրածայր գլխարկը, մազերի վարսակալն ու կախարդական փայտիկը։ Այդ իրերը գտնում են համապատասխանաբար հավատարիմ Շունը, կանաչ Թռչունն ու Գորտը, որը բարձր էր գնահատում մաքրությունը։ Նրանք բոլորը կախարդուհուն խնդրում են իրենց էլ վերցնել ցախավելով թռչելու, և կախարդուհին համաձայնում է՝ չնայած խանդող Կատվի բողոքներին։

Հինգ ճանապարհորդները չեն էլ կասկածում, որ իրենց փորձում է որսալ հսկայական կարմիր Վիշապը։ Երբ ցախավելը կոտրվում է Գորտի ցատկելու պատճառով, կենդանիներն ընկնում են ճահիճը, իսկ Վիշապը բռնում է կախարդուհուն և ուզում է ուտել նրան։ Սակայն նա դեռ նոր էր պատրաստվում կուլ տալ կախարդուհուն, երբ ճահճից դուրս է գալիս սարսափելի մի արարած՝ մի քանի զույգ աչքերով, թաթերով ու թևերով և ամբողջովին ծածկված ցեխով։ Վիշապը սարսափած փախչում է, իսկ կենդանիները, որոնք ձևացրել էին այն սարսափելի արարածին, Կախարդուհու հետ ուրախանում են նրա փրկվելու համար։

Կախարդական կաթսայում կախարդուհին եփում է նոր ցախավել, որի վրա կան նստարաններ Կատվի ու Շան, բույն Թռչունի և լոգարան Գորտի համար։ Կատարելագործված ցախավելի վրա նրանք բոլորը մեկնում են նոր թռիչքի։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հիմնական մրցանակներն ու անվանակարգերը[4][5].

Մրցանակ Առաջադրված Անվանակարգ Արդյունք
Օսկար-2014[6] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված
British Animation Awards 2014 года[7][8] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն լիամետրաժ ֆիլմ (Best Longform) Հաղթանակ
BAFTA-2013[9] Մաքս Լանգ, Յան Լահաուեր «Մանկական» BAFTA լավագույն անիմացիոն ֆիլմի համար Հաղթանակ
Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն Անսիում, 2013 թվական[10][11] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն հեռուստատեսային մուլտֆիլմ Հաղթանակ
TIFF Kids International Film Festival Տորոնտոյում 2013 թվականին Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Հաղթանակ
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն Վիլա դու Կոնդիում 2013 թվականին[12] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն անիմացիոն ֆիլմ Հաղթանակ
Մեծ Բրիտանիայի թագավորական հեռուստատեսային միություն Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն մանկական հեռուստահաղորդում Հաղթանակ

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլյա Դոնալդսոնը բարձր է գնահատել էկրանավորումը, այդ թվում նաև էմոցիաները, որոնք ֆիլմի հեղինակները վարպետորեն տվել են կենդանիներին, ինչպես նաև լրացուցիչ դետալները, որոնք չկան գրքում (օրինակ՝ կանաչ թռչունի կյանքի պատմությունը, որն արտաքսվել է իր միջավայրից)։ Նա նշել է, որ «Ցախավելի վրա նստած» մուլտֆիլմն իրեն նույնիսկ ավելի շատ է դուր եկել, քան «Գրուֆալո» և «Գրուֆալոյի դստրիկը» մուլտֆիլմերը, թեև դրանք նույնպես ինքը հավանել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]