Ցախակեռաս կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցախակեռաս կովկասյան
Ցախակեռաս կովկասյան
Ցախակեռաս կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս կովկասյան (L. caucasica)
Միջազգային անվանում
Lonicera caucasica

Ցախակեռաս կովկասյան (լատ.՝ Lonicera caucasica), այծատերևազգիների ընտանիքի պատկանող խոշոր թուփ, որն ունի 3 մ բարձրություն, 4-10 սմ երկարություն, 1,5-5 սմ լայնություն։ Տերևները ձվաձև են, երկարավուն գրեթե նշտարաձև, երբեմն բութ, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից բաց գույնի կամ կապտականաչ։ Ծաղիկները ծոցային են, երկուական, վարդամանուշակագույն։ Պտուղները էլիպսաձև են կամ գնդաձև, սև են կամ կապտասևավուն, սերտաճած հասունանում են օգոստոսին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում ենք հյուսիսային և կենտրոնական շրջաններում՝ Զանգեզուրում, Սևանի ավազանում։ Աճում է ամենուրեք, թփուտների մեջ, չոր լանջերին՝ մինչև 2200 մ բարձրության վրա։ Չափազանց ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, խոնավության նկատմամբ շոգադիմացկուն է և աճում է բոլոր տիպի հողերում։ Դիմանում է ժամանակավոր երաշտին։ Դեկորատիվ է, կարելի է օգտագործել կանաչ շինարարության բնագավառում։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով և թփի բաժանման միջոցով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ