Տրպիմիր II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրպիմիր II
Խորվաթիայի թագավոր
Իշխանությունմոտ 928-935 թվականներ
Թագադրումմոտ 928 թվական
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մոտ. 935
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
Ազգությունխորվաթ
ՀարստությունՏրպիմիրովիչների հարստություն
ՆախորդՏոմիսլավ I
ՀաջորդողԿրեշիմիր I
ՏոհմՏրպիմիրովիչների արքայատոհմ
գերիշխան և միապետ
ՀայրՄունցիմիր իշխան
ԵրեխաներԿրեշիմիր I
Հավատքքրիստոնեություն

Տրպիմիր II (խորվ.՝ Trpimir II, ծնված՝ անհայտ – մահացած՝ 935), Խորվաթիայի թագավոր Տրպիմիրովիչների արքայատոհմից, որը կառավարել է 928-935 թվականներին[1]: Հավանաբար եղել է իշխան Մունիցմիրի որդին և Տոմիսլավ I-ի կրտսեր եղբայրը[2]։

Բուլղարական կայսրության զորեղագույն գահակալ Սիմեոն I-ի մահվանից հետո Բյուզանդական կայսրությունն այլևս չէր ակնկալում Խորվաթիայի ռազմական օժանդակությանը, ուստի՝ չեղյալ է հայտարարում բյուզանդա-խորվաթական դաշինքը, որը կնքվել էր Տոմիսլավ I-ի և Կոստանդին Ծիրանածին կայսեր միջև։ Նախկինում Բյուզանդիան կարևորում էր խորվաթների դերը, քանզի իր հզորության գագաթնակետին գտնվող Բուլղարիան այդկերպ խնդիրներ էր ձեռք բերում նաև արևմուտքում։

Չնայած Խորվաթիայի և Բյուզանդիայի երբեմնի բարեկամությանը՝ կայսրությունը չի ճանաչում խորվաթական գերակայությունը անդրծովյան Դալմաթիա երկրամասի նկատմամբ։ Քաղաքական անկայունության պայմաններում Հռոմի պապ Լևոն VI-ը 928 թվականին վերացնում է Նինի եկեղեցական թեմը, ինչպես նաև Գրեգորյան եպիսկոպոսարանը տեղափոխում է Սկրադին։ Այսպիսով, փաստացիորեն Սպլիտի և Նինի եպիսկոպոսությունների միջև առկա երկարատև վեճը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ըստ «De Administrando Imperio» (թարգմանաբար՝ «Կայսրության կառավարման մասին») տրակտատի՝ Տրպիմիր II-ի օրոք Խորվաթիան աչքի էր ընկնում իր մեծաքանակ առևտրային նավատորմով, որը առևտուր էր իրականացնում ողջ Ադրիատիկ ավազանում։

Խորվաթական թագավորության աշխարհագրական սահմանները Տրպիմիր II-ի գահակալման տարիներին։

Տրպիմիր II-ն իր մահկանացում կնքում է 935 թվականին՝ անհայտ պայմաններում։ Նրան հաջորդում է Կրեշիմիր I-ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դզինո Դանիել (2010)։ «Ինքնության փոփոխությունները հետհռոմեական և վաղմիջնադարյան Դալմաթիայում»։ Բրիլ։ ISBN 978-90-04-18646-0 
  2. Ֆայն կրտսեր Ջոն Վ․ Ա․ (2006)։ Երբ ազգությունը չէր կարևորվում Բալկաններում՝ ինքնության ուսումնասիրություն նախաազգայնական Խորվաթիայում, Դալմաթիայում և Սլավոնիայում միջնադարյան և վաղ-ժամանակակից շրջաններում։ Միչիգանի համալսարանի հրատարակչություն։ ISBN 978-0-472-11414-6