Տրուլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Տրուլլի
Trulli di Alberobello*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Alberobello BW 2016-10-16 13-43-03.jpg
Երկիր Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (անհայտ նստաշրջան)
Համար 787
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն


Տրուլլի (իտալ.՝ Trulli di Alberobello), ավանդական խրճիթներ, որոնք պատրաստված են ապուլիական չոր քարից և ունեն կոնաձև տանիքներ։ Կառուցված են Իտրիա հովտին հատուկ շինարարական ոճով, Իտալիայի շրջանի Ապուլիա մարզի Մուրջե տարածքում։ Տրուլլիները հիմնականում կառուցվել են որպես ժամանակավոր դաշտային ապաստաններ և պահեստներ, կամ որպես մշտական բնակարաններ սեփականատերերի և հողագործների համար։ Բարի նահանգում, Ալբերոբելո քաղաքում, ողջ տարածքը զբաղեցնում են տրուլլիների խիտ շինությունները։ Տրուլլիների ոսկե դարը 19-րդ դարն է, հատկապես նրա վերջին տասնամյակները, որոնք արժևորվում էին գինեգործության զարգացմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան շատ տեսություններ այն մասին, թե ինչպես են սկզբում ձևավորվել տրուլլիները։ Առավել տարածված տեսություններից մեկն այն է, որ սեփական գույքի բարձր հարկերի հետ, ապուլիացիները կառուցեցին չոր քարե պատերով շինություններ, որոնք կարողանում էին արագորեն ապամոնտաժվել, երբ հարկային տեսուչներն այդ տարածքում էին լինում։

Ըստ արժեքավոր պատմական գրառումների 14-րդ դարի երկրորդ կեսերից մինչև 16-րդ դարի վերջը, Ալբերոբելոյի տարածքը համարվել է անտառ, որտեղից վտարվել են արածող կենդանիները։ Դրա վառ ապացույցը 18-րդ դարում տների բացակայությունն է[1]։

A Plan of the Territory of Mottala գծագրվել է Դոնատո Գալերանոյի կողմից 1704 թվականին, որում երևում է մեծ անտառում տրուլլիների միջուկի գոյությունը, որն էլ համարվել է Ալբերոբելոյի սկզբնական բնակավայրը[2]։

Ջիովանի Անտոնիո Րիցին 1808 թվականին գծագրեց աշխարհագրական քարտեզը, որում կարելի է տեսնել Ալբերոբելո անտառը և նրա մեջտեղում ցրված տներով բնակավայրեր, որոնք ունեն ակնառու նմանություն ներկայիս տեղանքին[2]։

1897 թվականի rione Monti-ի լուսանկարում տրուլիները ոչ այնքան խիտ էին որքան այսօր և շրջափակված էին այգիներով[3]։

Քաղաքային տրուլլիները Ալբերոբելոյում թվագրվում են 18-րդ, 19-րդ, և 20-րդ դարերին։ Քանի որ 20-րդ դարի առաջին տասնամյակների ընթացքում տեղի էր ունենում խտացման գործընթաց, տրուլիի բնակավայրերը սկսեցին քանդվել 20-րդ դարի երկրորդ կեսին։

Գյուղական տրուլլիները, որոնք ավելի էժան տարածքի վրա էին, դադարեցին կառուցվել 20-րդ դարում,երբ աշխատուժի արժեքը սկսեց բարձրանալ։

Տրուլլիները որպես զբոսաշրջային վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր տրուլիները մեծ մասայականություն են վայելում միայն անգլիացի ու գերմանացի զբոսաշրջիկների շրջանում, և նրանք հաճախ գնում և վերակառուցում են դրանք՝ ընդհանուր կիրառման համար։ Ցանկացած մեկը, ով ցանկանում է վերականգնել տրուլլի, պետք է համաձայնեցնի շատ կանոնների հետ, քանի որ տրուլլիները պաշտպանված են Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգության կողմից։

21-րդ դարի սկզբից մեծ թվով տրուլլիներ վերակառուցվել են՝ վերածվելով ամառանոցների կամ ինքնասպասարկման խրճիթների։

20-րդ դարի վերջում Ալբերոբելոյի Մոնտի թաղամասը ավերված տարածք էր, և արհեստավոր Գվիդո Անտիոնետան սկսեց գնել մեծ քանակությամբ լքված խրճիթները։ Նա դրանցում տեղադրեց ժամանակակից խոհանոցներ, փայտե կահույք այնպիսի մտադրությամբ, որ դրանք վարձակալվեն գիշերակացի համար առավել էժան, քան տեղի հյուրանոցների սենյակները։ Նա նույնիսկ յուրաքանչյուր տրուլլիի տանիքին նկարեց հաջողության խորհրդանիշներ[4]։

Ալբերոբելոյի շրջանում տեղացիները, ովքեր դեռևս ապրում են իրենց տրուլլիներում, կարծես թե շարունակում են այն պատճառով, որ չեն կարողանում տեղափոխվել, կամ էլ, որովհետև նրանք ապահովում են կացարանով զբոսաշրջիկներին իրենց իսկ տնակներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Angelo Ambrosi, Raffaele Panella, Giuseppe Radicchio, a cura di Enrico Degano, Storia e Destino dei Trulli di Alberobello - Prontuario per il restauro, Schena Editore, 1997, p. 12 : ci sembra opportuno osservare che nessuna testimonianza precedente al sec. XVI suggerisce la presenza nel luogo della 'silva de Arbore bello' di un insediaménto umano [in Italian, sec. XVI refers to the century starting in 1600].
  2. 2,0 2,1 Angelo Ambrosi et al., op. cit., p. 12.
  3. Luigi Mongiello, Genesi di un fenomeno urbano, Quaderni dell'Istituto di disegno, Facoltà di Ingegneria - Università di Bari, 1978, 109 p., p. 81: Il Bertacchi ha publicato nel 1897 una fotografia del rione "Monti" sulla quale è possibile effetuare alcune constatazioni. Le costruzioni a trullo, oggeto della ripresa fotografica, esistono ancora, immutate, ma non sono più contornate dagli spazi recintati e coltivati ad orto, inoltre, il nucleo abitato non presenta la saturazione attuale.
  4. The Land of Point & The White City, reidsguides.com.
  5. Trulli House, heelitay.it: "The only reasons people still live in them is that they are too poor to move out, or that they entertain tourists as hosts of a trulli B&B."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]