Տրոնկետտո դի կապրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոնկետտո դի կապրա
Tronchetto di capra
Առաջացման երկիր{{{2}}} Իտալիա
ՏարածաշրջանՊիեմոնտ
Պաստերիզացումայո
Կազմվածքկրեմային
Հասունացման ժամանակաշրջան10 օրից 1 ամիս
Ձևգլանաձև

Տրոնկետտո դի կապրա (իտալ.՝ Tronchetto di capra), իտալական պանիր՝ պատրաստված այծի կաթից[1]։ Արտադրվում է Պիեմոնտ մարզում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոնկետտո դի կապրա պատրաստելու համար օգտագործում են այծի պաստերիզացված կաթ, աղ, մակարդման համար ֆերմենտներ, երբեմն նաև այծի կաթի սերուցք։ Պանիրը բավականին կարճ ժամանակահատվածում է հասունանում՝ 10 օրից 1 ամիս։ Պանիրն ունի երկար գլանի ձև։ Կեղևը պատված է սպիտակ բորբոսով։ Կաթնաշոռային զանգվածը սկզբնական շրջանում բավականին սպիտակ է և փխրուն, բայց հասունացումից հետո դառնում է կրեմային։ Տարբեր համեր տալու համար կաթնաշոռային զանգվածին ավելացնում են հարդ, փայտածուխ, մեղր, պղպեղ։ Տրոնկետտո դի կապրան ունի նուրբ համ, թեթև թթվաշություն, երբեմն էլ մրգահամ[2]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոնկետտո դի կապրան մատուցում են նարնջի մուրաբայով, հացով, չրերով, ընկուզեղենով և խաղողով։ Այն ավելացնում են աղցաններին, թխվածքների միջուկներում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tronchetto di capra - Guffanti Formaggi, selezione e affinamento Formaggi Italiani ed esteri». Guffanti formaggi (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «Tronchetto di Capra(իտալ.)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.