Տրիֆլուզալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիֆլուզալի կառուցվածքը

Տրիֆլուզալը թրոմբոցիտների ագրեգացիայի արգելակիչ է, որն առաջին անգամ սկսել է շրջանառվել Իսպանիայում 1981թ-ից։ Ներկայումս այն հասանելի է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի 25 երկրներում։ Դեղամիջոցը ացետիլսալիցիլաթթվի ածանցյալ է, որի բենզենային օղակի ջրածնի ատոմը տեղակալված է տրիֆլուրոմեթիլ (եռֆտորմեթիլ) խմբով։ Վաճառքային անուններն են Disgren, Grendis, Aflen, Triflux[1]։

Ազդեցության մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիֆլուզալը թրոմբոցիտների ագրեգացիան արգելակում է հետևյալ մեխանիզմներով․

  • արգելակում է ցիկլոօքսիգենազ ֆերմենտը՝ արգելակելով թրոմբոքսան A2-ի սինթեզը, այդպիսով կանխելով ագրեգացիան[2],
  • կանխում է անոթային պրոցտացիկլինի գործունեությունը,
  • արգելակում է NFkB-ին, որը կարգավորում է VCAM-1-ի (անհրաժեշտ է թրոմբոցիտների ագրեգացիայի համար) ի-ՌՆԹ-ի էքսպրեսիան,
  • արգելակում է ֆոսֆոդիէսթերազ ֆերմենտը՝ բարձրացնելով ցԱՄՖ-ի կոնցենտրացիան և խաթարելով կալցիումի իոնների մոբիլիզացիան,
  • նեյտրոֆիլներում բարձրացնում է ազոտի օքսիդի կոնցենտրացիան։

Կիրառման ցուցումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիֆլուզալի կիրառման ցուցումներն են․

  • սիրտ-անոթային պաթոլոգիաների կանխարգելում,
  • գլխուղեղի կաթված և սրտամկանի ինֆարկտ,
  • թրոմբոպրոֆիլակտիկա նախասրտերի շողացման դեպքում։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիֆլուզալը ներծծվում է բարակ աղիներից։ Կենսամատչելիությունը տատանվում է 83-100% արժեքներում[3]։ Էսթերազով մետաբոլիզմի ենթարկվելուց հետո այն վերածվում է ակտիվ մետաբոլիտ 2-հիդրօքսի-4-տրիֆլուորոմեթիլ-բենզոյաթթվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]