Տրեպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերազարդում

Տրեպակ (ռուս.՝ трепак, ուկրաիներեն՝ тропак), ռուսական հնագույն պար տարածված է նաև Ուկրաինայում։ Երաժշտության չափը 2 4-րդ է, բնույթը՝ ուրախ, կրակոտ։ Տրեպակի երաժշտության ձևը օգտագործել են Անտոն Ռուբինշտեյնը («Տրեպակ» դաշնամուրի համար), Պյոտր Չայկովսկին («Մարդուկ-Ջարդուկը» բալետում), Մոդեստ Մուսորգսկին («Մահվան երգերն ու պարերը» վոկալ շարում), Իգոր Ստրավինսկին («Պետրուշկա» բալետում) և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։