Jump to content

Տուրկուի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուրկուի դղյակ
շվեդ.՝ Åbo slott
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
ՏեղագրությունSatama?
ՀասցեLinnankatu 80, 20100 Turku[1]
Վարչական միավորՏուրկու[2][3][1]
Գտնվում է ափինԱուրայկա
Երկիր Ֆինլանդիա[3][1]
Համալիրի մասTurku Museum Centre?[4]
Կառուցված13-րդ դար
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Ֆինլանդիա
Կայքturku.fi/turunlinna(ֆին.), turku.fi/sv/aboslott(շվեդ.) և turku.fi/en/turkucastle(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Turku Castle Վիքիպահեստում

Տուրկու ամրոց (շվեդ.՝ Åbo slott, ֆիններեն՝ Turun linna), դղյակ Աբո, շվեդական ամրոց քաղաք Տուրկուում(Ֆինլանդիա), որի այժմյան տեսքը նման է Գուստավ Վազայի կառավարման ժամանակվա ամրոցին։ Տուրկու ամրոցը հանդիսանում է Ֆինլանդիայում եղած ամենից աչքի ընկնող միջնադարյան ամրոցներից մեկը։ Ժամանակ առ ժամանակ այն մեծ դեր է խաղացել Շվեդիայի և Հյուսիսային Եվրոպայի պատմության մեջ։ Ամրոցը տեղադրված է Աուրայկայի գետաբերանում։ Շվեդական թագավորի ամրոցը ամենայն հավանականությամբ կառուցվել է XIII դարում, դրա տեղում եղել է ամրացված ճամբար այն բանից հետո, երբ Վարսինայս-Սուոմին (Ֆինլանդիայի հարավարևմտյան մաս) դարձել է Շվեդիայի թագավորության մաս։ Ամրոցը միջնադարում և ավելի ուշ՝ XVI դարում և Վերածննդի ժամանակաշրջանում, անընդհատ ընդարձակվել է։

Եվրոպայում ընթացող իրադարձությունների, փոփոխությունների արդյունքում միջնադարյան ամրոցները կորցնում են իրենց նշանակությունը։ Հավանաբար 13-րդ դարի վերջին շվեդական թագավորը հրամայում է կառուցել այն ապագա ամրոցի ամրացված ճամբարի տեղում այն բանից հետո, երբ Բարսինայս-Սուոմին Ռենեսանսի շրջանում ամրոցն անընդհատ ընդլայնվում է։ Նոր ժամանակների սկզբում Եվրոպայում ընթացող իրադարձությունների, փոփոխությունների արդյունքում միջնադարյան ամրոցները կորցնում են իրենց նշանակությունը։ Տուրկու ամրոցը օգտագործվել է որպես բանտ և ապաստարան։ Իսկ XIX դարի վերջից ծառայել է որպես թանգարան, չնայած որ խիստ վնասվել էր 1941 թվականի մայիսի 25-ին խորհրդային ռազմաօդային հրետակոծության արդյունքում[5][6]։ Տուրկու ամրոցը միջնադարյան ուրիշ ամրոցների նման ծառայում էր ռազմական նպատակների համար։ Այն հանդիսացել է նաև կարևոր վարչական կենտրոն և, օրինակ, Շվեդիայի թագավորները, գտնվելով Ֆինլանդիայում, ապրում էին Տուրկու ամրոցում։ Ժամանակ առ ժամանակ, օրինակ, 14-րդ դարում, երբ կառավարիչը Մատտիաս Կետտիլմունդսոնն էր, ամրոցն ապրում էր ազնվականական կյանքով։ Ամրոցի պատմության հետ կապված ամենահայտնի պատմությունը` պաշարումը, վերաբերում է 1364-1366 թվականներին, երբ Ալբերտ Մեկլենբուրգը իր իր զինական ուժով տիրում է բերդին՝ ութամսյա պաշարումից հետո ճնշելով Մագնուս Էրիկսոնի զորքերի ապստամբությունը։

Տուրկու ամրոց

Շինարարական աշխատանքների սկիզբը Տուրկու ամրոցում կապվում է այն ժամանակների հետ, երբ հարավարևմտյան Ֆինլանդիան Շվեդիայի թագավորության կազմի մեջ էր։ Շվեդիայի թագավորը պետք է միջնադարում կառուցեր պետության այն մասը, որը կոչվելու էր Արևելյան երկիր, այսինքն՝ նա ամրոցներ էր կառուցում պաշտպանության համար։ Այժմ Տուրկու ամրոցը՝ որպես պատմական թանգարան, մտնում Ֆինլանդիայի կարևոր հուշարձանների շինարարության պատմության մեջ։ Տուրկուի հետ միասին ավելի ուշ սկսում են Վիբորգյան, Խամելինյան և այլ ամրոցների կառուցման աշխատանքները։ XIV դարի սկզբին՝ 1280-ական թվականներին, Աուրա-Յոկա գետի հունի մոտ սկսեցին կառուցել Շվեդիայի թագավորի և թագավորական զորքերի համար նախատեսված ճամբարները։ Հնարավոր է որ այդ վայրում առաջներում նույնպես եղել էին փայտե ամրություններ։ Միջնադարում պատերազմի համար լավ ամրացված ամրությունները կենտրոնական դեր էին խաղում, և Տուրկու ամրությունը ևս կառուցել են պաշտպանական նպատակներով։ Ամրոցը գտնվում էր բարենպաստ վայրում, այն շրջափակելը դժվար էր, բացի այդ հնարավոր էր հետևել Աուրա-Յոկի նավերի տեղաշարժերին ու կապ պահել Շվեդիայի հետ։ Տուրկու ամրոցի գլխավոր խնդիրն էր միջնադարյան Տուրկու քաղաքի պաշտպանությունը, որը տեղակայված էր մայր տաճարի շուրջը։

Ամրոցի արտաքին տեսքը հարավից

Գուստավ I Վազան վերացնում է Կալմարյան միությունը 1523 թվականին և իր երկրում ստեղծում է ժառանգական միապետություն։ Գուստավ Վազան նույնպես հաճախ էր այցելում Տուրկու ամրոց և նրա նախաձեռնությամբ ամրոցում սկսվում էին լայնամասշտաբ վերանորոգչական աշխատանքներ։ XVI դարում, օրինակ, առաջնային ամրոցը` կառուցված գլխավոր ամրոցից դուրս, պահպանել է իր ժամանակակից տեսքը։ Ժամանակակից ամրոցը իրենից ներկայացնում է քառակուսու տիպի շինություն, որը հյուսիսային մասում հնգանկյուն է, հարավային թևում` վեցանկյուն, իսկ կենտրոնական մասում արևելյան կողմի պատերը չորսանկյունի աշտարակներ են։ Բացի դրանից, առաջնային ամրոցի արևելյան անկյունում գտնվում է պտուտակաձև աշտարակը։ Նոր ժամանակներում փոփոխությունների արդյունքում միջնադարյան ամրոցները կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ Ամրոցի պաշտպանությունը նույնպես աստիճանաբար բերել է ժամանակակից գլխավոր ամրոցի տեսքին։ Քանի որ գլխավոր ամրոցը կորցրել է իր նախնական ռազմական նշանակությունը․ այն դարձել է բնակելի դղյակ։ Գլխավոր ամրոցի վերականգնման ժամանակաշրջանում կառուցվել է լիովին նոր վերնահարկ։ Համապատասխան կատարելագործումները հասցրել են 16-րդ դարի կարևոր հենակետերի ստեղծմանը։ Գուստավ Վազայի որդին՝ Հերցոգ Յուխանը, հետագայում Շվեդիայի թագավոր Յոխան III-ը, ապրել է Տուրկու ամրոցում 1556—1563 թվականներին։ 1556 թվականին Գուստավ Վազան Յուխանին նշանակել է Ֆինլանդիայի հերցոգ։ Յուխանի՝ ամրոց գալուց հետո պաշտպանության համար կոչված ամրոցը դառնում է Վերածննդի ժամանակաշրջանի պալատ։ Հերցոգական պալատը Տուրկու ամրոցում իրենից ներկայացնում էր ազնվականական պալատական կյանքի և յուրահատուկ և եզակի օրինակ՝ վերածննդի ոճով կառուցված։

Տուրկու ամրոցը 1941 թվականի հրետակոծությունից հետո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրկուի դղյակ» հոդվածին։