Տուբատահա խութ
![]() | |
Tubbataha Reefs Natural Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | ![]() |
Տիպ | բնության |
Չափանիշներ | vii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա և Խաղաղ օվկիանոս |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1993 (17 նստաշրջան) |
Համար | 653 |
Լայնացումներ | 2009 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Տուբատահա խութ, պահպանվող տարածք և ծովային բնության պարկ Ֆիլիպիններում, գտնվում է Սուլու ծովի կենտրոնական մասում։ Ծովային և թռչունների արգելավայրը բաղկացած է երկու խոշոր օղակղզիներից (Հյուսիսային և Հարավ կոչվող) ու ավելի փոքր չափեր ունեցող խութից և ընդհանուր առմամբ ընդգրկում է 7030 հա տարածք։ Այն գտնվում է Պալավան նահանգի վարչական կենտրոն Պուերտո Պրինսեսա քաղաքից 150 կմ հարավ-արևելք[1]։ Անմարդաբնակ կղզիները և խութը կազմում են Պալավանի Կագայանսիլո կղզային մունիցիպալիտետի մաս, որը գտնվում է խութից մոտ 130 կմ հյուսիս-արևելք։
1993 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է Տուբատահա խութի բնական այգին՝ որպես ծովային տեսակների շատ բարձր խտությամբ օղակղզիների եզակի օրինակ։ Հյուսիսային օղակղզին ծառայում է որպես բնադրման վայր բազմաթիվ թռչունների և ծովային կրիաների համար։ Այգին անփոփոխ պահպանված մարջանային խութի օրինակ է 100 մետր խորությամբ մարջանային պատով, ընդարձակ ծովալճակով և երկու մարջանային կղզիներով[2]։ 1999 թվականին Ռամսարի համաժողովը Տուբատահա խութն ընդգրկել է միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային վայրերի ցուցակում[3]։ 2008 թվականին առաջարկվել է խութը ընտրել որպես աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը[4]։
Ազգային պարկը և Ֆիլիպինյան կղզեխմբի հարավային մասը Կորալային եռանկյունու մաս են և ճանաչվում են որպես ծովային կենսաբազմազանության կենտրոն։ Նրա տարածքում հանդիպում են նկարագրված մարջանների 75 %-ը և աշխարհում հայտնաբերված խութային ձկների 40 %-ը[5]։ Ներկայում այդ տարածքը գտնվում է մեծ սպառնալիքի տակ` չափազանց շատ ձկնորսության և շրջակա միջավայրի համար վնասակար ձկնորսության ձևերի պատճառով[6]։ 1980 թվականից ի վեր խութեր այցելող գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ Տուբատահա խութի բնական այգում բնակվում են առնվազն 600 տեսակի ձկներ, 360 տեսակի կորալներ, 11 տեսակի շնաձկներ, 13 տեսակ դելֆիններ ու կետեր և 100 տեսակի թռչուններ։ Խութը նաև ծառայում է որպես նաև բիսի և կանաչ ծովային կրիաների բնադրման վայր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Location of Tubbataha Reef»։ Tubbataha Reefs Natural Park։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է 2013-02-06
- ↑ «World Heritage List - Tubbataha Reefs Natural Park»։ UNESCO
- ↑ «Global and Ecological Significance of Tubbataha»։ Official Website of the Tubbataha Reefs National Park։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին։ Վերցված է փետրվարի 11, 2013
- ↑ Aie Balagtas See (օգոստոսի 14, 2008)։ «4 RP bets in New 7 Wonders of Nature drop in rankings»։ GMA News։ Վերցված է փետրվարի 6, 2013
- ↑ «The Coral Triangle»։ website։ The Nature Convservancy։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-20-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2013
- ↑ Mnepornuc (2009-08-05). «Saving the Coral Triangle». National Geographic Intelligent Travel. Retrieved on 2013-11-24.
|