Տորտու
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Port-de-Paix Arrondissement? |
Վայր | Ատլանտյան օվկիանոս |
Մասն է | Մեծ Անտիլյան կղզիներ |
Երկարություն | 37,4 կմ |
Լայնություն | 6,7 կմ |
Մակերես | 180 կմ² |
Բնակչություն | 25 936 մարդ |
![]() | |
![]() | |
Տորտու, ավելի վաղ Տորտուգա, ֆր.՝ Île de la Tortue, իսպ.՝ Isla Tortuga - «կղզի կրիա»), ժայռապատ կղզի Կարիբյան ծովում։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորտուգա կղզին հայտնաբերած եվրոպացիները եղել են իսպանացիները, ովքեր այնտեղ հասել են 1492 թվականին՝ Քրիստափոր Կոլումբոսի առաջին արշավանքի ժամանակ։ 1492 թվականի դեկտեմբերի 6-ին իսպանացիների երեք նավերն անցնում էին Կուբայն ու Հայիթին բաժանող նեղուցով։ Առավոտյան մառախուղի մեջ Կոլումբոսը տեսնում է կղզու ուրվագիծը, որ նրան հիշեցնում է կրիայի հսկայական պատյան, և նա կղզին կոչում է Տորտուգա[1][2][3]։
XVII դարում այն եղել է ծովահենության խոշորագույն կենտրոնը Կարիբյան ծովում[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում կղզին ծառայել է որպես ապաստարան որսորդների և ծովահեների համար։ 1605 թվականին իսպանական կառավարությունը թողնում է արևմտյան Էսպանյոլը, բայց գաղութային ոստիկանությունը շարունակում է հարձակվել որսորդների վրա։ Հյուսիսից կղզին անմատչելի էր լեռների շնորհիվ․ այնտեղ հասնելու ամենահարմար ձևը հարավային կողմում գտնվող նավահանգիստն էր։ Այդ պատճառով էլ Տորտուգան ծառայում էր որպես ծովահերի համար հուսալի ապաստարան։ 1620-ական թվականներին որսորդները նավահանգստին մոտ հիմնեցին փոքրիկ բնակավայր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ile de la tortue, Histoire. Petite histoire de l’île de la tortue»։ Villa Camp Mandingue. Haiti։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-29-ին։ Վերցված է հուլիսի 24, 2012
- ↑ «Cristóbal Colón en La Española»։ Amautacuna de Historia։ 2010-10-24
- ↑ «Diario de a bordo del primer viaje de Cristóbal Colón: texto completo. 6 de Diciembre.»։ Wikisource.։ 1492։ Վերցված է հուլիսի 24, 2012
- ↑ «Метод защиты портов и населения на всех берегах Индий»։ World Digital Library։ 1694։ Արխիվացված օրիգինալից 2013-09-16-ին։ Վերցված է 2013-08-30
|