Տոսին Ադարաբիոյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Տոսին Ադարաբիոյո
Tosin Adarabioyo
UEFA Youth League FC Salzburg gegen Manchester City FC ( 8. Februar 2017) 63.jpg
Ադարաբիոյոն Մանչեսթեր Սիթիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Abdul-Nasir Oluwatosin Adarabioyo
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1997(1997-09-24)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 196 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն
(վարձավճարով Մանչեսթեր Սիթիից)
Համար 24
Պատանեկան կարիերա
2003-2016 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2018-ներկա   Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 1 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Անգլիա Անգլիա Մ16 5 (0)
2013 Անգլիա Անգլիա Մ17 3 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ18 6 (0)
2015 Անգլիա Անգլիա Մ19 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2018

Տոսին Ադարաբիոյո (անգլ.՝ Tosin Adarabioyo, սեպտեմբերի 24, 1997(1997-09-24)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Սիթիից վարձավճարով հանդես է գալիս Վեստ Բրոմվիչ Ալբիոնի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադարաբիոյոն Մանչեսթեր Սիթիի ակադեմիային միացել է 5 տարեկան հասակում[3]։ 14 տարեկանից սկսեց հանդես գալ Մանչեսթեր Սիթիի մինչև 18 տարեկանների կազմում։ 16 տարեկանում դարձավ այս թիմի ավագը[3]։

2016 թվականի փետրվարի 21-ին՝ Անգլիայի գավաթի Չելսիի դեմ խաղում Ադարաբիոյոն նշեց իր դեբյուտը Մանչեսթեր Սիթիի առաջին թիմում[4][5]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 24-ին՝ Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[6][7]։ Դեկտեմբերի 6-ին Մանչեսթեր Սիթիի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի Սելտիկի դեմ խաղում[8][9]։ 2017 թվականի հունիսին Ադարաբիոյոն 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ։

2018 թվականի օգոստոսի 3-ին Ադարաբիոյոն 1 տարվա վարձավճարով միացավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնին[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադարաբիոյոյի ծնողները արմատներով Նիգերիայից են և նա իրավունք ունի հանդես գալ նաև Նիգերիայի հավաքականի կազմում։ Ադարաբիոյոն մի քանի անգամ հավաքական է հրավիրվել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, սակայն մերժել է՝ հույս ունենալով ապագայում խաղալ Անգլիայի կազմում[14]։

Ադարաբիոյոն մինչև 19 տարեկանը հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականների կազմում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 15 հանդիպում[15]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[16]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2015–16 Պրեմիեր Լիգա 0 0 1 0 0 0 0 0 1 0
2016–17 0 0 0 0 2 0 1 0 3 0
2017–18 0 0 0 0 2 0 2 0 4 0
Ընդհանուր 0 0 1 0 4 0 3 0 7 0
Վեստ Բրոմվիչ (վարձավճար) 2018–19 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1
Կարիերայի ընդհանուր 1 0 1 0 4 0 3 0 8 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «England - T. Adarabioyo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-28 
  3. 3,0 3,1 Bajkowski Simon (2015-02-17)։ «Man City one-to-watch: Tosin Adarabioyo - I'll do anything to win»։ men։ Վերցված է 2018-02-28 
  4. «Chelsea 5-1 Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2016-02-21։ Վերցված է 2018-02-28 
  5. Burt Jason (2016-02-21)։ «Chelsea 5 Manchester City 1, match report: Full-strength Chelsea show no mercy against City's kids» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-02-28 
  6. «Manchester City vs. FCSB - Football Match Report - August 24, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-28 
  7. «Manchester City 1-0 (agg: 6-0) Steaua Bucharest»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-24։ Վերցված է 2018-02-28 
  8. «Manchester City 1-1 Celtic»։ BBC Sport (en-GB)։ 2016-12-06։ Վերցված է 2018-02-28 
  9. «Manchester City vs. Celtic - Football Match Stats - December 6, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-28 
  10. «Tosin Adarabioyo: West Bromwich Albion sign Manchester City defender on loan»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-03։ Վերցված է 2018-08-14 
  11. «West Brom sign Tosin Adarabioyo from Man City on season-long loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  12. «West Brom sign Tosin Adarabioyo on loan deal for season from Man City»։ Mail Online։ Վերցված է 2018-08-14 
  13. «Nottingham Forest - West Bromwich Albion, Aug 7, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  14. «Man City Whizkid Tosin Adarabioyo Turns Down Chance To Play For Nigeria:: All Nigeria Soccer - The Complete Nigerian Football Portal»։ www.allnigeriasoccer.com։ Վերցված է 2018-02-28 
  15. Association The Football։ «'To play for England at your own club is really special'»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-28 
  16. «Tosin Adarabioyo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-02-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]