Տոմա Դյուտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոմա Դյուտրոն
Thomas Dutronc 2011 a.jpg
Ծնվել էհունիսի 16, 1973(1973-06-16)[1] (48 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրերշանսոն և gypsy jazz?[2]
Մասնագիտություներգիչ, կիթառահար, ջազ երաժիշտ և ջազ կիթառահար
Գործիքներկիթառ[2], վոկալ, երգեցողություն[2] և Ակուստիկ կիթառ[2]
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս
ԿրթությունԷլզասի դպրոց
ՊարգևներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ և Ռաուլ Բրետոնի մրցանակ
Կայքthomasdutronc.fr
Thomas Dutronc Վիքիպահեստում

Տոմա Դյուտրոն (ֆր.՝ Thomas Dutronc, հունիսի 16, 1973(1973-06-16)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ջազ-մանուշ կիթառահար և երգերի հեղինակ։ Նրա մայրը ֆրանսիացի երգչուհի Ֆրանսուազա Արդին է, իսկ հայրը՝ ֆրանսիացի երգիչ և կինոդերասան Ժակ Դյուտրոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում Թոմը հետաքրքրվել է լուսանկարներով։ Հետո, լսելով Ջանգո Ռեյնհարդտին, շատէ սիրել կիթառը և 18 տարեկան հասակում սովորել է նվագել նրա վրա։ 1995 թվականին արդեն աշխատել է իր հոր հետ՝ Brèves Rencontres-ի վրա։ Նա նաև իրեն փորձել է դերասանի կերպարում Վալերի Լեմերսեյի 1999 թվականին նկարահանված Le Derrière և 2001 թվականին նկարահանված Confession d'un dragueur ֆիլմերում (ռեժ. Ալեն Սոլար)։ Նրանց միջև նա գրում է իր Mademoiselle երգը Անրի Սալվադորի համար։ Մեկ տարով դառնում է Բիրելի Լագրենի Gipsy Project խմբի անդամ, իսկ 2002 թվականին ստեղծում է 'A.J.T. Guitar Trio երգը Antoine Tatich-ի և Jérôme Ciosi-ի հետ։ 2003 թվականին —M— (Matthieu Chedid)-ին նա գրում է երգ Toutes les filles sont folles (ռեժ. Pascale Pouzadoux) ֆիլմի համար և մասնակցում է Եռյակը Բելվիլից (ռեժ. Սիլվեն Շոմե)ֆիլմի նկարահանմանը։ 2006 թվականին մասնակցում է իր մոր՝ Ֆրանսուազ Արդիի (Parenthèses…) ալբոմի ձայնագրմանը որպես գործիքավորող և պրոդյուսեր։

Որպես կիթառահար մասնակցում է տարբեր ջազ-ակումբներում, ինչպիսիք են Sunset-Sunside-ը և New Morning-ը Փարիզում։ Վերջին տարիներին ելույթ է ունենում Thomas Dutronc et les esprits manouches կվարտետով։

2007 թվականի հոկտեմբերի 30-ին թողարկել է իր առաջին սոլո-ալբոմը՝ Comme un manouche sans guitare-ը անվամբ (Առանց կիթառ գնչու), որը բացահայտում է նրան որպես երգիչ, բայց մնացած ժամանակ իր ոճին հավատարիմ երաժիշտ։ Ալբոմի թողարկումից երկու ամիս անց, վաճառվել է ավելի քան 400 000 օրինակ։

2008 թվականին ալբոմը նոմինացվել է Victoires de la musiqueճ-ի Բաց տարիներ և Տարվա ալբոմ անվանակարգերում։ Նոյեմբերի առաջին անգամ ելույթ է ունեցել Օլիմպիա դահիլճում։

2009 թվականի փետրվարի 28-ին Victoires de la musique-ի 24-րդ մրցանակաբաշխության ժամանակ նրա Comme un manouche sans guitare երգը հաղթել է Տարվա լավագույն երգ անվանակարգում։ Այդ տարի նա միացել է Les Enfoirés խմբին։ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին դուրս է եկել նրա երկրորդ սոլո ալբոմը՝ Silence on tourne, on tourne en rond-ը, որին նախորդել է Demain սինգլը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007Comme un manouche sans guitare
  • 2008Comme un manouche sans guitare - Le live
  • 2011Silence on tourne, on tourne en rond
  • 2015Éternels jusqu'à demain

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաքաղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007Jazz Manouche - Selected by Thomas Dutronc, vol. 3

Մասնակցություն ալբոմներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004Biréli Lagrène & Friends - Live Jazz à Vienne
  • 2009Comme un manouche sans guitare - Le film musical

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 Le DerrièreԼուկաս, Քրիստինայի տղան.
  • 2001Confession d'un dragueurՓոլ, գլխավոր դեր.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008:
    • Globe de Cristal մրցանակի լաուրեատ որպեսԼավագույն տղամարդու կատարում
    • UNAC մրցանակի լաուրեատ J'aime plus Paris երգի համար[3]
    • Prix Raoul-Breton
  • 2009:
    • Տարվա լավագույն երգ - Comme un manouche sans guitare Victoires de la musique մրցանակաբշխության ժամանակ
  • 2010:
    • Գրականության և արվեստի ասպետ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]