Jump to content

Տոմաշ Գոլեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաշ Գոլեշ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1993(1993-03-31)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Polička[3]
Հասակ 1,8 մետր
Դիրք պաշտպան

Տոմաշ Գոլեշ (չեխ․՝ Tomáš Holeš, մարտի 31, 1993(1993-03-31)[1][2], Polička[3]), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա Պրահա» ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի աջ պաշտպան և կիսապաշտպան: Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է համանուն քաղաքի 5-րդ դիվիզիոնի «Պոլիչկա» ակումբում, 2008 թվականին տեղափոխվել է «Հրադեց-Կրալովե» ակումբ։ 2011/12 մրցաշրջանի գարնանային մասում նա մտել է առաջին թիմ։

Չեխիայի առաջին լիգայում նորամուտը նշել է 2012 թվականի փետրվարի 18-ին Լիբերեցի «Սլովանի» դեմ 17-րդ տուրի խաղում, որտեղ խաղացել է 45 րոպե։ Հանդիպումն ավարտվել է «Սլովանի» հաղթանակով՝ 3:1 հաշվով[4]։ Գոլերի հաշիվը բացել է 2012 թվականի օգոստոսի 26-ին Օստրավայի «Բանիկի» հետ խաղում՝ գոլ խփելով խաղի 55-րդ րոպեին, սակայն «Հրադեց-Կրալովեն» չի կարողացել պահել հաշիվը, և հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով[5]։

2017-ի հուլիսին նա վարձավճարով գնացել է «Յաբլոնեց» ակումբ՝ հետգնման տարբերակով: Մրցաշրջանի ավարտին «Յաբլոնեցն» օգտվեց այդ տարբերակից, և Գոլեշը պաշտոնապես դարձավ ակումբի խաղացող[6]։

2019 թվականի հունիսին տեղափոխվել է Պրահայի «Սլավիա»՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[7]։ «Սլավիայի» հետ դարձել է Չեխիայի կրկնակի չեմպիոն և նվաճել Չեխիայի գավաթը։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2015 թվականներին խաղացել է երիտասարդական հավաքականում։ 2020 թվականի սեպտեմբերի 7-ին, 27 տարեկան հասակում, Ազգերի լիգայի շրջանակներում անցկացրել է իր առաջին հանդիպումը երկրի գլխավոր հավաքականի կազմում Շոտլանդիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվել է չեխերի պարտությամբ՝ 1:2 հաշվով[8]։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ընկերական խաղում (2:1) ազգային հավաքականի կազմում խփել է առաջին գնդակը Կիպրոսի դարպասը:

2021 թվականին ընդգրկվել է Եվրո-2020-ի հավաքականի կազմում[9]։ Հունիսի 27-ին 1/8 եզրափակչի խաղում գլխով հաղթական գնդակ է խփել Նիդերլանդների հավաքականի դարպասը (2:0):

Հավաքականում ելույթների վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլավիա Պրահա»

  • Չեխիայի չեմպիոն (2)՝ 2019/20, 2020/21
  • Չեխիայի գավաթակիր՝ 2020/21

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Scoresway(բազմ․)
  4. «Slovan Liberec - FC Hradec Králové» (չեխերեն). eurofotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «FC Hradec Králové - Baník Ostrava» (չեխերեն). eurofotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Potřeboval jsem se posunout výš, říká jablonecký úlovek Holeš» (չեխերեն). idnes.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «POSILA: Tomáš Holeš» (չեխերեն). slavia.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Czech Republic 1-2 Scotland» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Чехия». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]