Տոմազո դել Մացցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրամայրը Մանկան և հրեշտակների հետ
Տոմազո դել Մացցա
Ծնվել է14-րդ դար կամ 14-րդ դար
Վախճանվել է14-րդ դար կամ 15-րդ դար
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներCoronation of the Virgin?
 Tommaso del Mazza Վիքիպահեստում

Տոմազո դել Մացցա (իտալերեն՝ Tommaso del Mazza, 14-րդ դար կամ 14-րդ դար - 14-րդ դար կամ 15-րդ դար), հայտնի է նաև Սանտա Վերդիանայի վարպետ (Maestro di Santa Verdiana) անունով, գործել է 1377 - 1395 թվականներին, 14-րդ դար կամ 14-րդ դար - 14-րդ դար կամ 15-րդ դար), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ

Սուրբ Կույսի թագադրումը

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմազո դել Մացցան կերպարվեստի մեջ հմտացել է Ֆլորենցիայում՝ աշակերտելով նախ՝ Անդրեա Օրկանյային, այնուհետև՝ վերջինիս եղբորը՝ Ջակոպո դի Չոնեին։ Նա ստեղծագործել է Ֆլորենցիայում, Պրատոյում և Պիզայում։ Նկարել է տիպիկ գոթական ոճով, որպես կանոն՝ ոսկեգույն խորապատկերի (ֆոնի) վրա[1]։ Հաճախ համագործակցել է այլ նկարիչների հետ; Այսպես՝ մի շարք աշխատանքներ իրականացրել է Պիետրո Նելլիի համահեղինակությամբ (այդ թվում՝ Սանտա Մարիա դել Իմպրունետայի պոլիպտիքոսը)։ Համագործակցել է նաև մեկ այլ նկարչի՝ Նիկոլո դի Պիետրո Ջերինիի հետ։

Տոմազո դել Մացցան Ֆլորենցիայում ունեցել է իր սեփական արվեստանոցը։ Նկարչի հայտնի ստեղծագործություններից են՝

  • Ավետումը - ամենայն հավանականությամբ՝ ստեղծվել է Պիենցայի Սան Ֆրանչեսկո եկեղեցու Պիկոլոմինի մատուռի համար. ներկայումս գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Կալիֆորնիայի Գեթթի թանգարանում[2].
  • Տիրամայրը Մանկան և վեց սրբերի հետ (1390 թ.) - գտնվում է ԱՄՆ-ում՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի High Museum of Art թանգարանում[3].
  • Սուրբ Կույսի կյանքի, չարչարանքների ու թագադրման տեսարաններ պատկերող նկարների շարք (1365-1375 թթ.), որն ըստ երևույթին ստեղծվել է Ֆլորենցիայի Հիսուսի և Խաչի եղբայրակցության (Confraternita di Gesu e della Croce) ճառասրահի համար[4]
  • Սուրբ Կույսի թագադրումը (1380-1390 թթ.) - ներկայումս գտնվում է Փարիզի «Լուվր» թանգարանում (Ֆրանսիա)
  • Սուրբ Կույսը Մանկան, սրբերի և նվիրատուների հետ (մոտավորապես 1400 թ.) National Gallery of Ireland - ներկայումս գտնվում է Դուբլինում՝ Իռլանդիայի ազգային պատկերասրահում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elisabetta Nardinocchi (a cura di), Guida al Museo Horne, Edizioni Polistampa, Firenze 2011. ISBN 978-88-596-0969-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Getty Museum, artist biographies.
  2. Getty Museum, Annunciation entry.
  3. High Museum of Art, European Art Collection.
  4. Una tavoletta inedita di Tommaso del Mazza proveniente dall'Etruria Pittrice del Marchese Alfonso Tacoli-Canacci, Vincenzo Buonocore, Arte Cristiana, November 2002 article.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմազո դել Մացցա» հոդվածին։