Jump to content

Տոկքալբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկքալբի
Առաջացման երկիրԿորեա
 Tteokgalbi Վիքիպահեստում

Տոկքալբի (կորեերեն՝ 떡갈비), կորեական ուտեստ պատրաստված տավարի մսից[1]։ Ի սկզբանե թագավորական ուտեստ, ներկայումս միջինարևմտյան մասում գտնվող Քյոնգի նահանգի և հարավարևմտյան մասում գտնվող Հարավային Ջոլաjի հատուկ արտադրանք։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրնձի տոկ (պատրաստվում է բոված ալյուրից) նման լինելու պատճառով այսպես է անվանվել[2]։ Մսի հունցման և ձուլման գործընթացը նման է բրնձի տոկի պատրաստման գործընթացին[3]։ Պատրաստելուց հետո բրնձի տոկի պես փափուկ է։

Տոկքալբին ունի կարճ պատմություն, ներառում է 1960-ականների վերջից մինչև 1970-ականների սկիզբը[4]։ Մինչ այդ այն կոչվել է հյոքալբի (կորեերեն՝ 효(孝)갈비): Հյոքալբին "효(孝)갈비" կամ նոքալբին (կորեերեն՝ 노(老)갈비) ճաշատեսակ էր տարեցների համար, քանի որ նրանց ատամները շատ թույլ էին միս կծելու համար։ Տոքալբին և հյոքալբին օգտագործվել են Չոսոն դինաստիայի օրոք[5]։

Կորեական թագավորական խոհանոցում պատրաստված տավարի մսով ուտեստ[6]։ Թեև ուշ Չոսոն դինաստիայի ժամանակ ածուխի վրա տավարի միսը խորովելու բաղադրատոմսը փոխանցվել է պալատական տիկնանց կողմից, Հարավային Ջոլայի բաղադրատոմսը փոխացվել է աքսորված արիստոկրատների կողմից[6]:Դրանց մեջ ամենահայտնին դամյանգ տոկքալբին է (1376~1446)[6]:

Ժամանակակից Կորեայում տոկքալբին պատրաստում են տավարի միսը խոզի կամ բադի մսի հետ խառնելով։ Կես տավարի և կես խոզի մսով տոկ քալբին առաջին անգամ պատրաստվել և վաճառվել է 1950-ականներին Կվանգջույում և Սոնգջոնրիում[6]։ Օրի տոկքալբին (կորեերեն՝ 오리떡갈비) Քվանգջուի հայտնի ուտեստ է, պատրաստված բադի մսից[7]։

Քանի որ դժվար է կոշտ միսը կծելով ուտել թույլ ատամներ ունեցող տարեցներն ու երեխաները նախընտրում են տոկքալբին։ Փափկությունը պայմանավորված է մսի պատրաստման ընթացքից։

Տավարի և խոզի կողերը իրար խառնելոց հետո, դրան տալով բրնձի տոկի տեսք, այնուհետև դնում ածուխի երկու կողմերում և խորովում։ Պատճառը թե ինչու են տավարի և խոզի մսերը խառնում իրար այն,որ տավարի միսը չոր է, և ճիշտ քանակությամբ յուղ ավելացնելու համար խառնում են խոզի կողերը։

Տոկքալբին խորոված կարճ կողիկներ է։ Այն ուտես է, որը ստեղծվել է կողերի մսերը հանելով, համեմելով և խորովելով։

1990-ակաների վերջից լուրեր էին պտտվում այն մասին, որ տոկքալբին, որի վրա ավելացնում են «արքայական» (Գունգ ջունգ,կորեերեն՝ 궁중) բառը ի սկզբանե թագավորական ճաշատեսակ էր, և այն ստեղծվել է, քանի որ թագավորին հարիր չէր կրծել ոսկորը, բայց դա պատմական փաստ չէ[8]։

Պատրաստման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարի միսը կողերից առանձնացնելուց և մանր կտրատելուց հետո մարինացնել տարբեր համեմունքներով, ինչպիսիք են աղ, պղպեղ, կոճապղպեղի հյութ,սոյայի սոուս, աղացած սոխ և սխտոր, բրնձի գինի և քունջութի ձեթ[9]։ Մարինադը նախապես եռացնել,զտել մաղի միջոցով և թողնել որ սառչի[9]։ Մսին ձև տալու համար օգտագործել քիչ քանակությամբ ալյուր, այնուհետև դնել որ խորովվի[6][9]։ Խորովելու ընթաքում վրան քսել սոուս[9]։

Սոնգջոնգ տոկքալբին պատրաստելու համար հարկավոր է տավարի և խոզի միսը իրար խառնել,ուղղանկուն ձև տալ և խորովել; Քանի որ տավարի միսը ինքնին չոր է ավելացնել խոզի միս փափկություն տալու համար։ Սա Չվե Ջո Ջայի բաղադրատմսն է, որը միսը հունցում է ձեռքով, և որն իր մեջ ներառում է 20 տեսակի համեմունք, այդ թվում լամինարիա, տանձ և մեղր[6]։ Ածուխի վրա մարմանդ խորովելով սոուս քսել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «국립국어원» (PDF). www.korean.go.kr. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  2. «"Tteok-galbi" 떡갈비. Korean Food Foundation». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  3. Herald, Korea (2015 թ․ հունիսի 26). «Tteokgalbi (short rib patties)». The Korea Herald (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  4. «. "[백년명가②] 떡갈비, 조선시대에는 '효갈비' 라고 불렀다". The Daily Sports (in Korean). Retrieved 2 August 2017».(չաշխատող հղում)
  5. http://isplus.live.joins.com/news/article/article.asp?total_id=3596500. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |뉴스= ignored (օգնություն); Unknown parameter |성= ignored (օգնություն); Unknown parameter |언어= ignored (օգնություն); Unknown parameter |이름= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://web.archive.org/web/20170802165721/http://www.hansik.org/kr/board.do?cmd=view&bbs_id=202&menu=PKR3020000&lang=kr&art_id=37513. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |언어= ignored (օգնություն); Unknown parameter |웹사이트= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  7. «"[백년명가⑥] 오리로 떡갈비를 만들어요?". The Daily Sports (in Korean). Retrieved 2 August 2017».(չաշխատող հղում)
  8. 주영하 (2013). 《식탁 위의 한국사》, 356쪽~357쪽.
  9. 9,0 9,1 9,2 9,3 https://www.doopedia.co.kr/doopedia/master/master.do?_method=view&MAS_IDX=101013000853587. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |언어= ignored (օգնություն); Unknown parameter |웹사이트= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |출판사= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)