Լամինարիա
Լամինարիա | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Laminaria
J.V.Lamour., 1813
| ||||
|
Լամինարիա (լատ.՝ Laminaria), կամ «ծովային կաղամբ», — շագանակագույն ջրիմուռների դասից։ Լամինարիայի շատ տեսակներ սննդային են։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լամինարիան ափսեի տեսքով, հարթ կամ խճճված, ամբողջությամբ կամ փոսիկով, առանց անցքերի, գորշ գույնի բույս է, երկարությունը՝ մի քանի տասնյակ սանտիմետրից մինչև 20 մ։
Ցողունը բարակ է, թույլ։ Երկարամյա բույս է, որի շատ տեսակներ ապրում են 11-ից մինչև 18 տարի։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական լամինարիան հանդիպում է Ճապոնական ծովի հարավային շրջաններում և Օխոտի ծովի հատակում։ Սպիտակ և Կարայի ծով ծովերի լամինարիաները օգտագործվում են բժշկության մեջ և սննդի կազմում։
Հիմնականում հանդիպում են ստորջրյա՝ 4—10 մ խորությունում աճող ջրիմուռներ։ Քարքարոտ ջրերի մեջ ապրող ջրիմուռները կարող են հանդիպել մինչև 35 մ խորություններում։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Laminaria abyssalis A.B.Joly & E.C.Oliveira[1][2]
- Laminaria agardhii Kjellm.[3][4]
- Laminaria angustata Kjellm.[5][6]
- Laminaria appressirhiza Yu.E.Petrov & Vozzhinsk.[7]
- Laminaria brasiliensis A.B.Joly & E.C.Oliveira
- Laminaria brongardiana Postels & Rupr.[8]
- Laminaria bulbosa J.V.Lamour.
- Laminaria bullata Kjellm.
- Laminaria complanata (Setch. & N.L.Gardner) Muenscher
- Laminaria dentigera Kjellm.[9]
- Laminaria diabolica Miyabe
- [[Laminaria digitata|aut=(Huds.) J.V.Lamour.|Ламинария пальчаторассечённая]]
- Laminaria ephemera Setch.[9]
- Laminaria farlowii Setch.[9]
- Laminaria hyperborea (Gunnerus) Foslie
- Laminaria inclinatorhiza Yu.E.Petrov & Vozzhinsk.
- [[bt-latrus|Laminaria japonica|aut=Aresch.|Ламинария японская|Комбу_(водоросль)]][5][10]
- Laminaria multiplicata Yu.E.Petrov & Suchov.
- Laminaria nigripes J.Agardh
- Laminaria ochroleuca Bach.Pyl.
- Laminaria pallida Grev.[11][12]
- Laminaria platymeris Bach.Pyl.
- Laminaria rodriguezii Bornet
- Laminaria ruprechtii (Aresch.) Setch.
- [[latrus|Laminaria saccharina|aut=(L.) J.V.Lamour.|Ламинария сахаристая|Ламинария сахарная]]
- Laminaria sachalinensis (Miyabe) Miyabe
- Laminaria setchellii P.C.Silva
- Laminaria sinclairii (Harv. ex Hook.f. & Harv.) Farl., C.L.Anderson & D.C.Eaton[9]
- Laminaria solidugula J.Agardh
- Laminaria yezoensis Miyabe
Տնտեսական արժեք և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Laminaria thalli պարունակում է պոլիսախարիդներ (հիմնականում ալգինաթթուների աղ), մանգիթոլ, սպիտակուցային նյութեր, վիտամիններ, յոդ, հանքային աղեր և միկրոէլեմենտներ։ Բժշկության մեջ լամինարիան օգտագործվում է փոշու, կապսուլների կամ գելի տեսքով՝ զոբի (խպիպ), աթերոսկլերոզի համար, քրոնիկ փորկապության և կոլիտի դեպքում։ Անվնաս է օրգանիզմի համար, հանդիսանում է յոդի բնական աղբյուր, անհրաժեշտ է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար, նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը[13].
Սննդի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լամինարիայի շատ տեսակներ, որոնք օգտագործվում են սննդի մեջ, անվանում են «ծովային կաղամբ»։ Օրգանիզմում յոդի քանակը պահպանելու համար խորհուրդ է տրվում օրական ուտել 30—40 գրամ թարմ լամինարիա։ Լամինարիան հակացուցված է յոդի ավելցուկ ունեցող անձանց։ Լամինարիան օգտագործվում է քրոնիկ փորկապության դեպքում։ Նպաստում է աղիների աշխատանքին և նյութափոխանակությանը։
.
Էլեմենտ | 100 գ չոր զանգվածում մգ | Օրվա չափաբաժին (մգ) |
---|---|---|
Քլոր | 10,56 | 36,6 |
Կալիում | 6,85 | 4000 |
Նատրիում | 3,12 | до 6000 |
Մագնեզիում | 1,26 | 400 |
Սիլիցիում | 0,51 | 0,01 |
Ֆոսֆոր | 0,41 | 960 |
Յոդ | 0,25 | 0,15 |
Կալցի | 0,22 | 260 |
Երկաթ | 0,12 | 18 |
Ցինկ | 0,002 | 15 |
Վանադիում | 0,0016 | 0,01 |
Մանգան | 0,001 | 2,5 |
Նիկել | մինչև 0,00017 | 0,005 |
Կոբալտ | <0,00016 | до 2,5 |
Մոլիբդեն | 0,000096 | 0,025 |
Լամինարիան կոսմետոլոգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լամինարիան օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, որպես կոսմետիկ միջոց։ Այն այսօր էլ պարունակվում է շատ կոսմետիկ նյութերի կազմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տես՝ ламинария Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ГОСТ 31583-2012. Капуста морская мороженая. Технические условия
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ Y. Yoneshigue-Valentin. (1990)։ «The life cycle of Laminaria abyssalis (Laminariales, Phaeophyta) en cultivo»։ Hydrobiologia։ 204–205: 461–466։ doi:10.1007/BF00040271 (չաշխատող հղում)
- ↑ M. D. Guiry. (26 de marzo 2006)։ «Laminaria abyssalis A. B. Joly & E. B. Oliveira»։ AlgaeBase։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ M. D. Guiry. (23 de septiembre 2004)։ «Laminaria agardhii Kjellman»։ AlgaeBase։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ Taylor. (1957)։ Marine Algae of Northeastern Coast of North America։ Ann Arbor։ ISBN 0-472-04904-6
- ↑ 5,0 5,1 T. Tori. (1998)։ An Illustrated Atlas of the Life History of Algae։ Uchida Rokakuho Publishing Co., Ltd. Tokyo։ ISBN 4-7536-4057-4
- ↑ M. D. Guiry & Wendy Guiry. (29 de septiembre 2006)։ «Laminaria angustata Kjellman»։ AlgaeBase։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ M. D. Guiry & Olga Selivanova. (19 de septiembre 2006)։ «Laminaria appressirhiza J. E. Petrov & V. B. Vozzhinskaya»։ AlgaeBase։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ M. D. Guiry. (24 de abril 2006)։ «Laminaria brongardiana Postels & Ruprecht»։ AlgaeBase։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-04-11
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 I. A. Abbott & G. J. Hollenberg. (1976)։ Marine Algae of California։ Stanford University Press, Stanford, California։ ISBN 0-8047-0867-3
- ↑ M. D. Guiry & Wendy Guiry. (29 de septiembre 2006)։ «Laminaria japonica J. E. Areschoug»։ AlgaeBase։ Արխիվացված օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ H. Stegenga, J. J. Bolton & R. J. Anderson. (1997)։ Seaweeds of the South Africal West Coast։ Bolus Herbarium Number 18, University of Cape Town
- ↑ M. D. Guiry. (23 de septiembre 2004)։ «Laminaria pallida Greville»։ AlgaeBase։ Արխիվացված օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 203. — ISBN 5-06-000085-0