Տիրի Պաուելս
Տիրի Պաուելս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1957 (64 տարեկան) Գենտ, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Բելգիայի թագավորական աստղադիտարան |
Ալմա մատեր | Գենտի համալսարան |
Տիրի Պաուելս (հոլ.՝ Thierry Pauwels, հուլիսի 22, 1957, Գենտ, Բելգիա), բելգիացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Բելգիայի թագավորական աստղադիտարանում[1]։ 1996 թվականից 2009 թվականները հայտնաբերել է 118 աստերոիդ, որոնցից տասը հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ[2]։
Տիրի Պաուելսը ծնվել է 1957 թվականի հուլիսի 22-ին։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո 1975 թվականից 1979 թվականները ուսանել է մաթեմատիկա Գենտի համալսարանում։ 1979 թվականից 1984 թվականները եղել է Գիտական հետազոտությունների ազգային հիմնադրամի պրակտիկանտ և կամավոր աշխատել է Գենտի համալսարանում։ 1984 թվականից սկսել է աշխատել որպես Բելգիայի թագավորական աստղադիտարանում, սկզբում որպես քարտուղար, ավելի ուշ օգնական, աշխատանքների կազմակերպիչ, և վերջապես բաժնի վարիչ։
2005 թվականից սկսած ակտիվորեն մասնակցել է Gaia տիեզերական աստղադիտակից ստացված տվյալների մշակման ծրագրային ապահովման ստեղծմանը։ Բացի դա Տիրի Պաուելսը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ Թագավորական աստղադիտարանի տարեկան հրապարակումներում։
Նրա պատվին է անվանվել (12761) Պաուեկս աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Thierry Pauwels IAU»։ IAU Membership։ International Astronomical Union։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 03.01.2012
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019
- ↑ IAU։ «12761 Պաուեկս աստերոիդի անվանումը»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|