Տիտուս Լարցիուս
Տիտուս Լարցիուս լատին․՝ T.Larcius | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և ancient Roman diplomat |
Ծնողներ | հայր՝ Larcius?, մայր՝ անհայտ |
Զբաղեցրած պաշտոններ | Roman dictator?, հինհռոմեացի սենատոր, կոնսուլ, կոնսուլ, Military tribune?, Praefectus urbi?, լեգատ և լեգատ |
Տիտուս Լարցիուս Ֆլավիուս կամ Ռուֆուս (լատին․՝ Titus Lartius Flavus Rufus, մ.թ.ա. 6-րդ դար, անհայտ - մ.թ.ա. 5-րդ դար, անհայտ), Հռոմեական հանրապետության վաղ տարիների քաղաքական գործիչ, կրկնակի կոնսուլ, հռոմեական առաջին դիկտատոր։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարցիոսների էտրուսկական ընտանիքը Հռոմ է եկել Էտրուրիայից։ Անունն առաջացել է էտրուսկյան Լարս նախաանունից[1]։ Տիտոսի եղբայրը՝ Սպուրիոս Լարցիուս Ֆլավուսը եղել է Հանրապետության հերոսներից։ Վերջինս՝ Տիտոս Հերմինիոսի և Հորատիուս Կոկլեսի հետ միասին պաշտպանել է Տիբեր գետի վրա կառուցված փայտե կամուրջը։ Մ․թ․ա 506 և 490 թվականներին ընտրվել է կոնսուլ։
Առաջին կոնսուլ և բռնապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ․թ․ա 501 թվականին Տիտուս Լարցիուսը, Պոստումուս Կոմինիուս Ավրունկուսի հետ դարձել է կոնսուլ։ Գահընկեց արքա Տարքվինոս Գոռոզին հաջողվել է դաշնակիցներ գտնել լատինիների շրջանում, իսկ սենատը պատրիկների իշխանությունից դժգոհ պլեբեյների աճող դժգոհությունը Հռոմում ճնշելու համար դիկտատոր է նշանակել՝ Տիտուս Լարցիուսին։
Դառնալով կոնսուլ առաջին հերթին սահմանել է հեծելազորի հրամանտարի պաշտոն։ Այդ պաշտոնում նշանակել է նախորդ տարվա կոնսուլ՝ Սուպրիա Կասիա Վեցելինին։ Ժողովրդին հանդարտեցնելու նպատակով նա լիկտորներին է վերադարձրել արտոնագրված ֆասիան՝ սակրով[2][3]։ Անցկացնելով մարդահամար և կատարելով ունեցվածքի գնահատում, կարողացել է որոշել զինակոչիկի տարիքի քաղաքացիների թիվը։ Տարեցներից ձևավորել է քաղաքի կայազորը, իսկ մնացած մարդկանց բաժանելով երեք բանակների, դուրս է բերել քաղաքից և ուղարկել այն վայրեր, որտեղ կարող էին հետ մղել լատինիների առաջխաղացումը։
Բանակներից մեկին հաջողվել է ջախջախել հռոմեական հողում դիակապտությամբ զբաղվող լատինիներին։ Տիտուսը հրամայել է բուժել գերիներին և առանց փրկագնի ազատ արձակել։ Այդ քալլով նա կարողացել է լատինիների հետ մեկ տարով կնքել զինադադար։
Լիազորությունները վայր դնելուց հետո, նշանակել է նոր կոնսուլներ։
Երկրորդ կոնսուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատուրնի տաճար (Հռոմ)
Տիտուս Լարսիուսը Մ․թ․ա 498 թվականին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ։ Նրա գործընկերներից է եղել Քվինտուս Կլելիուս Սիկուլոսը։ Նույն թվականին պատերազմ է սկսել լատինիների (լատին․՝ Latini) դեմ։ Քվինտուսը մնացել է Հռոմում հարթելու պլեբեյների դժգոհությունը, իսկ Տիտուսը պաշտպանել է Ֆիդեն քաղաքը, որը ի վերջո գրավել է։
Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ․թ․ա 494 թվականին պլեբեյները լքելով Հռոմը բարձրացել է Սուրբ լեռը։ Սենատը պլեբեյների հետ բանակցելու համար ուղարկել է նաև Լարցիուսին։ Նույն թվականին նա զբաղեցրել է Custos Urbis պաշտոնը[4]։ Մ․թ․ա 493 թվականին Լացիուսը մասնակցել է Կորիոլ քաղաքի պաշարմանը։ Իրադարձությունը հայտնի է դարձել Գայուս Մարցիուս Կորիոլանոսի դրսևորած քաջության շնորհիվ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիտուս Լիվիուս․ Հռոմի պատմություն․ քաղաքի հիմնադրումից ի վեր։ 18,21,29
- Դիոնիսոս Հալիկառնասցի․ Հռոմեական հնագիտություն V, 50-77, VI, 37
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Т.М. Степанова (2016)։ «Литературная критика и публицистика русского зарубежья. Мотивы. Тенденции. Имена. Учебное пособие для студентов факультетов филологии и журналистики»
- ↑ Иванова-Дятлова А. Ю., Аниол В. А., Гуляева Н. В. (2015)։ «Сверхмалые дозы тетрагидроканнабинола способствуют выживанию новых клеток в зубчатой фасции взрослых крыс»։ Нейрохимия 32 (3): 265–270։ ISSN 1027-8133։ doi:10.7868/s1027813315030048
- ↑ «Ликтор» (ռուսերեն)։ 2019-06-22
- ↑ «Список литературы_авторский»։ dx.doi.org։ Վերցված է 2020-11-26
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիտուս Լարցիուս կատեգորիայում։ |