Տիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիսա (գետ)ից)
Տիսա
Тиса
Szeged-tisza3.jpg
Բնութագիր
Երկարություն 966 կմ
Տեղակայում
Երկրամաս ՍՍՀՄ
Գետը Վիքիպահեստում

Տիսա, գետ ՍՍՀՄ–ում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում և Հարավսլավիայում, Դանուբի ձախ, ամենաերկար (966 կմ) վտակը։ Ավազանը 157,1 հզ․ կմ² է։ Սկիզբ է առնում Արլ․ Կարպատներից, հոսում առավելապես Միջինդանուբյան դաշտավայրով։ Հիմնական վտակները (Աամոշ, Կյորյոշ, Մարոշ) թափվում են ձախից։ Սնումը ձնաանձրեվային է, ջրի միջին ծախսը՝ 810 մ³/վրկ։ Տիսաի վրա են Տիսալյոկ և Կիշկյորե հէկերը։ Նավարկելի է։ Տիսաի ափերին են Խուստ (ԱԱՀՄ), Տիսաֆյուրեդ, Սոլնոկ, Սեգեդ (Հունգարիա) քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png