Տիպ 99 (տանկ)
| Տիպ 99
չինարեն՝ 99式主战坦克 | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Դասակարգ | մարտական մեքենայի մոդել |
| Երկիր | |
| Անձնակազմ | 3 |
| Պատմություն | |
| Արտադրող | Ներքին Մոնղոլիայի առաջին մեքենաշինական ընկերություն |
| Արտադրման թվականներ | 2001-ից մինչ օրս |
| Շահագործման սկիզբ | 1999 |
| Արտադրվածների քանակ | 500 |
| Օգտագործող | People's Liberation Army Ground Force? |
| Չափեր | |
| Կորպուսի երկարություն, մմ | 7700 մ |
| Կորպուսի լայնություն, մմ | 3400 |
| Բարձրություն, մմ | 2200 |
| Շարժականություն | |
| Շարժիչի հզորություն, ձիաուժ | 1500 |
Տիպ 99, չինական արտադրության հիմնական մարտական տանկ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիպ 99 հիմնական մարտական տանկը, Տիպ 98 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տիպ 99 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով համարվում է լավագույններից մեկն աշխարհում։ Տիպ 99 տանկերը սկսվել են արտադրվել 2001 թվականից։ Տիպ 99 տանկերը սկսվել են շահագործվել Չինաստանի զինված ուժերում 2001 թվականից։ Ներկայումս Չինաստանում գործում է շուրջ 500 հատ Տիպ 99 հիմնական մարտական տանկ։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիպ 99 տանկը լիովին զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տիպ 99 տանկը իր մեջ ամբարում է 41 արկեր։ Տիպ 99 տանկի երկարությունը կազմում է 7.7 մ (թնդանոթով 11 մ), լայնությունը՝ 3.4 մ, իսկ բարձրությունը՝ 2.2 մ։ Տիպ 99 տանկի մարտական քաշը կազմում է 54 տոննա։ Տիպ 99 տանկը սնուցվում է 1500 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով՝ զարգացնելով 80 կմ/ժ արագություն։ Տիպ 99 տանկի վառելիքի պաշարը կազմում է 400 կմ։ Տիպ 99 տանկը համարվում է չինական արտադրության տանկերից լավագույնը։ Տիպ 99 տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Type 99 Main battle tank Արխիվացված 2020-01-28 Wayback Machine(անգլ.)
| ||||||