Տինի։ Ֆիլմ
Տինի։ Ֆիլմ իսպ.՝ Tini: El gran cambio de Violetta | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ, դրամա և կինոկատակերգություն |
Թվական | մայիսի 4, 2016, նոյեմբերի 3, 2016[2], մայիսի 6, 2016[3], մայիսի 12, 2016, հունիսի 2, 2016 և ապրիլի 23, 2016 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Juan Pablo Buscarini?[3][4][5][…] |
Սցենարի հեղինակ | Ramón Salazar?[6] |
Դերակատարներ | Մարտինա Շտոսսել[4][7][5][…], Խորխե Բլանկո[4][7][5][…], Մերսեդես Լամբրե[4][7][5][…], Mariana Alonso?[7][6][8][…], Սոֆյա Քարսոն[7], Diego Ramos?[7][6][9], Անխելա Մոլինա[7][6][8][…], Leonardo Cecchi?[10], Ridder van Kooten?[10] և Jorge Blanco?[11] |
Երաժշտություն | Ֆրեդերիկո Խուսիդ |
Մոնտաժ | Pablo Marí? |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 95 րոպե և 98 րոպե[9] |
Պաշտոնական կայքէջ |
Տինի։ Ֆիլմ[12] (առավել հայտնի է, որպես Տինի։ Ֆիլմ՝ Վիոլետտայի նոր կյանքը[13] և Տինի։ Վիոլետտայի նոր կյանքը[14][15], իսպ.՝ Tini: El gran cambio de Violetta, "Tini: The great change of Violetta"), իսպանա-իտալական ֆիլմ[16], ստեղծված Ռամոն Սալազար Հուգերսի կողմից։ Ֆիլմը Վիոլետտա հեռուստասերիալի սիքվելն է[17][18]։ Մարտինա Շտոսսելը, Խորխե Բլանկոն, Մերսեդես Լամբրեն, Կլարա Ալոնսոն և Դիեգո Ռամոսը կրկնել են իրենց սերիալային դերերը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ադրիան Սալզեդոն, Սոֆյա Քարսոնը և Անջելա Մոլինան[19]։ Ֆիլմի պրեմեիրան Իսպանիայում տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 6-ին, իսկ Իտալիայում 2016 թվականի մայիսի 12-ին։ Արգենտինայում ֆիլմի պրեմեիրան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 2-ին[20]։ ԱՄՆ-ում թվային տեսքով թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 6-ին[14][15]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիոլետտան (Մարտինա Շտոսսել), պայծառ ու աշխույժ աղջիկ է, որը մեծ արտիստ է դարձել, ինչպես իր ընկեր Լեոնը (Խորխե Բլանկո)։ Վիոլետտան հանկարծակի հեռանում է այն բանից հետ, երբ իր մենեջերը ճնշում գործադրեց, թույլ չտալով հանգստանալ, և, երբ Մելանին (Սոֆյա Քարսոն) խաբեց իրեն և ստիպեց բոլորին հավատալ, որ նոր հարաբերությունների մեջ է Լեոնի հետ։ Վիոլետտան ընտանիքի ընկեր Իզաբելայից (Անջելա Մոլինա) նամակ է ստանում, որում նրան հրավիրում էին Իտալիա, այցելելու երիտասարդ արտիստների տուն։ Ինքնաճանաչման այս ճանապարհորդությանը, Վիոլետտան հանդիպում է Կաիո (Ադրիան Սալզեդո) անունով տեղաբնիկ գյուղացուն և ընկերանում է նրա հետ։ Մինչդեռ, Լյուդմիլան (Մերսեդես Լամբրե) պատմում է Լեոնին, որ Վիոլետտան փախել է և նրանք միասին որոշում են փնտրել նրան։ Իզաբելան օգնում է Վիոլետտային բացահայտել, որ իրականում իր մայրը իրեն անվանել է "Տինի", և խորհուրդ է տալիս նոր կյանք սկսել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտինա Շտոսսել - Տինի
- Խորխե Բլանկո - Լեոն
- Մերսեդես Լամբրե - Լուդմիլա
- Դիեգո Ռամոս - Գերման
- Կլարա Ալոնսո - Անջի
- Ադրիան Սալզեդո - Կաիո
- Սոֆյա Քարսոն - Մելանի
- Ռիդեր վան Կուտենի - Ռաուլ[21]
- Լեոնարդո Չեչի - Սաուլ
- Ջորջինա Ամորոս - Էլոիսա
- Բեատրիս Արներա - Միրինդա
- Լինո Դի Նուզո - Ստեֆանո
- Ֆրանցիսկո Վիցիանա - Ռոկո
- Անջելա Մոլինա - Իզաբելա
Երաժշտություն և սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլի 29-ին ֆիլմում հնչած երգերը ներառվեցին Մարտինա Շտոսսելի դեբյուտային ալբոմի թողարման մեջ։
Բացի այդ, Լեոնարդո Չեչին ֆիլմի համար ձայնագրեց "Freeze Frame" անվանումով երգը։ Նա Ադրիան Սալզեդոյի, Ռիդեր վան Կուտենի և Բեատրիս Արներայի հետ կատարել է Lost Frequencies-ի "Reality" երգը[22]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://calificaciones.incaa.gob.ar/index.php?q=TINI%2C+EL+GRAN+CAMBIO+DE+VIOLETTA&director=JUAN+PABLO+BUSCARINO&bt_buscar=Buscar+Calificaciones
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt5122374/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=240914.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.adorocinema.com/filmes/filme-240914/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://itunes.apple.com/es/movie/tini-the-movie/id1111033751?l=es
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt5122374/fullcredits
- ↑ 8,0 8,1 http://www.filmaffinity.com/ar/film398001.html
- ↑ 9,0 9,1 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ 10,0 10,1 Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Tini: The Movie»։ iTunes Store։ Belgium։ Վերցված է June 5, 2016
- ↑ «Tini: The Movie – The New Life of Violetta»։ Khaleej Times։ Վերցված է June 26, 2016
- ↑ 14,0 14,1 «Tini: The New Life of Violetta»։ iTunes Store։ United States։ Վերցված է December 10, 2016
- ↑ 15,0 15,1 «Watch Tini: The New Life of Violetta»։ Disney Movies Anywhere։ December 6, 2016։ Վերցված է December 9, 2016(չաշխատող հղում)
- ↑ «Calificaciones»։ INCAA (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից September 16, 2016-ին։ Վերցված է June 11, 2016
- ↑ «La nueva película de Martina Stoessel será un gran cambio para Violetta»։ E! Online (Spanish)։ Latin America։ Վերցված է May 23, 2016
- ↑ «Martina Stoessel protagonizará una película sobre su vida»։ Cinex (Spanish)։ Վերցված է May 23, 2016 (չաշխատող հղում)
- ↑ «Los planes de Martina Stoesssel tras estreno de "El Gran Cambio de Violetta"»։ Al Dia Dallas (Spanish)։ May 20, 2016։ Վերցված է May 23, 2016
- ↑ «El Gran Cambio de Violetta»։ TKM (Spanish)։ Argentina։ March 14, 2016։ Արխիվացված է օրիգինալից August 22, 2016-ին։ Վերցված է May 23, 2016
- ↑ «JAMIE TANNER»։ Spotlight։ Վերցված է մարտի 16, 2017
- ↑ Ziggiotto Simone (April 29, 2016)։ «Tini - La Nuova Vita di Violetta, conferenza stampa e anteprima italiana»։ Movietele (Italian)։ Վերցված է June 14, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տինի։ Ֆիլմ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|