Տիգրան Պետրոսյան (քրեական հեղինակություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
Տիգրան Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1975(1975-02-15)
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 2000(2000-11-05) (25 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանQ4095988?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկազմակերպված հանցագործություն և քրեական հեղինակություն
 Tigran Petrosian (1975) Վիքիպահեստում

Տիգրան Սամվելի Պետրոսյան (փետրվարի 15, 1975(1975-02-15), Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2000(2000-11-05), Մոսկվա, Ռուսաստան), քրեական հեղինակություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1975 թվականին փետրվարի 15-ին ՀԽՍՀ Քաջարան քաղաքում։ Զբաղվել է բռնցքամարտով։ 1990 թվականին ընդունվել Է Լենինգրադի Սուվորովի ռազմական ուսումնարան, սակայն շուտով բռնցքամարտի մրցումներում գլխի վնասվածք է ստացել, որից հետո սկսել է տառապել խոսքի և հավասարակշռման խանգարումներով, ինչի պատճառով նրան կոմիսիայի են ենթարկել և հեռացրել Սուվորովի ռազմական ուսումնարանից։

1990-ականների սկզբին Պետրոսյանը Սմոլենսկում մի շարք մարզիկների համախմբել է հանցավոր խմբավորման մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Պետրոսյանը քաղաք է ուղարկվել Մոսկվայի «օրենքով գողերի» կողմից՝ որպես «ընդհանուր ֆոնդի» և քաղաքի հսկող։ Մեկ տարվա ընթացքում Պետրոսյանի գլխավորած խմբավորումը կարողացել է հետ մղել մի քանի մրցակցային խմբերի և բարձր դիրք գրավել Սմոլենսկի քրեական հիերարխիայում[1]։

Իրավապահ մարմինների օպերատիվ տվյալներով՝ խմբավորումը սկզբում զբաղցվել է Մոսկվա -Մինսկ մայրուղու վրա վարորդների կողոպուտներով և սպանություններով, ավելի ուշ ռեկետով, թմրանյութերի վաճառքով, պատվիրված սպանություններով։ 1992 թվականին Պետրոսյանը և նրա մի քանի հանցակիցներ ձերբակալվել են «Կատրան» ընկերության վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, որտեղ հեղինակությունը համարվում էր թիկնապահ։ Հարձակման ժամանակ ընկերության աշխատակիցը հանել է կողոպտիչներից մեկի դիմակը, որով ճանաչել Է Պետրոսյանին։ Գործի քննությունը հանձնարարվել է Սմոլենսկի դատախազության քննիչ Սերգեյ Կոլեսնիկովին, որը Պետրոսյանի և նրա հանցակիցների գործողություններում հանցակազմ չի գտել[1]։

Սուվորովական Տիգրան Պետրոսյան (1991)

1992-1996 թվականներին Պետրոսյանը բազմիցս ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մի շարք հանցագործություններ կատարելու կասկածանքով, սակայն նրա գործերը, որոնք մշտապես հայտնվել են քննիչ Կոլեսնիկովի մոտ, միշտ դադարեցվել են հանցակազմի բացակայության պատճառով։ Այսպես, 1996 թվականի օգոստոսի 30-ին Պետրոսյանն իր ընկերոջ՝ Իգոր Նիլովի հետ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, ձերբակալման ժամանակ փորձել է թաքնվել իր «ՎԱԶ-21099» ավտոմեքենայով։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է խլացուցիչներով և զինամթերքով 9 ատրճանակ, ինչպես նաև սև դիմակներ։ Գործը կարճվել է։ Մեկ տարի անց՝ 1997 թվականի ապրիլի 12-ին, պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են Պետրոսյանին, ով ինքնաձիգից կրակել էր այն մեքենայի վրա, որում գտնվում էր Սմոլենսկի գործարարը, և Պետրոսյանին ձերբակալել են շքամուտքերից մեկում։ Չնայած փորձաքննության արդյունքներին, որը ցույց է տվել, որ Պետրոսյանի ձեռքերի և հագուստի վրայի յուղային և վառոդի հետքերը համընկել  են ինքնաձիգի յուղի մակնիշին, որը նա նետել էր շքամուտք վազելուց առաջ[1], քննիչ Սերգեյ Կոլեսնիկովը կրկին կարճել է գործը[2]։

1998 թվականին Կոլեսնիկովը հեռանում է դատախազությունից և դառնում ալկոհոլային խմիչքների արտադրության Սմոլենսկի խոշոր ձեռնարկության՝ «Բախուս»-ի ղեկավարը։ Օպերատիվ տվյալներով՝ ձեռնարկությունը գտնվել է Պետրոսյանի խմբավորման վերահսկողության տակ։ Կոլեսնիկովը հետագայում ընտրվել է Սմոլենսկի շրջանային դումայի պատգամավոր և սպանվել 2000 թվականին մի շարք մահափորձերից հետո[1]։

«Սպիտակ նետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանը ընկերոջ հարսանիքին

Պետրոսյանը հայտնի է դարձել որպես ուժային կառույցների շրջանակներում ստեղծված «Սպիտակ նետ» գաղտնի կազմակերպության մասին առասպելը հորինած մարդ, որն իբր զբաղվել է քրեական ներկայացուցիչների ֆիզիկական վերացմամբ՝ առանց դատաքննության և հետաքննության։ 1990-ականների վերջին անհետ կորել էին Պետրոսյանի մերձավոր շրջապատի անդամներ Իգոր Նիլովն ու Յուրի Տրուսովը, ում դիակը 1997 թվականի փետրվարի 11-ին խոշտանգումների հետքերով հայտնաբերվել էր Անաստասինո գյուղի լքված տան նկուղում։ Հեղինակությունը նրանց սպանությունը կազմակերպելու մեջ կասկածում էր հատուկ ծառայությունների աշխատակիցներին։ Շուտով փոքր հանցագործության համար ձերբակալված գործարար Անդրեյ Խալիպովը Սմոլենսկի մարզի դատախազ Վիկտոր Զաբոլոցկիի անունով հայտարարություն է գրում, որում ասվում էր, որ Նիլովի և Տրուսովի սպանությունը կազմակերպել է անձամբ Սմոլենսկի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Ալեքսանդր Լոմուտիկովը։ Խալիպովի հարցաքննությունն անցկացրել է մարզային դատախազության քննիչ Վալերի Իվչենկովը (սպանվել է անհայտ մարդասպանի կողմից 2007 թվականի հունիսի 18-ին)։ 1999 թվականի հունվար-փետրվար ամիսներին Սմոլենսկի շրջանի ՌԱԾ-ի վարչության աշխատակիցները ձերբակալվել են և բանտարկվել ՌԱԾ-ի քննչական մեկուսարանում՝ մարդկանց առևանգման և վեց սպանությունների մեղադրանքով, Արագ արձագանքման հատկու ջոկատի աշխատակիցներ Վլադիմիր Զալեսսկին, Սերգեյ Կամբուլատովը, ջոկատի հրամանատարի տեղակալ Վյաչեսլավ Պոպովը և պայթյունատեխնիկական բաժանմունքի պետ, Սմոլենսկի ոստիկանության հատուկ ջոկատի մայոր Ալեքսանդր Ժելեզնյակովը, իսկ որոշ ժամանակ անց՝ ավազակության, հանցավոր խմբավորումների և համայնքների դեմ պայքարի բաժնի պետ Վլադիմիր Խոդչենկովը և ինքը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետը՝ Ալեքսանդր Լոմտիկովը։ Ներքին գործերի նախարարության նշված սպաների հետ միասին ձերբակալվել է մասնավոր անվտանգության ձեռնարկության փոխտնօրեն Ալեքսեյ Կոնարևը, ինչպես պարզվել է նրա մահից հետո (2007 թվականի հունվարի 22-ին մեքենայի պայթյունի արդյունքում), Գլխավոր հետախուզական վարչության գործող մայորը։ Նիլովի և Տրուսովի սպանությունից բացի, ձերբակալվածներին ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբի առաջնորդների և անդամների նկատմամբ նման տեսակի արտադատական հաշվեհարդարի առնվազն 12 դրվագ։ Հետագայում, մարզի դատախազության ներկայացմամբ, որը ղեկավարում էր Վ. Զաբոլոցկին, պարբերաբար ձերբակալվել են Սմոլենսկի ոստիկանության  նախկին և ներկա այլ աշխատակիցներ[1]։

Այդ ժամանակ Պետրոսյանը կրկին քննչական մեկուսարանում էր՝ ձերբակալված շորթման համար։ Այս ընթացքում Պետրոսյանը բազմիցս հարցազրույցներ է տվել լրագրողներին՝ ասելով, որ իրեն հաջողվել է դադարեցնել Սմոլենսկի իրավապահ մարմինների կողմից օրինականության խախտումները։ «Սպիտակ նետի» գործով հետաքննությունը տևել է գրեթե երկու տարի, սակայն Լոմտիկովի և նրա հետ ձերբակալված իրավապահ մարմինների աշխատակիցների մեղավորությունն այդպես էլ ապացուցել չի հաջողվել։ Խալիպովը խոստովանել է, որ իրեն ստիպել են ցուցմունք տալ Լոմտիկովի դեմ ֆիզիկական և հոգեկան ազդեցության տակ։ Այնուամենայնիվ, 2000 թվականի մայիսին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը։

Նույն թվականի հոկտեմբերին Պետրոսյանը եկել է Սմոլենսկի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն և խոստովանել, որ «Սպիտակ նետ »-ն իր կողմից է հորինվել։ Իր խոստովանությունը Պետրոսյանը բացատրել է նրանով, որ հոգնել է թաքնվել իրավապահ մարմիններից և մրցակիցների։ Պետրոսյանի այրին՝ Նատալիան, որոշ ժամանակ անց պատմել է, որ վերադառնալով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական տարածքային վարչությունից, նրա ամուսինը երկար ժամանակ զարմացել է, թե ինչ են հարցրել իրեն այնտեղ։

…Ոչ մի բանի մասին։ Նա երկար ժամանակ մտածում էր այն հարցի շուրջ, թե ինչու էին իրեն կանչել ... բայց այդպես էլ ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Իսկ հիմա ես վստահ եմ, որ Տիգրանին պարզապես դուրս են հանել Մոսկվայում գտնվող իր անհայտ բնակարանից, հետո հետևել են մինչև տուն, իսկ մի քանի օր անց սպանել են[1]։

Սմոլենսկի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք մեղադրվում էին ծանր հանցագործությունների մեջ, ազատ են արձակվել կալանքից միայն 2002 թվականի սկզբին։ Գլխավոր դատախազության կողմից նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է «չապացուցված լինելու» պատճառով։ Այնուամենայնիվ,  «Սպիտակ նետի» գործով ներգրավվածներից մի քանիսը, ՆԳՆ-ի աշխատակիցներն ու նրանց գործընկերները շարունակել են պաշտպանել իրենց լիակատար անմեղությունը և բացեիբաց հանդես գալ մամուլում ու էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ նպատակ ունենալով հասնել դատախազության աշխատակիցների պատասխանատվության ենթարկմանը, որոնք, իրենց կարծիքով, գործել են Պետրոսյանի ստեղծած կազմակերպված հանցավոր ընկերակցության շահերից ելնելով։ Այս ընթացքում մի շարք մահափորձեր են կատարվել Ներքին գործերի նախարարության նախկին և գործող աշխատակիցների դեմ։ Սպանվում են Սմոլենսկի քրեական ոստիկանության պետ, Սմոլենսկի շրջանի ներքին գործերի նախարարության պետի տեղակալ Ալեքսանդր Պանտուխովը, նրա փեսան՝ ԿՀՊՆ-ի նախկին օպերլիազոր Դմիտրի Պրուդնիկովը, գնդակահարվում է Ոստիկանության հատուկ ջոկատի մայոր Ալեքսանդր Ժելեզնյակովը, մի քանի մահափորձեր է վերապրել Արագ արձագաքման հատուկ ջոկատի աշխատակից Սերգեյ Կամբուլատովը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունիսի 8-ին Պետրոսյանի դեմ առաջին մահափորձն է կատարվել։ Սմոլենսկի № 1308 ավտոշարասյան տարածքում մի քանի անհայտ անձինք հեշտությամբ վիրավորել են նրա ձեռքն ու հետույքը՝ գնդակահարելով Պետրոսյանի անձնական վարորդին՝ Ալեքսանդր Շևցովին։ Ավտոշարասյան պահակի ցուցմունքի համաձայն, որին հարձակվողները նախապես կապել են՝ գլխին աղբաման դնելով, Պետրոսյանի վրա դարանակալածները քողարկման համազգեստ են կրել, իսկ նրանց դեմքերը թաքցրել են բալակլավները։ Վախենալով իր կյանքի համար՝ հեղինակությունը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ամուսնանում է և վերցնում կնոջ ազգանունը՝ դառնալով Տիգրան Օլևսկի։ Սակայն 2000 թվականի նոյեմբերի 5-ին մարշալ Կատուկովի փողոցում գտնվող իր տան մոտ ինքնաձիգներից մարդասպանների կողմից գնդակահարվել է։ Միայն Պետրոսյանի գլխին հինգ փամփուշտ դիպավ։ Ընդհանուր առմամբ 18 կրակոց արձակելով և ստուգողական կրակոց արձակելով զոհի աչքին՝ մարդասպանները նստել են մեքենան և փախել հանցագործության վայրից[3]։ Պետրոսյանի սպանություն այդպես էլ չի բացահայտվում։ Հեղինակությունը թաղվել Է Սմոլենսկի եղբայրական գերեզմանատանը։

Սերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի «Սպիտակ նետ. Հատուցում» (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ստրոև, Ալեքսեյ Շիկին) սերիալում եղել է քրեական հեղինակություն Կուլիկ՝ դերասան Ալեքսանդր Գլինսկու կատարմամբ։ Այս կերպարը և նրա Կազմակերպված հանցավոր խումբը երկար ժամանակ թշնամության մեջ են եղել «Սպիտակ նետի» հետ և 12-րդ սերիայում հարձակվում են նրա աշխատակիցների վրա։ Բայց նրանք փրկվում են ստորգետնյա անցումով, իսկ Կուլիկը և նրա մարդիկ մահանում են պայթյունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дмитрий Ломов. (2001 թ․ դեկտեմբերի 2). «Тайна «Белой стрелы»». Саратовские новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Виктория Молодцова. «Кому под бандитами жить хорошо». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Дмитрий Ломов. (2000 թ․ նոյեմբերի 13). «Кто казнил криминального авторитета?». Труд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.