Տիգրան Թևրիզյան
Տիգրան Թևրիզյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, USC Gould School of Law? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան և դատավոր |
Տիգրան Մարտիրոսի Թևրիզյան Կրտսեր (օգոստոսի 4, 1940, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի Միացյալ Նահանգների շրջանային դատարանի պաշտոնաթող դատավոր։ 1985 թվականին նա եղել է հայկական ծագում ունեցող Միացյալ Նահանգների առաջին դաշնային դատավորը։ Այժմ նա JAMS-ում միջնորդ դատավոր է։
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ 1962 թվականին Թևրիզյանը սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բնական գիտությունների բակալավրում, իսկ 1965 թվականին սովորել է USC Gould School of Law համալսարանում։ USC-ում սովորելուն զուգահեռ նա եղել է Beta Theta Pi եղբայրության Gamma Tau մասնաճյուղի անդամ։ 1994 թվականին նա ստացել է ամենանշանավոր Օքսֆորդի գավաթը, որը եղբայրութթյան անդամները կարող են երբևէ ստանալ:1965-1966 թվականներին Լոս Անջելեսում Թևրիզյանը եղել է Arthur Andersen աուդիտային-հաշվապահական ընկերության հարկային հաշվապահ, իսկ հետո մինչև 1972 թվականը՝ մասնավոր պրակտիկայով։ 1972-1978 թվականներին եղել է Լոս Անջելեսի քաղաքային դատարանի դատավոր։ 1978-1982 թվականներին եղել է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի գերագույն դատարանի դատավոր, որից հետո՝ 1982-1985 թվականներին վերադարձել է իր մասնավոր պրակտիկային, այնուհետև 1985-1986 թվականներին այն շարունակել է Փասադենայում[1]։
Դաշնային դատական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի նոյեմբերի 7-ին Թևրիզյանը նախահագ Ռոնալդ Ռեյգանի կողմից առաջադրվել է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանային դատարանում, որը ստեղծվել էր 98 Stat. 333.-ի կողմից։ 1985 թվականի դեկտեմբերի 16-ին նա հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից, իսկ հաջորդ օրը ստացել է իր իրավասությունը։ 2005 թվականի օգոստոսի 5-ին ստացել է սենիորի կարգավիճակ, իսկ 2007 թվականի ապրիլի 19-ին։
Նշանավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևրիզյանը դատապարտել է հանցագործ ձեռներեց Բերրի Մինկովին և 1987 թվականին բանտարկել է նրան[2]։ Նա նաև 2007 թվականին մահապատժի է ենթարկել Յուրիուս Կադամովային և Յուրի Միխելին, որոնք օտարերկրյա քաղաքացիներ էին և ընդհանուր հաշվով սպանել էին հինգ մարդկանց[3]։
Հետդատական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի դրությամբ Թևրիզյանը JAMS-ում միջնորդ դատավոր է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Confirmation hearings on federal appointments : hearings before the Committee on the Judiciary, United States Senate, Ninety-ninth Congress, first session, on confirmation hearings on appointments to the federal judiciary and the Department of Justice. 4.J 89/2:S.hrg.99-141/ pt.2 (1985)
- ↑ «Cleaner, bilker gets 25 years». Iowa City Press-Citizen. 1989 թ․ մարտի 28. էջ 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Two men sentenced to death in California reservoir bodies case». Orange County Register. 2007 թ․ մարտի 12.
- ↑ «Dickran Tevrizian, JAMS Mediator and Arbitrator». www.jamsadr.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|