Տիգրան Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Ամիրջանյան
Ծնվել է1835
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1897
Մահվան վայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՎարագավանք և Արամյան-Ունճյան վարժարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, գրող, կոմպոզիտոր և դրամատուրգ

Տիգրան Ամիրջանյան (1835, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1897, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, երգահան, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Վարագավանքում, ապա սովորել Կ. Պոլսի Արամյան վարժարանում։ 1867 թ.-ից՝ ուսուցիչ Վանի Ղուկասյան վարժարանում։ 1860-ական թթ. սկզբին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, «Վարդան Մեծ» և «Տրդատ Մեծ» ողբերգությունները, որոնք 1867 թվականին բեմադրվել են Վանում։

1873 թ.-ին Վարազում լույս են տեսել «Մրմունջք» չափավոր պատկերը, «Ուսյալ պանդուխտ» ողբերգությունը։ Գրել է նաև իր թատերգությունների երաժշտությունը։ Իր ստեղծագործություններում Ամիրջանյանը նկարագրել է թուրքական բռնակալական վարչակարգը, հայ ժողովրդի հարստահարումը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, դարձել են պանդուխտ։ Ըստ Ամիրջանյանի՝ Արևմտյան Հայաստանում թագավորում են զրկանքը, բռնությունը, ստրկությունը, սուգն ու արտասուքը, հափշտակումները և թուրքական վայրագությունը, որոնց դեմ պետք է պայքարել զենքով։ Ամիրջանյանը Թուրքիան անվանում է «ցամաքած երկիր», 1876 թ.-ի օսմանյան սահմանադրությունը՝ «օսմանյան խաբեություն», իսկ երիտթուրքերի մասին գուշակել է, որ նրանք մի օր «անխնա պետք է կոտորեն հայ ազգը»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 323 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png