Jump to content

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան
Estação Ecológica da Terra do Meio
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքUruará? և Պարա
Հիմնվել էփետրվարի 17, 2005
Մակերես3 373 136 հեկտար
ԲԾՄ139 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Terra do Meio), էկոլոգիական կայան Բրազիլիայի Պարա նահանգում։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանն ունի 3373133.89 հա տարածք[1]։ Ընդգրկում է Ալտամիրա և Սան Ֆելիս դու Շինգու մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարա նահանգում[2]։ Կայանը ներառում է հարթավայրային մասեր, ինչպես նաև Հարավային Ամազոնի սարահարթերը։ Այն գտնվում է Շինգու գետի և նրա վտակի՝ Իրիրի միջև, որը հոսում է էկոլոգիական կայանի տարածքով՝ հարավից հյուսիս ուղղությամբ։ Իրիրին սկիզբ է առնում Սերրա դու Կաշիմբուից և հոսում է 900 կմ՝ մինչև Շինգուին միանալը։ Եղանակից կախված՝ գետերը զգալիորեն տարբերվում են իրենց ծավալով։ Չոր եղանակին առաջանում են ջրվեժներ, ժայռեր ու սահանքներ[2]։

Տերրա դու Մեյուն հարավարևելքից սահմանակից է 445408 հա տարածքով Սերրա դու Պարդու ազգային պարկին[3]։ Առաջարկվող Հարավային Ամազոն էկոլոգիական միջանցքը կմիանա էկոլոգիական կայանին, ինչպես նաև տարածաշրջանում պահպանվող և բնիկ այլ տարածքներին[4]։

Շրջակա միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը գտնվում է Ամազոն բիոմում[5]։ Ջերմաստիճանը տատանվում է 19-ից մինչև 28 °C, իսկ միջինը՝ 23 °C է։ Տարեկան տեղումների միջին քանակը 1855 մմ է։ Չոր եղանակի ընթացքում՝ մայիսից մինչև նոյեմբեր, կա բնական կամ մարդու գործունեության հետևանքով առաջացող հրդեհի բարձր վտանգ։ Հողերը, ընդհանուր առմամբ, աղքատ են սնուցող նյութերով։ Միավորման 76 %-ը ծածկված է բաց նախալեռնային խոնավ անտառով՝ լիանաներով, իսկ 18.4 %-ը ծածկված է դարձյալ բաց նախալեռնային խոնավ անտառով՝ երևացող ամպհովանիով։ Ավելի փոքր տարածքներում խիտ նախալեռնային խոնավ անտառն ունի միանման ամպհովանի, իսկ բաց նախալեռնային խոնավ անտառը՝ արմավենու ծառեր և խիտ հեղեղվող խոնավ անտառ[2]։

Էկոլոգիական կայանի տարածքով անցնող չվող թռչուններն են՝ ջրարծիվը (Pandion haliaetus), մանուշակագույն ծիծեռնակը (Progne subis), առափնյա ծիծեռնակը (Riparia riparia) և գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica)։ Էնդեմիկ թռչուններից են՝ գուանը (Penelope pileata), ամազոնյան փայտփորիկը (Dendrocolaptes certhia) և այլն[2]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ստեղծվել է 2005 թվականի փետրվարի 17-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության I կատեգորիային (արգելավայր)։ Նպատակն է պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին[2]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[6]։

Էկոլոգիական կայանի կառավարման պլանը հրապարակվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին։ Հեղինակները ստիպված էին պայքարել հողային սպեկուլյացիայի խնդիրների դեմ։ Ավանդական ընտանիքները, իրենց մեծարժեք գիտելիքներով, թույլտվություն են ստացել մնալու «ինտենսիվ օգտագործվող գոտում», ինչպես նաև ինտեգրվելու տարածքի կառավարման մեջ։ Գոտու նպատակն է պահպանել բնական միջավայրը՝ մարդկային սակավ գործունեությամբ ու ապահովել իրազեկման ծրագրերի, բնապահպանական կրթության և ուսումնասիրությունների համար նախատեսված տեղեր։ Այն թույլ է տվել տների, այգիների ու ռեսուրսների սահմանափակ օգտագործումը՝ հիմնականում անհատական օգտագործման համար՝ ըստ ավանդական սովորության[7]։

Էկոլոգիական կայանը գտնվում է տարածաշրջանում, որը պարունակում է 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ և 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Լիովին պաշտպանված տարածքները՝ Ամազոնիա, Ժամանշիմ, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[8]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են` Տապաժոշ բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշիմ, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոշ ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Esec da Terra do Meio – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Unidade de Conservação ... MMA
  3. PARNA da Serra do Pardo – ISA
  4. «Ayres et al. 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Amazon Biome: protected areas: Coordinated audit
  6. Full list: PAs supported by ARPA
  7. Ronaldo Weigand Jr. 2016
  8. 8,0 8,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերրա դու Մեյու էկոլոգիական կայան» հոդվածին։