Ժամանշիմ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ժամանշիմ ազգային պարկ
Parque Nacional do Jamanxim
Parque Nacional Jamanxim.jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՎարչատարածքՊարա
Հիմնվել էփետրվարի 13, 2006
Մակերես8597,97 կմ²
ԲԾՄ204 մետր
Կոորդինատներ: 5°44′26.199600100001″ հվ. լ. 55°51′59.101200099994″ ամ. ե. / 5.74061100002777813° հս․. լ. 55.86641700002777355° ավ. ե. / 5.74061100002777813; 55.86641700002777355
Ժամանշիմ ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ժամանշիմ ազգային պարկ

Ժամանշիմ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Jamanxim), ազգային պարկ Բրազիլիայի Պարա նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանշիմ ազգային պարկն ընդգրկում է Ամազոն խոնավ անտառի 859797 հա տարածքը[1]։ Այն գտնվում է Ալտամիրա, Իտայտուբա և Տրայրան մունիցիպալիտետների որոշ մասերում՝ Պարա նահանգում[2]։ Տրայրան ազգային անտառը սփռված է դեպի հյուսիս[3]։

Պարկը հիմնականում տեղակայված է Ժամանշիմ-Շինգու ցածրավայրում՝ համեմատաբար հարթ տեղանքով՝ 100-200 մետր բարձրության վրա։ Հարավային Պարայի հարթավայրը ունի 200-300 մետր բարձրություն։ Արևմուտքում գտնվող Տապաժոշ հարթավայրի երկու փոքր տարածքները բաղկացած են բլուրներից՝ 100-400 մետր բարձրությամբ։ Պարկը պարունակում է Ժամանշիմ, Տոկանտինս ու Արուրի գետերի ենթաավազանները՝ Տապաժոշ ավազանի ներսում։ Այն նաև ներառում է Ռատաո և Իրիրի ավազանների շատ փոքր մասեր։ Տարեկան տեղումների քանակը 2228 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 24-ից մինչև 33 °C, իսկ միջինը` 28 °C է[2]։

Բուսականությունը ներառում է բաց խոնավ անտառ՝ որթատունկերով ու արմավենու ծառերով, ինչպես նաև խիտ նախալեռնային խոնավ անտառ՝ երևացող ամպհովանիով և խիտ հեղեղվող խոնավ անտառ՝ միանման ամպհովանիով։ Ծառատեսակներն ունեն փայտանյութի բարձր արժեք, որոնք ենթակա են ինտենսիվ շահագործման և կարևոր են Ամազոնյան կենսաբազմազանության պահպանման համար։ Դրանք ներառում են այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ Cedrela odorata, Manilkara huberi, Minquartia և այլն։ Փայտանյութի այլ արժեք ունեցող տեսակներն են՝ Aspidosperma carapanauba, Carapa guianensis ու Bertholletia excelsa[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը և տեսարժան վայրերը՝ նպաստելով գիտական հետազոտությունների զարգացմանը, կրթական գործունեության ու բնապահպանական մեկնաբանության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։ Այն ստեղծվել է 2006 թվականի փետրվարի 13-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից (ICMBio)[1]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[4]։ Պաշտպանված տեսակներից են՝ յագուարը (Panthera onca) և հսկա ջրասամույրը (Pteronura brasiliensis)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]