Տերուկ դեղագործական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տերուկ դեղագործական
Տերուկ դեղագործական
Տերուկ դեղագործական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Ծխաբուսայիններ (Fumarioideae)
Ցեղ Ծխաբույս (Fumaria)
Տեսակ Տերուկ դեղագործական (F. officinalis)
Միջազգային անվանում
Fumaria officinalis

Տերուկ դեղագործական (լատ.՝ Fumaria officinalis), հաճարազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-40 սմ բարձրությամբ ցողունով, թույլ զարգացած առանցքային և ուղղաձիգ արմատով, միամյա գեղեցիկ խոտաբույս է։ Հերթադիր գորշակապտավուն տերևները մասնատված են եռակի փետրաձև, երկարավուն նշտարաձև կամ գծային փոքր մասերի։ Տերևանութներից աճող նոսր ողկույզներում հավաքված են երկսեռ անկանոն, վարդագույն կամ ծիրանի ծաղիկները։ Երկու բաժակաթերթիկներով բաժակը զգալիորեն կարճ է 4 պսակաթերթիկներից կազմված երկշուրթ պսակից։ Անհարթ մակերեսով, գագաթում փորվածք ունեցող պտուղը միասերմ ընկուզիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր լանջերին և թփուտներում։ Տարածված է Տավուշի և Վայոց ձորի մարզերում, Երևանում և Արցախում։ Թունավոր բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը ծաղիկներով։ Ժողովրդական բժշկության մեջ ծխաբույսի թուրմը և ոգեթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, ցավազրկող և ընդհանուր կազդուրիչ միջոց դեղնախտի, լեղուղիների և լեղապարկի հիվանդությունների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689