Տետիշերի
Տետիշերի | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 16-րդ դար |
Մահացել է՝ | Մ.թ.ա. 1540-ականներ |
Վախճանի վայր | Թեբե |
DB320 | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնյոթերորդ արքայատոհմ |
քաղաքական գործիչ | |
Երեխաներ | Ահհոտեպ I, Սեկենենրա Սաա II, միգուցե Կամոս և Սիտջեհուտի |
Տետիշերի (անգլ.՝ Tetisheri), եգիպտական տասնյոթերորդ արքայատոհմի վերջի և տասնութերորդ արքայատոհմի սկզբի թագավորական ընտանիքի մայրապետ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետիշերին եղել է Տջեննայի ու Նեֆերուի դուստրը։ Նրա ծնողների անունները հայտնի են TT320 արքայական գաղտնարանում հայտնաբերված մումիաների փաթաթաններից[1]։ Չնայած իր ոչ թագավորական ծագմանը՝ Սենախտենրեն նրան ընտրել է դառնալու իր կինն ու մեծ թագուհին։ Հանդիսացել է Սեկենենրե Տաայի, թագուհի Ահհոտեպ I-ի ու հավանաբար նաև փարավոն Կամոսի մայրը[1]։
Փարավոն Ահմոս I-ն Աբիդոսում ստելա է կանգնեցրել, որում հայտարարվել է Տետիշերիի համար բուրգի և «տան» կառուցման մասին։ Ահմոսը թագուհու մասին խոսել է որպես «Իմ մոր մայր և իմ հոր մայր, մեծ թագավորի կին և թագավորի մայր Տետիշերի»(Ջեյմս Հենրի Բրեստեդ)[2]։
Հուղարկավորություն, հուշադամբարան և բուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետիշերին հավանաբար հուղարկավորվել է Թեբեում ու հետագայում վերահուղարկավորվել TT320 արքայական գաղտնարանում[1]։ Թեբեում ոչ մի դամբարան դեռևս վերջնականապես բացահայտված չէ որպես Տետիշերիինը, թեև նրանը համարվող «Անհայտ կին B» անվանված մումիան ընդգրկվել է արքայական գաղտնարանում վերահուղարկավորված արքայական ընտանիքին պատկանող այլ մումիաների թվում[3]։
Փարավոն Ահմոսն Աբիդոսում իր իսկ ընդարձակ դամբարանի կենտրոնում նրա պատվին հուշադամբարան կամ կենոտաֆ է կանգնեցրել։ Ցեխախորանարդիկներից պատրաստված այս կառույցը հայտնաբերվել է 1902 թվականին Եգիպտոսի ուսումնասիրման միության կողմից և պարունակել է ստելա, որտեղ մանրամասն ներկայացվել է Ահմոս I-ի ու վերջինիս քույր-կնոջ՝ Ահմոս-Նեֆերտարիի կողմից Տետիշերիին նվիրված բուրգի ու սրբավայրի կառուցման մասին[4]։
Այժմ Բրիտանական թանգարանում գտնվող Տետիշերի թագուհու արձանիկը Վ․ Դեյվիսը կեղծված է համարել՝ ելնելով թագուհու նմանատիպ արձանի ստորին հատվածի մակագրության ստրկական նմանակման վրա։ Սակայն որոշ գիտնականներ կասկածի տակ են դրել այս վերագրումը և հարցեր են բարձրացրել բուն արձանի, այլ ոչ թե մակագրության հնարավոր իսկության վերաբերյալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Aidan Dodson and Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, 2004.
- ↑ Breasted, 1906. Ancient Records of Egypt, section: v. 2. The eighteen dynasty, p.14-17. James Henry Breasted, 1906, University of Chicago Press.
- ↑ Partridge, Robert. Faces of Pharaohs, The Rubicon Press, 1994, p. 28.
- ↑ Porter and Moss, Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Statues, Reliefs and Paintings, Volume V. Upper Egypt: Sites. (1st ed.) 2004, pg 91-92.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետիշերի» հոդվածին։ |
|