Ջեյմս Հենրի Բրեստեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Հենրի Բրեստեդ
Smithsonian Institution Archives - SIA2007-0364.jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1865(1865-08-27)[1][2][3]
ԾննդավայրՌոքֆորդ, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 2, 1935(1935-12-02)[4][2][5][3] (70 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, North Central College?, Հումբոլդտի համալսարան և Chicago Theological Seminary?
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պատմաբան, եգիպտագետ, համալսարանի պրոֆեսոր և դեղագործ
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և American Historical Association?
James Henry Breasted Վիքիպահեստում

Ջեյմս Հենրի Բրեստեդ (օգոստոսի 27, 1865(1865-08-27)[1][2][3], Ռոքֆորդ, Իլինոյս, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 2, 1935(1935-12-02)[4][2][5][3], Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի հնագետ և պատմաբան՝ զբաղված եգիպտագիտության, ինչպես նաև արևմուտքի վրա Մերձավոր Արևելքի անտիկ քաղաքակրթության ազդեցության և ուղղափառ քաղաքակրթության հարցերով: Նրա աշխատանքները շոշափել են նաև Հին Արևելքի պատմության այլ կարևոր ասպեկտներ ևս (մասնավորապես՝ նա առաջարկել է «բարեբեր մահիկ» եզրույթը): Բրեստեդի գլխավոր աշխատանքը «Եգիպտոսի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև պարսկական նվաճումները» աշխատությունն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես նա աշխատել է հայրենի քաղաքի դեղատանը և 1882 թվականին ստացել դեղագործի դիպլոմ: Հետագա ուսումն ստացել է Հյուսիսային կենտրոնական քոլեջում (1888 թվական) և Չիկագոյի աստվածաբանական սեմինարիայում, որտեղ ուսումնասիրել է իր առաջին արևելյան լեզուն՝ եբրաերենը: Ապա նա ավարտել է Եյլի համալսարանը (1891 թվական), որտեղ հետաքրքրվել է եգիպտագիտությամբ և Ուիլյամ Ռեյնի Հարփերի առաջարկով մեկնել է Գերմանիա, որտեղ շարունակել է ուսումը գերմանացի պատմաբան Ադոլֆ Էրմանի մոտ Բեռլինի համալսարանում (1892-1894 թվականներ):

1894 թվականին ստացել է դոկտորական աստիճան՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին նմանատիպ քաղաքացին: Նույն թվականից եղել է Չիկագոյի համալսարանի եգիպտագիտության ամբիոնի օգնական և դասախոս: Այստեղ 1905 թվականից դարձել է եգիպտագիտության և արևելքի պատմության պրոֆեսոր: 1919 թվականին ստանալով Ռոքֆելլեր Կրտսերի ֆինանսավորումը՝ դարձավ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի հիմնադիրը: Այն առաջին հաստատությունն էր Նոր աշխարհում, որը մասնագիտացված էր եգիպտագիտության բնագավառում և շուտով վերածվեց արևելագիտության աշխարհի առաջատար կենտրոններից մեկը:

1928 թվականին եղել է Ամերիկյան պատմական ասոցացիայի նախագահ, 1923 թվականից ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի իրական անդամ, Բրիտանական ակադեմիայի (1934 թվական) և Բեռլինի գիտությունների ակադեմիայի (13.06.1907) թղթակից-անդամ:

Մահացել է ստրեպտոկոկային թոքաբորբի վարակից Նյու Յորքում՝ Եգիպտոս գնալու ճանապարհին, թաղված է հայրենի Ռոկֆորդ քաղաքում: Թաղման վայրում կառուցվել է խորանարդի տեսքով հուշաքար՝ կառուցված ասուանյան գրանիտից, որը նվիրել էր Եգիպտոսի կառավարությունը:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է ինչպես գրասենյակային պատմական և լեզվական հետազոտությամբ, այնպես էլ դաշտային հնագիտական հետազոտությամբ: Սկսած 1898 թվականից մասնակցել է պեղումների Եգիպտոսում, 1905-1907 թվականներին գլխավորել է գիտական արշավախումբ Եգիպտոսում և Սուդանում: Որպես Արևելյան ինստիտուտի տնօրեն՝ կազմակերպել է նոր արշավախմբեր Եգիպտոսում (պեղումներ Լուքսորում, այդ թվում Ռամզես 3-րդի տաճարը Մեդինետ-Աբուում), Պաղեստինում (Մեգիդդո), Թուրքիայում, Իրաքում և Իրանում (Պերսեպոլիս):

Գերմանական թագավորական ակադեմիայի և իր կոլեգաների առաջարկով, ովքեր աշխատում էին եգիպտերեն լեզվով բեռլինյան բառարան կազմելու վրա, ստանձնեց Եվրոպայի թանգարաններում գտնվող անտիկ եգիպտական արձանագրությունները պատճենելու և համակարգելու գործը: Ինքն էլ նախաձեռնել է Չիկագոյի ասորական բառարանի ստեղծումը: 1930 թվականին մեկնել և հրապարակել է Էդվին Սմիթի պապիրուսի տեքստը:

Գլխավոր աշխատությունը՝ «Եգիպտոսի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև պարսկական նվաճումները», պահպանում է իր արժեքը մինչև այսօր և հանդիսանում է անտիկ Եգիպտոսի պատմությունն ընդգրկող հիմնաքարային աշխատությունը: Նրա գրչին են պատկանում նաև այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Հին Եգիպտոսի տեքստեր. պատմական փաստաթղթեր հնագույն ժամանակներից մինչև պարսկական նվաճումները» հինգհատորյակը, «Անտիկ ժամանակներ» հնագույն պատմական քրեստոմատիան, «Քաղաքակրթության նվաճումը», «Էդվին Սմիթի վիրաբուժական պապիրուսը» և «Գիտակցության ակունքներին մոտ» մոնումենտալ աշխատությունները: Նրա «Քադեշի ճակատամարտը» մինչև այսօր պահպանում է իր գիտական արժեքը որպես առաջին փաստագրված մարտի հետազոտություն մարդկության պատմության մեջ:

Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A History of Egypt from the Earliest Times to the Persian Conquest. — New York : Charles Scribner's Sons, 1905. (2nd ed., 1909).

Ռուսալեզու հրատարակչություն. Բրեստեդ Ջ. Գ. Եգիպտոսի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև պարսկական նվաճումները, 1915 վերահրատարակություն ռուսերեն լեզվով Բ. Ա. Տուրաևի «Եգիպտական գրականություն» աշխատությունը, 2003, 2008.

  • A history of the ancient Egyptians, James Breasted. — N. Y.: Charles Scribner’s Sons, 1908.
  • Ancient Records of Egypt: Historical Documents from the Earliest Times to the Persian Conquest, collected, edited, and translated, with Commentary. — Chicago : University of Chicago Press, 1906–1907.
  • Development of Religion and Thought in Ancient Egypt: Lectures delivered on the Morse Foundation at Union Theological Seminary. — N. Y. : Charles Scribner's Sons, 1912.
  • Ancient Times — A History of the Early World. — Boston : The Athenæum Press, 1916.
  • Survey of the Ancient World. — Boston : The Athenæum Press, 1919.
  • Oriental Forerunners of Byzantine Painting (University of Chicago Oriental Institute Publications; 1). — Chicago : University of Chicago Press, 1924.
  • The Conquest of Civilization. — N. Y.; L. : Harper and Brothers, 1926.
  • The Dawn of Conscience. — N. Y. : Charles Scribner's Sons, 1933.
  • Ancient Times — A History of the Early World. — Second Revised & Largely Rewritten. — Boston : The Athenæum Press, 1935.

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի չափով հնագետին կարելի է համարել «փարավոնների անեծքի» լեգենդի աանուղղակի ստեղծողներից: Հենց Բրեստեդի՝ Հովարդ Քարթերի տանը տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին նամակի հրատարակչությունից սկսած (1922 թ. դեկտեմբերի 22-ին «Նյու Յորք Թայմս» ամսագրում), երբ հետազոտողի թռչնակին կերավ կոբրան, մամուլում տարածվեցին մեկնաբանություններ, որ դա վատ նախանշան է պեղումների մասնակիցների համար: Հատկանշական է այն, որ հենց Բրեստեդը մահացել է դամբարանը բացելուց տասներեք տարի անց յոթանասուն տարեկան հասակում, ինչը չի խանգարում «դեղին մամուլին» նրան դասել «անեծքի զոհերի» շարքին: Բրեստեդի գիրքը՝ «Գիտակցության ակունքներին մոտ», ունեցել է նշանակալի ազդեցություն Զիգմունդ Ֆրոյդի «Այս մարդը Մովսեսն է» աշխատության համար: Առաջին մեսենջերային դասախոսությունները կարդացել է 1924 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118659936 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Брэстед Джеймс Генри // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Comité des travaux historiques et scientifiques — 1834.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [Брэстед, Джеймс Генри / Томашевич О. В. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 260. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]