Տեսսա Հոֆման
Տեսսա Հոֆման Tessa Hofmann | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1949 (75 տարեկան) Բասսում, Diepholz, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Տեսսա Հոֆման (անգլ.՝ Tessa Hofmann, դեկտեմբերի 15, 1949, Բասսում, Diepholz, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969-1974 թվականներին սովորել է Արևմտյան Բեռլինի Ազատ համալսարանում, ուսումնասիրել սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա։
1974-1975 թվականներին ստաժավորվել է Սանկտ Պետերբուրգի, Երևանի, Թբիլիսիի համալսարաններում։ 1979 թվականից՝ «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահության անդամ է և համակարգիչ խմբի ղեկավար, որի շրջանակներում էլ հանդես է գալիս Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով։
1983 թվականին Լոզանում կայացած հայկական համաշխարհային 2-րդ կոնգրեսում կարդացել է «1923 թ. Լոզանի պայմանագիրը և նրա հետևանքները հայերի ներկայիս վիճակի համար» զեկուցումը։ 1983-ից Ազատ համալսարանի Արևելյան Եվրոպա ինստիտուտի (Բեռլին) գիտաշխատող էր, 1991 թվականից՝ ԱՊՀ և Ռուսաստանի (նախկին ԽՍՀՄ) գրականության (մատենագրության) փաստագրության կենտրոնի ղեկավար։
1984 թվականին ժողովուրդների մշտական ատյանի (Փարիզ) նիստում հանդես է եկել որպես փորձագետ՝ Գերմանական աղբյուրները և վկաների ցուցմունքները հայերի ցեղասպանության մասին զեկուցումով։ 1985 թվականին իր գործընկեր Ժ. Քոչարյանի հետ Բեռլինում հիմնել է Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն։ 1987 թվականին մասնակցել է Վիեննայում կայացած «Թուրքիայի հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով փորձագետների միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը։ Հոֆմանը ազգությամբ ոչ հայ գիտնականներից առաջինն էր, որ 1988 թվականին արժանացել է ՀԲԸՄ մրցանակին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար։ Հոֆմանը հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների։
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մայիսի 29-ին Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։
2012 թ. ապրիլի 12-ին արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Deutschland und Armenien։ Versuch einer Auseinandersetzung und Aufarbeitung, "Pogrom", 1979, N 64;
- Der türkische Völkermord an den Armeniern 1915/16։
- Hintergründe, Verlauf und Auswirkungen, Beiträge über Armenische Geschichte, Evangelisches Bildungswerk. B., 1986;
- Armenien. VöIkermord Vertreibung Exit. Menschenrechtarbeit für die Armenier 1979-1987, Göttingen-Wien, 1987 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118090569 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի հայագետներ
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի մրցանակակիրներ
- Գերմանացի պատմաբաններ
- Հայագետներ