Տեյդե (ազգային պարկ)
| Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք, Իսպանիայի ազգային պարկ, ազգային պարկ և Natura 2000 site? |
|---|---|
| Կազմված է | Teide national monument? |
| Մասն է | Իսպանիայի Ազգային պարկերի ցանց |
| Երկիր | |
| Վարչատարածք | Կանարյան կղզիներ և Սանտա Կրուս դե Տեներիֆե |
| Տեղագրություն | Տեներիֆե |
| Հիմնվել է | հունվարի 22, 1954[2] |
| Մակերես | 189,9 կմ² և 18 824,6115 հեկտար[1] |
| ԲԾՄ | 2278 մետր |
| 28°16′35″N 16°38′34″W / 28.276455062377°N 16.642669190571°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Իսպանիա" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Տեյդե (իսպ.՝ Parque nacional del Teide), ազգային պարկ Տեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա)։
Ազգային պարկը կենտրոնացած է Տեյդե լեռան վրա, որն ամենաբարձր լեռն է Իսպանիայում (բարձրությունը 3718 մ)։ Ազգային պարկ կարգավիճակը ստացել է 1954 թվականի հունվարի 22-ին՝ ըստ այդմ դառնալով Իսպանիայի ամենահին պարկերից երրորդը։ Պիկո Վիեխոն, որը մտնում է պարկի սահմանների մեջ, երկրորդ ամենաբարձր հրաբուխն է Կանարյան կղզիներում։ Լեռան բարձրությունը 3135 մ է։ Տեյդե լեռը և Պիկո Վիեխոն երկու միակ գագաթներն են, որ գտնվում են 3000 մետր բարձրության վրա։
Տեյդե ազգային պարկն ունի 18990 հա տարածք։ Տեղակայված է Լա Օրոտավա մունիցիպալիտետում։ Այն հռչակվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2007 թվականի հունիսի 28-ին[3]։ 2007 թվականի վերջից սկսած, համարվել է Իսպանիայի 12 գանձերից մեկը։ Տեյդեի արևելքում՝ լեռնաշղթայի վրա գտնվում է Օբսերվատորիա աստղադիտակները։
Տեյդեն ամենաշատ այցելուներ ունեցող ազգային պարկն է Իսպանիայում և Եվրոպայում[4]։ Ամեն տարի այստեղ հյուրընկալվում է 3 միլիոն զբոսաշրջիկ[5]։ 2016 թվականին պարկը գրանցել է 4079823 այցելու՝ գրանցելով պատմական ռեկորդ[6][7]։ Տեյդեն ամենահայտնի բնական պարկն է ոչ միայն Տեներիֆեյում, այլև բոլոր Կանարյան կղզիներում։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավան հոսելով առաջացրել է բերրի և հանքային աղերով հարուստ հող, ինչը նպաստել է բուսական աշխարհի զարգացմանը։ Բուսական աշխարհը բաղկացած է 168 տեսակի բույսերից, որոնցից 33-ը էնդեմիկ են[8]։
Կանարյան կղզիների սոճու անտառները տարածվում են 1000-2100 մ բարձրությունների վրա, որոնք ծածկում են հրաբխի զառիթափ լանջերը և ունեն ալպիական ծառաշարք։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Nationally designated areas (CDDA)
- ↑ https://www.miteco.gob.es/es/parques-nacionales-oapn/red-parques-nacionales/parques-nacionales/teide/ficha-tecnica.html
- ↑ «Teide National Park». World Heritage List. UNESCO. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
- ↑ En las entrañas del volcán|El Español
- ↑ «Parque Nacional del Teide. Ascenso, Fauna, Flora...». Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ El Teide bate récord de visitantes y supera los cuatro millones
- ↑ El Teide bate su récord de visitantes en 2016, con más de cuatro millones
- ↑ Dupont, Yoko L., Dennis M., Olesen, Jens M., Structure of a plant-flower-visitor network in the high altitude sub-alpine desert of Tenerife, Canary Islands, Ecography. 26(3), 2003, pp. 301–310.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNESCO World Heritage Site datasheet
- Teide National Park - Official Website of Tenerife Tourism Corporation Արխիվացված 2009-07-03 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեյդե (ազգային պարկ)» հոդվածին։ |
| ||||||||||
