Տաֆրինայիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաֆրինայիններ
Nsr-slika-338.png
Taphrina pruni
Սնկի մանրադիտակային կառուցվածքը և սնկից վնասված պտուղը։ Նկար 1892
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Ասկոմիցետներ
Դաս Տաֆրինոմիցետներ
Կարգ Պայուսակավոր սնկեր
Ցեղ Տաֆրինայիններ
Լատիներեն անվանում
Taphrinales
Սերունդներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տաֆրինայիններ[1] (լատ.՝ Taphrinales), պայուսակավոր սնկերի դասի, բարձրակարգ բույսերի մակաբույծ են։ Ենթադասում ընդգրկված են դասի այն ներկայացուցիչները, որոնց պայուսակները և պայուսակասպորները առաջանում են անմիջապես միցելիումի վրա։

Նկյարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն օրգանոտրոպ ազդեցություն, ախտահարում են որոշակի օրգաններ՝ արտազատելով ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր՝ ֆիտոհորմոններ, առաջացնում են վնասված օրգանների հիպերտրոֆիա և դեֆորմացիա։ Նեղ մասնագիտացված մակաբույծներ են, ախտահարում են բույսերի միայն որոշակի օրգանները։

Տաֆրինա ձևախախտող
Տաֆրինա դեղձենու

Դիկարիոֆիտ միցելիումը տարածվում է հյուսվածքների միջբջջային տարածություններում։ Պայուսակները ձևավորվում են անմիջապես միցելիումի վրա բույսի ախտահարված օրգանի կուտիկուլայի տակ։ Հասունանալուց հետո դրանք պատռում են կուտիկուլան և դուրս գալիս մակերես։ Բույսերի վնասված օրգանների (պտուղներ և տերևներ) մակերեսի վրա տաֆրինային սնկերը առաջացնում են խիտ դասավորված պայուսակներից կազմված մոխրագույն կամ դեղնավուն փառ։ Հայտնի են մոտ 100 տեսակ բարձրակարգ բույսերի օբլիգատ մակաբույծներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգը բաղկացած է երկու ընտանիքից, որոնք ներառում են 8 ցեղ և մոտ 140 տեսակ։[2]

ՀՀ-ում տարածված են՝

  • Տեսակ

(լատ.՝ Taphrina deformansդեղձենու տերևների գանգրություն հիվանդությունների հարուցիչները։ Սնկի գործունեության հետևանքով առաջացած պաթոլոգիական պրոցեսը ի վերջո հանգեցնում է ամբողջականորեն վնասվելուն։

  • Տեսակ տաֆրինա սալորենու (լատ.՝ Taphrina pruni)՝ հարուցում է սալորենու, բալենու և այլ ծառաբույսերի պտուղների ձևախախտում։ Պտուղները գերաճում են, դառնում պարկաձև, զրկվում կորիզից։ Հիվանդությունը կոչվում է փուչ պտուղ կամ գրպանիկ։
  • Տեսակ տաֆրինա բալենու (լատ.՝ Taphrina cerasi)՝ հարուցիչի ազդեցությամբ ձևախախտվում են բալենու, ուռենու ընձյուղները։ Առաջանում են մանր, արագ թափվող տերևներով, խիստ կարճացած ընձյուղների կուտակումներ։

Ուռենու ճյուղերի վրա տաֆրինայինները առաջացնում են «կախարդի ավել» հիվանդությունը։ Վարակում են առավելապես վարդազգի, ուռազգի, կեչազգի, հաճարազգի, թեղազգի, թխկազգի բույսերին։ Միամյա կամ բազմամյա միցելիումը զարգանում է բույսի հյուսվածքներում, ձմեռում է վարակված բույսի բողբոջներում, ընձյուղներում կամ կեղևի վնասվածքներում։ Սեռական սպորատվության ընթացքում առաջանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дудка И. А., Вассер С. П. Грибы: Справочник миколога и грибника. — К.: «Наукова думка», 1987. — С. 191.
  2. Словарь грибов, 2008

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каратыгин И. В. Порядки Тафриновые, Протомициевые, Экзобазидиевые, Микростромациевые. — «Наука», 2002. — С. 9—69. — (Определитель грибов России). — ISBN 5-02-026184-X
  • Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 678. — ISBN 978-0-85199-826-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]