Տարի թռչնակը (ռուս.՝ Птичка Тари), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1976 թվականին, ռեժիսոր Գենադի Սոկոլսկու լիրիկական կատակերգությունն է[1], որն ստեղծվել է ըստ Բորիս Զախոդերի հեքիաթի։
Աֆրիկայում, արմավենիների և էկզոտիկ կենդանիների կողքին ապրում էր կոկորդիլոսը։ Մյուս կենդանիները վախենում էին նրանից, քանի որ բացի այն, որ նա ուներ հսկայական ատամներ, որոնք երբեք չէր լվանում, նաև ուներ չար բնավորություն։ Մի օր նրան սկսում է ուժեղ տանջել ատամնացավը։ Բայց կենդանիներից ոչ ոք չէին ցանկանում օգնել նրան, ավելին, նրանք ծիծաղում էին նրա վրա։ Սակայն գտնվում է Տարի անունով մի փոքրիկ թռչնակ, որն օգնում է հիվանդին, մաքրում է նրա ատամներն իր կտուցով։ Կոկորդիլոսի ատամի վրա շատ աղբ կար, թռչնակը հաջողությամբ մաքրում է այն և հանում է հիվանդ ատամը։ Տարի թռչունը համաձայնում է պարբերաբար մաքրել կոկորդիլոսի ատամները։ Դրանից հետո կոկորդիլոսը բարիանում է, շնորհակալություն է հայտնում թռչնակին և ընկերանում է մյուս կենդանիների հետ։