Տատյանա Սավարենսկայա
Տատյանա Սավարենսկայա | |
---|---|
Ծնվել է | 1923[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 10, 2003 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Պարգևներ |
Տատյանա Ֆեոդորովնա Սավարենսկայա (ռուս.՝ Татьяна Фёдоровна Саваренская, 1923[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 10, 2003, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ճարտարապետ, գիտնական և մանկավարժ, արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատյանա Սավարենսկայան ծնվել է 1923 թվականին Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ֆեոդոր Սավարենսկու ընտանիքում։ 1938 թվականին նրա մայրը մահացել է տուբերկուլյոզից, և հայրը կրկին ամուսնացել է։ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը համընկել է ավագ դպրոցի ավարտի հետ։ Հոր և խորթ մոր՝ Վալենտինա Ալեքսեևնա Ուսպենսկայայի հետ միասին Տատյանան տարհանվել է Կազան, որտեղ ամբողջ ընտանիքը տեղավորվել է Գիտությունների ակադեմիայի հաստատություններից մեկում։ Տատյանա Սավարենսկայան ընդունվել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, բայց պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքների հետ կապված դասերից հաճախակի բացակայելու պատճառով թողել է ուսումը համալսարանում։ Վերադառնալով Մոսկվա՝ 1943 թվականին ընդունվել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ, որտեղ դասավանդում էին ականավոր մանկավարժներ Իվան Ժոլտովսկին, Ալեքսեյ Շչուսևը և ուրիշներ։
1949 թվականին նա ամուսնացել է զինվորական Ա. Ա. Պետրովի հետ, որն այդ ժամանակ ավարտել էր Քիմիական պաշտպանության ակադեմիան (հետագայում՝ IGIRGI-ի նավթի քիմիայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր)։ 1950 թվականին նրանք որդի են ունեցել։ Նույն թվականին դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից հետո Տատյանա Ֆեդորովնան ընդունվել է ճարտարապետության ակադեմիայի քաղաքաշինության ինստիտուտի ասպիրանտուրա։ Ավարտելուց հետո աշխատել է Քաղաքաշինության և ճարտարապետության ակադեմիայի Քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ ճարտարապետ, 1959 թվականից` որպես ԽՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 1960 թվականին Սավարենսկայան տեղափոխվել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտ և սկսել իր կարիերան ասիստենտի պաշտոնում։ Չորս տարի անց պաշտպանել է թեկնածուական թեզ «Գետերի առափնյա տարածքում գտնվող քաղաքների ճարտարապետական ձևավորման և հատակագծման հարցերը» թեմայով։ 1977 թվականին` Անդրեյ Բունինի մահից հետո[3], Սավարեսկայան նշանակվել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի ճարտարապետության պատմության և քաղաքաշինության ամբիոնի վարիչ և այդ պաշտոնում աշխատել մինչ 1992 թվականը[4]։ 1979 թվականի դեկտեմբերի 27-ին Արվեստի պատմության գիտահետազոտական ինստիտուտում նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիան` «17-19-րդ դարերի Արևմտյան Եվրոպայի քաղաքաշինական արվեստի տեսության զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով[5]։
Մահացել է 2003 թվականի հունվարի 10-ին Մոսկվայում։ Հուղարկավորված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ Սավարենսկիների տոհմական դամբարանում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1976),
- 1990-ականների սկզբին նա ընտրվել է Քաղաքների պատմական հատակագծման ընկերության Անգլիական թագավորակական ընկերության, Ամերիկյան քաղաքների պատմական և տարածաշրջանային հատակագծման ընկերության և Ռուսաստանի տեղեկատվայնացման, ռեստավրացիայի և ճարտարապետություն երեք ակադեմիաների անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Российская академия архитектуры и строительных наук (РААСН): Саваренская Татьяна Федоровна(չաշխատող հղում)
- ↑ Bunin A.V., Savarenskaya T.F.: Istoriya gradostroitelnogo iskusstva (2 volumes). Stroyizdat., Moskau 1979
- ↑ MArchI: Научная школа кафедры Истории архитектуры и градостроительства МАРХИ
- ↑ Саваренская Татьяна Федоровна: список научных трудов
|
- 1923 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 2003 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Խորհրդային ճարտարապետներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Արվեստագիտության դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային մանկավարժներ